«էդ ումո՞վ եք թռնըմ, կարող ա՞ կառավարությունից պադեռժկա ունիք»

Հայ-չինական կռիվ Շիրակի մարզում: Հայկական ժամանակը չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության գործունեության հետ կապված հերթական բողոքն է ստացել Շիրակի մարզից: Այս ընկերության աշխատակիցներն, ովքեր հյուսիս-հարավ ճանապահային միջանցքի շինարարությունն են իրականացնում Մարալիկ-Ձորակապ հատվածում, ավերել են Մարալիկի բնակիչ Վալերիա Բաղդասարյանին պատկանող հողամասը: Խնդիրը ծագել է 2016 թվականից եւ չի կարգավորվում մինչ օրս: Բաղդասարյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող 1 հա ցանքատարածությունում տարիներ շարունակ սխտոր է մշակել եւ բերքն իրացրել հայկական շուկայում: 2015 թվականի բերքահավաքը, սակայն, վերջինն է եղել: 2016-ի աշնանը, երբ հողատերը դաշտը վարել, պատրաստել է գարնանացանի, մի առավոտ եկել, տեսել է, չինացիների տրակտորներն ու բեռնատարներն են դրա միջով անց ու դարձ անում:«Իրանք եկել մտել էին իմ հողերիս մեջը: Երկաթգծի վրա հող էին լցել հատուկ, մտել էին իմ հողամասիս մեջը, իրանց ճամփա էին էրել, բերե, մի 100 ավտո հողի էին լցել: Դադարեցնել տվեցին, բերեցի հողն էլի մշակել տվեցի, 2016-ին պատրաստ էր մշակման, ցանքսի տակ էր, էդ վարելուց հետո, մշակել, մարգերը սարքել, կուլտիվացիայից հետո, նորից իրանք եկան մտան մեջը: Էլի վնասը տվին, չհասցրեցինք աշունքը մշակեինք, ասինք գոնե գարունը մշակենք: էդ էլ չհասցրեցինք: Չցանած սերմը չփչացավ, ինչ մնացել էր ծախեցի: Իրանց դիմեցի, ասեցի մի բան էրեք»,-պատմեց  Վալերիան:«Սինոհիդրո»-ին խնդանքով դիմելն առավել է բարդացրել վիճակը: 2017 թվականի գարնան գալուն պես չինական ընկերության աշխատակիցները կտրել են Բաղդասարյանի հողամասը սնուցող ջրագիծը եւ երկրորդ անգամ մտել հողամասի մեջ եւ այն օգտագործել որպես մոտ ճանապարհ՝ իրենց աշխատանքների ընթացքում ավելորդ հողը մայրուղուց հեռացնելու համար: Երբ Բաղդասարյանը տեսել է՝ իր զգուշացումներն ու վեճերն օգուտ չեն տալիս, դիմել է դատարան: «2018-ի փետրվարին գործը մտավ դատարան: Սկզբից ՇՄ Մարալիկի նստավայրը չընդունեց, մերժեց, ըսին պետտուրք բդի մուծեք, բան, բայց ես ի՞նչ մեղավոր եմ, իրանք են ընձի վնասը տվել: Հետո բողոքեցի վերաքննիչ, վերաքննիչն ընձի արդարացրավ, որ վերջապես ընձի լսեին իրանք: Երկար տանել-բերելուց հետո դատը լսեցին, դատարանը բռնեց մերժում տվեց: Ես ամբողջ դակումենտացիաները տվել եմ, հողն իմը, փաստաթղթերը կա, գյուղապետարանից հաստատված կա, որ ես էդ բերքը ստացել եմ, հաստատված կա, որ իմ ջրագիծը կտրել են, ընձի վնաս են տվել: Ու կսեն իրանք մեղավոր չեն: Սպես բան կեղնի՞»:

Մարալիկի նստավայրում 3 անգամ նախաքննական դատավարություն է կայացել: Սինոհիդրոյի ներկայացուցիչը միայն վերջին նիստին է ներկայացել եւ հայտարարել, որ հողի սեփականատեր Վալերիա Բաղդասարյանի եւ ընկերության միջեւ բանավոր պայմանավորվածություն է եղել, որ ընկերության մեքենաներն անցնեին հենց հողամասի միջով: «Նման բան, սակայն, չի եղել»,-պնդում է Բաղդասարյանը: «Հլը տրամաբանության նայե: Եղբայր, ըսըմ եմ՝ եթե իմ մեջ եղել է պայմանավորվածություն, ձեզի իմ հողն է պետք եղել, այսինք, չէ՞: Ըսըմ է՝  հա: Է, որ հա, բա ես ի՞նչ եմ ստացել որպես հատուցում: Սինոհիդրոն մանեւրա կենե մինչեւ էսօր: Ըսըմ են վարորդներին բռնե, տես ով է լցե, մեզի ըսա տեսնինք ով է, մենք էլ իրանց տուժենք: Է, ըսի տղեք ջան, չհասկցա, եկել սատանի մայլեն քյանդրբազ եք խաղը՞մ, դուք ըդքան շուստրի ժիր տղեք եք, մենք էլ ստեղ հարի՞ֆ ենք: Ընձի միլիոնների վնաս եք տվել: Դառավ թե՝ գյուղացուն ուրդի՞ց ըդքան փող: Էս ձեզի լավ տղի տեղ եք դրե՞լ, քաղքի տղեքն եք, եկել մեզի վիրավորում եք»:Բաղդասարյանին նաեւ վիրավորել է հենց «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության չինացի պատասխանատուն: «Էս օգոստոսի 24 կամ 22-ին էր, նորից լիքը հող էին լցել, էլի միլիցիա կանչեցի, եկան, իրանց ներկայացուցիչներից էլ մեկը կար, թարգմանիչով էինք խոսըմ, ըսեց մենք քեզի չէ որ բդի հարցնենք ինչ էնենք: Հլը վիրավորանքի նայե, այ սրիկա, դու եկել ստեղ փող ես աշխատըմ, դու եկել ես ստեղ քու բիզնեսն ես էնըմ, տեղի բնակիչի բիզնեսին ես խփը՞մ: Էդ ումո՞վ ես թռնըմ, կարող ա կառավարությունից պադեռժկա ունիք: Իմ հմար նշանակություն չունի»,-զայրացավ Վալերիան:Այս ընտանիքի կրած վնասը միլիոններով է հաշվվում: Վալերիան ասում է՝ Շիրակի մարզում սխտորի միջին բերքատվության ցուցանիշը 20 տոննա է: Բաղդասարյանն իր հողամասը մշակելու հնարավորություն չունի 2016 թվականին, չի ունենա նաեւ 2019-ին, քանի որ աշնանացան չի կատարել, որ գարնանը բերք ակնկալի: «էսօր սխտորի շուկայական գինը 1000-1200 դրամ է, ես տարեկան 60 տոննա միշտ բերք եմ ստացել: 60 տոննան հազարով թեկուզ, ան քեզի 60 մլն դրամ: Ու մե բանմ էլ ես եմ սրանց պարտք մնացե՞լ»:Վալերիան կրկին կդիմի դատարան, ասում է՝ ՀՀԿ-ի դրածո դատավորներից հաջողության հույս չունի, բայց մտադիր է մինչեւ վերջ պայքարել, ստանալ իր կրած վնասի փոխհատուցումը, քանի որ հողակտորը ոչ թե ճանաչվել է պետական գերակա շահ եւ օտարվել է, այլ չիական ընկերությունն ինքնակամ է հողամասը տնօրինել՝ հաշվի չառնելով սեփականատիրոջ իրավունքներն ու բողոքները:

Տպել
3386 դիտում

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել