Մտահոգիչ է օնլայն տիրույթում անհանդուրժողական հռետորաբանությունը. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը՝ ՀՀ ԱԺ քարոզարշավի մասին

Թեեւ Հայաստանի Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին, այդուհանդերձ արգելված չէ ավելի վաղ շրջանում քարոզչություն իրականացնել, հրապարակված միջանկյալ զեկույցում նկատել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական խումբը:

Միջազգային դիտորդների առաջին զեկույցը կազմվել է նոյեմբերի 12-ից 25-ն ընկած ժամանակահատվածը մշտադիտարկելու արդյունքում:

Ընդհանուր առմամբ, ներկայացվել են արտահերթ ընտրությունների կազմակերպման իրավական, քաղաքական գործընթացները, նաեւ որոշ դիտարկումներ են արվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, լրատվամիջոցների աշխատանքի, թեկնածուների հետ հանդիպումներից ստացված տպավորություններից:

Կուսակցությունների ներկայացուցիչները երկարաժամկետ դիտորդների հետ հանդիպման ժամանակ հայտնել են, որ ազատ քարոզչություն իրականացնելու հնարավորություն ունեն, այդուհանդերձ, ոմանք մտահոգություն են հայտնել վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման, քվեների գնման եւ ընտրողների վրա ճնշումների գործադրման մասին՝ հատկապես գյուղերում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդները մտահոգություններ են լսել նաեւ օնլայն տիրույթում անհանդուրժողական եւ սադրիչ հռետորաբանության մասին:

«Լրատվական դաշտը բազմազան է, բայց լրատվամիջոցներից շատերն ասոցիացվում են այս կամ այն քաղաքական ուժի հետ: Հանրային հեռուստաընկերությունը, որ ֆինանսավորվում է պետական բյուջեից, շարունակում է ընկալվել որպես կառավարամետ քաղաքականություն վարող: Հեռարձակվող լրատվամիջոցներից բացի, սոցիալական ցանցերը կարեւոր հարթակ են տեղեկատվություն տարածելու համար: Որոշ զրուցակիցներ ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդներին ասել են՝ բարելավում են նկատել, սակայն ընդգծել են, որ նոր կառավարության, մասնավորապես՝ վարչապետի նկատմամբ քննադատության հանդեպ անհանդուրժողականություն կա», - ասված է զեկույցում։

Նկատենք, որ զեկույցը հիմնականում տեղեկատվական բնույթ է կրում եւ իրազեկում է դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ընթացքի մասին:

Ավելի վաղ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից փոխանցել էին, որ 11 երկրից Հայաստան է ժամանել մոտ երեք տասնյակ դիտորդ: Ընտրություններից մի քանի օր առաջ կժամանեն 250 կարճաժամկետ դիտորդներ:

Դիտորդական առաքելության կազմում կընդգրկվեն նաեւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Եվրոպական պառլամենտի պատգամավորներ:

Տպել
1189 դիտում

Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած եւ գերեվարված զինվորների ընտանիքների անդամներին․ վարչապետի մամուլի խոսնակ

ՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել, որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն Ռուբինյան

ԵՄ-ն խիստ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովում ապօրինության եւ Ղարաբաղում միջամտության համար

ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան․ Գնել Սանոսյան

Գյումրիում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. ռուսական կողմը քննություն է սկսել

Հրդեհ է բռնկվել է Նոյեմբերյան քաղաքի երկհարկանի տներից մեկի նկուղում․ ԱԻՆ

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զակարի Գրոսսը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. РИА Новости

Վայոց ձորի մարզի 7 համայնքում իրականացվում է սուբվենցիոն 27 ծրագիր

Երիտասարդներն ուժեղ էին փորձառուներից. ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Վերսկսվել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը

Թշնամու 15 տանկ խոցած Արցախի հերոս Դավթի մարմինը մի քանի օր առաջ են գտել․ մանրամասներ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

Զառիթափ համայնքի սահմանամերձ Սերս բնակավայրում իրականացվում են գիշերային լուսավորության կառուցման աշխատանքներ

«Ալաշկերտը» հաղթեց առաջատարին, «Վանն» ուժեղ գտնվեց «Շիրակից»

Հայտնաբերվել է փողոցում մի կնոջ պարանոցից ոսկյա շղթա հափշտակած և փախուստի դիմած տղամարդը (տեսանյութ)

Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ ՊՆ

Ճամբարակ քաղաքում ձյուն է տեղում․ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Կարմիր Խաչը գերիների ավելի մեծ ցուցակ ունի, քան Ադրբեջանն է հաստատում․ ըստ պատգամավորի՝ աշխատում են մի քանի օղակներով

Սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտենում Արմավիր քաղաքի 12 բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները

Լեռնուտում 70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ է վերակառուցվում