8 օր ավել Արցախում մնալու համար քաղաքացուն մուտքի արգելանք է դրվել, տուգանք նշանակվել. նամակ Փաշինյանին

28/11/2018 schedule20:37

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին բաց նամակ է գրել Արցախի մի բնակիչ, ով ունի ՌԴ քաղաքացիություն: Նրա նկատմամբ տուգանք է սահմանվել՝ 50 հազար դրամի չափով՝ սեփական երկրում 8 օր ավել մնալու համար: Քաղաքացին ակնկալում է Նիկոլ Փաշինյանի օգնությունը:

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Հարգելի պարոն Փաշինյան

Ես ծագումով Արցախից եմ, Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից, բայց հանգամանքների բերումով, ինչպես շատ հայեր, դարձել եմ Ռուսաստանի քաղաքացի: Ամեն տարի  մեկնում եմ Ղարաբաղ՝  հայրական տուն, որտեղ ունեմ հորիցս ժառանգված սեփականություն: Ս.Թ. ապրիլի 16-ից ես դարձյալ հարազատ օջախում էի՝ Խնապատ գյուղում, որտեղ հիվանդության պատճառով մնացի սովորականից  շատ ավելի՝ մինչև հոկտեմբերի 23-ը: Հիվանդությունն այնպիսին էր, որ ես Ռուսաստան մեկնեցի արդեն եղբորս ուղեկցությամբ: Սահմանին՝ Բագրատաշենի անցակետում, պարզվեց, որ ես խախտել եմ սահմանված կարգը և  Հայաստանի Հանրապետությունում 180 օրվա փոխարեն մնացել 188 օր, որն էլ հիմք դարձավ, որ իմ նկատմամբ դրվի Ռուսաստանից Արցախ մեկնելու  արգելանք, այլապես  պետք է վճարվի 50.000 դրամ՝ որպես տուգանք ՀՀ-ում 180 օրից ավելի  գտնվելու  համար:

Արդյո՞ք սա անհեթեթություն չէ պարոն Փաշինյան: Երբ տուգանք կամ արգելանք է սահմանվում  Ռուսաստանի այն բնակիչների նկատմամբ, որոնք ծագումով գոնե  Ռուսաստանից չեն, որի մասին  կա նույնիսկ նշում ռուսական անձնագրերում:

Ես երբևէ Ղարաբաղը չեմ առանձնացրել Մայր հայրենիքից՝ այն համարելով  Հայաստանի Հանրապետության անբաժան մասը: Բայց ներկա պահին,  ուզենք-չուզենք, որը նաև ընդունվում է Ձեր կողմից, Արցախը հանդիսանում է որպես առանձին հանրապետություն: Ես չեմ մեկնել Հայաստանի Հանրապետություն և այնտեղ նույնիսկ մեկ րոպե չեմ հանգրվանել, որ իմ նակատմամբ արգելքներ դրվեն:  Անմիջականորեն մեկնել եմ Ղարաբաղ, իմ  ծննդավայրը, ընդամենը հատելով ՀՀ-ի պետական սահմանը և հարազատ գյուղից զատ այլ վայր չեմ մեկնել,  որի մասին կան ապացույցներ՝ ներառյալ մուտքը Արցախ և գյուղական համայնքի տեղեկանք-վկայությունը:  Այլ երկրներում ապրող ծագումով արցախցիների նկատմամբ Արցախում նման արգելք կամ սահմանափակում չկա  և  ես  չեմ խախտել այն երկրի օրենքը, որտեղ մեկնել եմ:

Նկատի ունենալով վերոհիշյալը, հարգելի պարոն Փաշինյան, խնդրում եմ Ձեր հանձնարարությունը՝ չեղյալ համարելու արգելանքն իմ նկատմամբ և հնարավորություն տալու Հայաստանի Հանրապետության  տարածքով անարգել մուտք գործելու Արցախի Հանրապետություն:   

Սարմեն   Ազիզբեկի    Հակոբյան

Ասկերանի   շրջանի    Խնապատ  գյուղի  նախկին  բնակիչ, ներկայումս Ռուսաստանի դաշնության  Ստավրոպոլի երկրամասի քաղաքացի

Տպել
3391 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին