ՊՆ-ն առաջարկում է պայմանագրային զինվորական ծառայություն սահմանամերձ զորամասերում

30/11/2018 schedule11:25

ՀՀ ՊՆ հայտարարություն է տարածել եւ առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն՝ զինված ուժերի սահմանամերձ զորամասերում` ավագ հրաձիգ, հրաձիգ, դիպուկահար, նռնակաձիգ, նշանառու /ականանետի/, ավագ վարորդ /B,C,D/, վարորդ /B,C/, ավագ խոհարար, խոհարար եւ դիզելավար-էլեկտրամեխանիկ մասնագիտություններով: Այս մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից:

ՀՀ  զինված ուժերի շարքային կազմի պայմանագրային զինծառայողների համալրումն իրականացվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար կարող են դիմել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած եւ պահեստազորում հաշվառված արական սեռի եւ, անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից, իգական սեռի մինչեւ 36 տարեկան քաղաքացիները:

Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել քաղաքացին, ով.

- օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն,

- ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ ունի չհանված կամ չմարված դատվածություն,

- ով առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:

Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար պետք է դիմել համապատասխան զորամասերի հրամանատարությանը կամ տարածքային զինկոմիսարիատներ: Պայմանագրային զինծառայության անցնելու պահանջներին համապատասխանելու դեպքում «Զինվորական ծառայության  եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով քաղաքացու հետ կնքվում է պայմանագիր`երեք տարի ժամկետով:

Պայմանագրային զինծառայողն իրավունք ունի օգտվելու  ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների համար նախատեսված բոլոր արտոնություններից, երաշխիքներից եւ փոխհատուցումներից: Շարքային կազմի պայմանագրային զինծառայողի միջին աշխատավարձը կազմում է 105 հազար ՀՀ դրամ /առանց եկամտահարկի/: Մարտական հերթապահությամբ պայմանավորված` պայմանագրային զինծառայողներին տրվում է նաեւ մինչեւ 60 հազար ՀՀ դրամ հավելավճար:

Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել տարածքային զինկոմիսարիատներ:   

Տպել
2474 դիտում

Ստեփանավանի դենդրոպարկի մուտքի մոտ սահմանափակումներ են դրվել. նախօրեին 10 000 մարդ էր այցելել այնտեղ (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել

Մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու մնում են իրավաչափ. Գոռ Աբրահամյան

Շիրակի մարզում առաջին անգամ սոյա կմշակվի. ծրագիրը փորձնական է

Անցյալի եւ ապագայի միջեւ գիծ պետք է քաշվի, պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել 1996-ին, 1999-ին, 2008-ին...Ա. Ջուլհակյան

Երևանում տերմինալներից գողություն կատարողների խումբ է բռնվել. ձերբակալվել են 22 և 26-ամյա երկու երիտասարդներ

Այգեձոր բնակավայրի «Այգեձորի գոմեր» կոչվող հանդամասում մոտ 5 հա խոտածածկ տարածք է այրվել

ՍԱՏՄ մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երեւան քաղաքում. կրկնակի խախտում է թույլ տվել 2 կազմակերպություն

Նախագահը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ խոսել է Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ իր մտահոգությունների մասին

Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել

Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին

Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ ՔԿ-ում քննվող քրեական գործով

Սննդի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երեւանում․ հայտնաբերվել են մի շարք խախտումներ

ԱԻՆ-ը շրջայց է իրականացնում ՀՀ տարածքում (Տեսանյութ)

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Նախագահը ստորագրել է սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու օրենքը և վավերագիրը

Մենք գնում ենք այս ճանապարհով՝ փոխանցելով «կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ուղերձը

Կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների վարձատրությունը 2-3 անգամ բարձրացել է. ռեանիմատոլոգների պակաս կա

Կորոնավիրուսից մահացած մոր հուղարկավորության ժամանակ վարակված աղջիկները եւս մահացել են