ԲՀԿ-ն մարդկանց է աշխատանքի ընդունում, ՀՀԿ-ն էլ հին ավանդույթներն է շարունակում. Քրիստ Մարուքյան

Լոռու մարզում «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորները շարունակում են իրենց քարոզարշավը՝ միեւնույն ժամանակ հանդիպելով ու արձանագրելով որոշակի խախտումներ: ՀԺ-ի հետ զրույցում թեկնածուներից Անահիտ Կարապետյանն ասաց, որ նոյեմբերի 26-ից մեկնարկած քարոզարշավը բավականին ակտիվ է ընթանում, անձամբ ինքը մեկնարկը տվել է համերաշխության պուրակից, որպես համերաշխության սիմվոլ:

Ինքը՝ կուսակցության ամենաերիտասարդ թեկնածուն, ով նաեւ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ է, նշում է, որ քարոզչության այս օրերը խաղաղ են ընթանում. «Մեզ համար կարեւոր է մեր ծրագրերը իրականացնելը, ոչ թե այլ մարդկանց սադրանքներին տրվելն ու մեկնաբանություններ անելը, մենք շարունակում ենք հանդիպումներ ու քննարկումներ անել բնակիչների հետ, նաեւ բակերից են մեզ հրավիրում»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմնականում չի պահպանվել կենտրոնում տեղադրված գովազդային վահանակների տրամադրման համաչափությունը. «Որոշակի սահմանափակումների հանդիպել ենք, տեղադրված լեդ էկրանները, որոնք կարող էինք վարձակալել ու մեր գովազդը տեղադրել, չտրամադրեցին մեզ: Նախնական պայմանավորվածություն կար, սակայն կոնկրետ ինձ ասեցին, որ դա մեկ ուժի կողմից վերցված է ու անգամ 10 վայրկյան չեն կարող տրամադրել»:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը, եւս առաջադրված է կուսակցության ռեյտինգային ընտրակարգով Լոռու մարզում: Նա եւս քարոզարշավի այս օրերը ինտենսիվ է գնահատում, բայց, ըստ Մարուքյանի, կարեւոր է, որ բոլորն ամեն ինչից տեղյակ են, բացի ընտրակարգից. «Չնայած նրան, որ օրենքը չփոխվեց, բայց դեռ հարցնում են, թե ինչպես են ընտրելու, փորձում ենք նաեւ բացատրական աշխատանքներ տանել»:

«Մենք լսում ենք, որ նախկինում նման գործելաոճ որդեգրած տարբեր կուսակցությունների կողմից մեծ քանակության մարդիկ են ընդունում իրենց գրասենյակներում աշխատանքի, իբր թե… հիմնականում խոսակցությունները գնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, իսկ հանրապետականը իր ոճով է առաջնորդվում՝ տարբեր մարդկանց ներգրավելով ու փորձելով նրանց՝ նախկինում արված լավությունների դիմաց ինչ-որ բաներ ակնկալել»,- ստացված ահազանգերը ներկայացրեց «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն՝ հավելելով. «Բիզնեսի մարդիկ, տարբեր հեղինակություններ, գյուղապետեր, ինչ-որ մարդիկ, ովքեր ՀՀԿ-ի միջոցով են եկել իշխանության, հիմա իբր թե այդ մարդիկ պարտավորված են ինչ-որ բան հետ տալու, բայց ուզում եմ ասել, որ այլեւս նոր իրավիճակում ենք, ու որեւէ մեկը որեւէ մեկին ինչ-որ բան պարտք չէ»,- նշեց Մարուքյանը՝ ավելացնելով, որ որեւէ ահազանգի հետքերով չեն գնացել, քանի որ անիմաստ են համարում նման բաների վրա կենտրոնանալը:

«Լուսավոր Հայաստան»-ի մյուս ռեյտինգային թեկնածու Տարոն Սիմոնյանի համար էլ տհաճ է տեսնել փակցված գովազդային պաստառները ամենուր, անգամ այն վայրերում, որտեղ չի կարելի: Իր պաստառներից եւս փակցվել են սխալ վայրերում: Վարչական ռեսուրսի ուղղակի օգտագործման չի հանդիպել, բայց թաքնված իմաստով՝ հանդիպել է:

Տպել
1731 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից