Թուրքիան միջնո՞րդ. ռուս-ուկրաինական ճգնաժամի նոր փուլը

Նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում ռուսական եւ ուկրաինական նավերի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի եւ Վլադիմիր Պուտինի հետ: Ընդ որում, Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Պորոշենկոյի նախաձեռնությամբ, իսկ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը՝ թուրքական կողմի:

Պորոշենկոյի հետ խոսակցության ընթացքում, համաձայն ուկրաինական աղբյուրների, Էրդողանը դատապարտել է ՌԴ ագրեսիվ գործողությունները Կերչի նեղուցում: Պորոշենկոն իր հերթին կոչ է արել Թուրքիայի նախագահին ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ ուկրաինական նավերը եւ դրանց անձնակազմերը Ուկրաինային վերադարձնելու նպատակով: Նրանք նաեւ պայմանավորվել են, որ Էրդողանը կբարձրացնի այս հարցը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Բուենոս Այրեսում կայանալիք G20-ի գագաթնաժողովի ընթացքում:

Ավելի վաղ Պորոշենկոն ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հույս էր հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա ազդել Պուտինի վրա, որպեսզի վերջինս «դուրս գա Ուկրաինայից», իսկ Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Իգոր Վորոնչենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստվում է դիմել Թուրքիային՝ Բոսֆորի նեղուցը ռուսական ռազմական նավերի համար փակելու խնդրանքով:

Բոսֆորի նեղուցի իրավական ռեժիմը կարգավորվում է Մոնտրյոյի 1936 թ. կոնվենցիայով, որով Թուրքիան պարտավորվում է չխոչընդոտել սեւծովյան երկրների ռազմական նավերի նավարկումը, մինչդեռ այլ երկրների ռազմանավերի համար լուրջ սահմանափակումներ կան: Կոնվենցիայով նախատեսվում է նաեւ, որ Թուրքիան կարող է փակել նեղուցը պատերազմող երկրի նավերի համար:

Պորոշենկոյի եւ Էրդողանի հեռախոսազրույցի մասին պաշտոնական տեղեկատվության մեջ չի նշվում այդ խնդրանքի մասին, սակայն եթե այնուամենայնիվ դա տեղի է ունեցել, ապա Թուրքիան իրավական հիմքեր չունի փակելու նեղուցը. Ռուսաստանը դե-յուրե պատերազմի մեջ չէ Ուկրաինայի հետ: Այս առումով հետաքրքրական է գերմանական «Bild» թերթի հետ զրույցում Պորոշենկոյի հայտնած հույսը, որ ՆԱՏՕ-ի երկրները «պատրաստ են իրենց նավերն ուղարկել Ազովի ծով՝ Ուկրաինային աջակցելու եւ անվտանգությունն ապահովելու» համար: Ըստ էության, բացի Թուրքիայից, Բուլղարիայից եւ Ռումինիայից, որեւէ այլ երկրի անգամ փոքր ռազմանավ իրավասու չէ 21 օրից ավելի գտնվել Սեւ ծովում: Խոշոր նավերի մասին խոսք լինել չի կարող:

Ինչ վերաբերվում է Էրդողանի եւ Պուտինի հեռախոսազրույցին, ապա դրա ընթացքում, համաձայն Կրեմլի պաշտոնական տեղեկատվության՝ կողմերը մտքեր են փոխանակել Սեւծովյան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության վերաբերյալ՝ «կիեւյան իշխանությունների սադրած միջադեպի համատեքստում»:

Նրանք նաեւ անդրադարձել են սիրիական ճգնաժամին, սեպտեմբերի 17-ին Սոչիում կնքված՝ Իդլիբի իրավիճակի կայունացման մասին հուշագրի կատարմանը եւ կարեւորել Աստանայի եռյակի ջանքերը՝ ուղղված Սիրիայի ճգնաժամի հաղթահարմանը:

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են նաեւ երկկողմ հարաբերությունները, մասնավորապես նոյեմբերի 19-ին Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքները:

Հենց վերջին երկու գործոններն են, որ զսպելու են Էրդողանին Բուենոս Այրեսում Պուտինի հետ զրույցի ընթացքում կտրուկ ձեւակերպումներից կամ պահանջներից: Ստեղծված իրավիճակում Թուրքիան կարող է առավելագույնը միջնորդի դեր տանել ռուս-ուկրաինական ճգնաժամի հաղթահարման գործում, այն էլ որոշակի վերապահումներով, քանի որ ի տարբերություն Ուկրաինայի, Ռուսաստանն իրական լծակներ ունի Թուրքիայի նկատմամբ՝ Իդլիբի ապակայունացման եւ «Հարավային հոսք» գազատարի տեսքով:

Կարելի է ենթադրել, որ Թուրքիան, ի հեճուկս Ուկրաինայի մեծ ցանկության, չի խառնվելու ռուս-ուկրաինական ճգնաժամին՝ համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ կա Իդլիբի եւ քրդերի խնդիրը: Իրարից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող թեժ կետերն իրականում փոխկապակցված են եւ դրանցից մեկում հավասարակշռության խախտումն անխուսափելիորեն անդրադառնալու է մյուսի վրա:

G20-ի գագաթնաժողովում Էրդողանի կողմից Ազովի «հարցի բարձրացումը», ամենայն հավանականությամբ, համահունչ կլինի նախօրեին Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, որում արտաքին գերատեսչությունը հայտնում էր, որ պաշտոնական Անկարան «մտահոգված է Ազովի ծովում ստեղծված իրավիճակով եւ կոչ է անում ապահովել ուկրաինական նավերի անխոչընդոտ նավարկումը Կերչի նեղուցով», ինչպես նաեւ կոչ էր անում հարգել միջազգային իրավունքը եւ խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սպառնալ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: Այս հայտարարությունը որեւէ կերպ չի հակասում Ռուսաստանի դիրքորոշմանը: Ավելին՝ դրանում տեղ գտած ձեւակերպումները զգույշ են եւ ընդհանուր բնույթի:

Դա զարմանալի չէ, քանի որ Թուրքիան, որը չէր կարող չարձագանքել միջադեպին, բավական տհաճ իրավիճակում է հայտնվել: Մի կողմից ուղղակի լավ հարաբերություններ Պորոշենկոյի հետ, մյուս կողմից՝ իրական եւ որոշ դեպքերում գրեթե կենսական նշանակություն ունեցող համագործակցություն Ռուսաստանի հետ: Ստեղծված իրավիճակում Թուրքիան, ամենայն հավանականությամբ, փորձելու է ամեն կերպ խուսափել Ազովի ճգնաժամում անմիջական մասնակցություն ունենալուց:

Տպել
3631 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին