Վստահում եմ իմ ուժերին ու հստակ պատկերացնում, թե ինչ պատասխանատվություն եմ ստանձնում. Ռոման Մուրադյան

Ռոման Մուրադյանը 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում Արարատի մարզում «Իմ Քայլը» դաշինքի կողմից առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու. քվեաթերթիկում թիվ 9-ն է: Ռոման Մուրադյանը 2015 թվականից ակտիվորեն աջակցել եւ մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած միջոցառումներին՝ լինելով կուսակցության համախոհ։

Ռոման Մուրադյանի հետ զրուցում ենք քաղաքականություն մտնելու պատճառների, ծրագրերի ու պատկերացումների մասին։

- Պարոն Մուրադյան, Դուք բավականին երիտասարդ եք եւ չունեք քաղաքական անցյալ։ Ի՞նչն է Ձեզ դրդել քաղաքական պատասխանատվություն ստանձնել։

- Տղամարդու կյանքում գալիս է մի փուլ, երբ ուզում է օգտակար լինել ոչ միայն իր մտերիմներին՝ ընտանիքին, ընկերներին, այլեւ հասարակությանը։

Գիտեմ, որ ունեմ ներուժ, փորձ, գիտելիքներ, եւ հիմա ուզում եմ աշխատացնել հօգուտ իմ հայրենիքի։ Երկրի համար այս կարեւոր անցումային շրջանում պատասխանատվություն եմ զգում, որն ուզում եմ գործելով արտահայտեմ։

- Պատմեք Ձեր մասնագիտության եւ պրակտիկ գործունեության մասին։

- Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ-ֆինանսիստ եմ. ավարտել եմ Հայկական գյուղատնտեսական ակադեմիան: Ուսումս շարունակել եմ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի «Քաղաքագիտություն» բաժնի մագիստրատուրայում: Այնուհետեւ հիմնել ու ղեկավարել եմ իմ սեփական բիզնեսը: 2016թ.-ից աշխատանքի եմ անցել պետական ոլորտում. ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության Երեւանի կենտրոնի պետ եմ եղել, այնուհետեւ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի պետի խորհրդական:

Պրոֆեսիոնալ մարզիկ եմ, երկար տարիներ զբաղվել եմ ըմբշամարտով: Սպորտն իմ բնավորությունն է կերտել, այն Ռոման Մուրադյանին, ով հիմա կա: Շնորհիվ իմ մարզական դաստիարակության` ես ցանկացած իրավիճակում պայքարում եմ մինչեւ հաղթանակ։ Դա է իմ բնույթը:

- Զբաղվել եք մասնավոր բիզնեսով, բիզնես մտածողություն ունեք։ Արարատ մարզի զարգացման համար բիզնես մոտեցումներ կիրառելո՞ւ եք։  

- Ես կարծում եմ, որ Արարատի հզոր ներուժը պետք է բիզնես մոդելի օրինակով զարգացնենք։ Այս մարզում շահութաբեր աշխատանքի հնարավորություններ շատ կան, ուղղակի պակասում է աշխատող շղթան:

Օրինակ` Արտաշատում գործում է պահածոների գործարան, կան նաեւ քարի վերամշակման արտադրություններ: Արարատ քաղաքին կից գյուղերում՝  Ավշար, Արարատ կան նաեւ գինու-կոնյակի եւ պահածոների արդյունաբերության ձեռնարկություններ, որոնք աշխատում են մեծ ծավալներով՝ արտադրելով գինի, կոնյակի սպիրտ, մրգերի եւ բանջարեղենի պահածոներ: Մասիսի տարածքում գործում են ծխախոտի հումքի մթերում եւ ծխախոտի արտադրություն իրականացնող գործարաններ: 

Այսօր մեր թիմի նպատակներից է հասցնել Արարատի բնակիչներին այն միտքը, որ գյուղատնտեսական բիզնեսը շահութաբեր է:

Հողի հետ աշխատանքը մեծ նվիրում է պահանջում, եւ այստեղ գյուղացուն կարեւոր է տեսնել իր տաժանակիր աշխատանքի ակնկալվող արդյունքներն ու երաշխիքները։ Հաճախ լինելով Արարատի գյուղերում, անընդհատ շփման մեջ եմ մարզի բնակիչների հետ։ Հիմնականում լսում եմ հուսահատ պատմություններ, թե ինչպես են երիտասարդները լքում գյուղը: Գյուղացու մեջ մահացել է իր հողի հանդեպ սիրո ու կապվածության զգացողությունը. մտածում են արտերկրում սվաղ անելն ավելի լավ է։ Հարկավոր է վերադարձնել արարելու ձգտումը:

Իրականում մենք մեծ սպառողական շուկա ունենք գյուղատնտեսության համար՝ ապրանքն իրացնելու մեծ ներուժ: Ուղղակի պետք է աշխատացնել այդ շղթայի բոլոր հատվածները՝ գյուղացի-հող-բերք-սպառում-շահույթ։

Ես միշտ հորդորում եմ նրանց մնալ գյուղերում եւ աշխատել հողի հետ։ Իսկ գյուղացիներն ինձ հակադարձում են, թե´ ոռոգման խնդիր կա, թե´ պարարտանյութն է թանկ, թե´ բերքը կարկուտի պատճառով փչանում է: Ի դեպ,  կարկտակայանների հարցը շատ կարեւոր ու հրատապ է։ ԱՄՆ այցերիս ընթացքում առիթ եմ ունեցել ուսումնասիրելու կարկտակայանների օգտագործման ամերիկյան փորձը եւ այն շատ հանգիստ ու արդյունավետ կարելի է տեղայնացնել:

Ամեն խնդիր ունի իր լուծման տարբերակը, ուստի խնդիրներին տիրապետելով էլ մենք ներկայացնում ենք  դրանց լուծումների մեր տարբերակները։ Իսկ կարկուտը եւ´ Բրազիլիայում է կարկուտ, եւ´ Կախետիյում, սակայն չգիտես ինչու այնտեղ չի խանգարում մարդկանց շահույթ ունենալ։ 

- Վերջերս շատ հանդիպումներ եք ունեցել Արարատի մարզում, մարզին բնորոշ էլ ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք

- Մեր թիմը բազում հետազոտություններ է անցկացրել  Արարատի մարզում, դուրս բերելով եւ դասակարգելով բոլոր խնդիրները: Արարատի մարզի առանցքային հիմնախնդիրներից է օրինակ ոռոգման համակարգը, որը լուրջ վերանորոգման կարիք ունի։ Մաքրման խնդիր ունի նաեւ դրենաժային ցանցը, որը բնապահպանական աղետի վտանգ է ողջ մարզի համար։ Արտաշատում ոռոգման համակարգի խնդիրների պատճառով մեծ քանակի ջրի կորուստներ են լինում, որն էլ իր հերթին բերում է ոռոգման ջրի ինքնարժեքի բարձրացմանը եւ, համապատասխանաբար, բնակչության դժգոհությանը։ Արարատում ինքնահոս ոռոգման ջրի համակարգի բացակայության պատճառով տնամերձ հողամասերի մի մասն անմշակ է մնում, ինչն իր հերթին կանաչ տարածքների պահպանմանն է խոչընդոտում: Մասիսում առկա է կոյուղու մաշվածության հիմնախնդիրը, ինչի հետեւանքով բազմաբնակարան շենքերի նկուղային հատվածները վատթար վիճակում են:

Խնդիրները շատ-շատ են, եւ այս պահին հարկավոր է արձանագրել դրանք եւ ներկայացնել նախագծերի տեսքով Ազգային Ժողովում՝ օրենքի սահմաններում փորձելով դրանց գործնական լուծումներ տալ։

- Այսինքն` ձեր նպատակներից է այս բոլոր խնդիրները բերել օրենսդրական դաշտ։

- Սկսենք նրանից, թե ի՞նչ պետք է անի պատգամավորը. նա պետք է ԱԺ-ի ամբիոնից բարձրաձայնի տարբեր ոլորտների խնդիրների մասին, ներկայացնի դրանց լուծումը նախատեսող նախագծեր։

Ես  չունեմ քաղաքական անցյալ, սակայն ունեմ կապեր, ունեմ համապատասխան ոլորտում փորձ ու գիտելիք, ունեմ ցանկություն, կամք, ներուժ եւ գիտակցություն, թե ինչ կարող եմ անել։ Հաճախակի մարդիկ պատգամավորից սպասում են այնպիսի գործառույթներ, որոնք պետք է իրականացնեն քաղաքապետերը, մարզպետները։ Պատգամավոր լինելով՝ ես կկարողանամ վերահսկել եւ պատասխան պահանջել քաղաքապետերից, մարզպետներից։ Որպես պատգամավորի թեկնածու խոստանում եմ բարձրացնել Արարատ մարզին վերաբերող բոլոր հարցերն ու խնդիրները, լուծումներ պահանջել, հետամուտ լինել խնդիրների լուծմանը։

- Ձեր գործունեության մեջ ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում։ Ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ ձեզ։ 

- Ես մինչեւ վերջ՝ մինչեւ հաղթանակ պայքարում եմ, գործս կիսատ չեմ թողնում: Ինձ ճանաչողները կարող են հենց դա ասել իմ մասին։ Ես գիտակցում եմ՝ ինչ պատասխանատվություն եմ ստանձնում: Վստահում եմ ինքս ինձ եւ պատասխանատու եմ անելիքներիս համար։ Իսկ ամենակարեւոր բնութագրիչս այն է, որ Գայանեիս ու Գագիկիս հայրն եմ։ 

Այս ընթացքում ինձ համար անչափ կարեւոր է, որպեսզի չդրվի տարբերություն արարատցու, վեդեցու, գյումրեցու կամ ղարաբաղցու միջեւ. ինձ համար բոլորը Հայաստանի բնակիչներ են, ովքեր հայրենիքի համար կարեւորագույն շրջանում պետք է սովորեն համագործակցել ու ստեղծել բոլորիս երազած ապագան։

Ձեր ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է։

- Ընտանիքս (ժպտում է)։ 

- Ամենաբարդ գործը։

- Ընտանիքը միաժամանակ  ամենաբարդ ու ամենաքաղցր գործն է:

- Ի՞նչ երազանքներ ունեք, բացի քաղաքականությունից։

- Ուզում եմ Ազնավուրները շատ լինեն մեր երկրում։ Ամեն ոլորտ թող հարուստ լինի իր «Ազնավուրով»։ Գյուղերում շփվելով՝ տեսնում եմ, թե ինչքան խելացի, տաղանդավոր երիտասարդներ կան: Շատ եմ ուզում, որ այնտեղից աշխարհահռչակ գիտնականներ, արվեստագետներ ունենանք՝ վստահ լինելով, որ իրենց տաղանդը զարգացնելու ու գործի դնելու հնարավորությունները կլինեն հենց իրենց հայրենիքում … 

Տպել
4559 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան