Մենք խաբկանքների, կոսմետիկ լուծումներ տալու ցանկություն չունենք. Վիրաբյանը ստուգայց է կատարել

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն աշխատանքային ստուգայցով եղել է մայրաքաղաքի մի շարք կրթամշակութային օջախներում: Տիգրան Վիրաբյանը նախ այցելել է քաղաքապետարանի ենթակայության Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան, ծանոթացել գործունեությանն ու ընթերցողների համար ստեղծված պայմաններին: Այս գրադարանից ամեն օր շուրջ 1500 ընթերցող է օգտվում: Էլեկտրոնային գրացուցակների ներդրված համակարգն ու գրադարանային գործառույթների ավտոմատացման ծրագիրը կիրառվում է գրադարանի բոլոր բաժիններում: Այսօր ընթերցողներին առաջարկում է նաև շուրջ 1 մլն 200 000 միավոր թվայնացված գրականություն, որը մատչելի է բոլորին՝ շուրջօրյա: Կարևորելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը՝ Երևանի քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ հաջողված այս փորձը պետք է ներդնել նաև մայրաքաղաքի մյուս գրադարաններում: Օգտվելով առիթից՝ փոխքաղաքապետը գրանցվել է գրադարանում: Տիգրան Վիրաբյանը տնօրենին առաջարկել է գրադարանում առկա գրականությունը տրամադրել նաև սահմանամերձ գյուղերի գրադարաններին:Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնում Տիգրան Վիրաբյանը մի շարք խնդիրներ է առանձնացրել՝ մասնավորապես ջեռուցման, տանիքի վերանորոգման, հանդերձարանների ու դիմահարդարման սենյակների առնչությամբ: Նա նշել է, որ իր համար անընդունելի է թատրոնի շենքում ոչ բավարար ջերմաստիճանի ապահովումը:«Լեփ-լեցուն դահլիճով ներկայացում ունեցող թատրոնը նման խնդիրներ չպետք է ունենա: Հրամցվող պատկերը, որ տեսնում եմ համացանցում և թատրոնում, տարբեր բաների մասին են վկայում: 360 տեղանոց դահլիճում 20 ներկայացում՝ դա նշանակում է 7000 հանդիսատես»,- նշել է Տիգրան Վիրաբյանն ու հանձնարարել գրանցել խնդիրները, որպեսզի ըստ առաջնահերթության դրանց լուծումներ տրվեն:Փոխքաղաքապետը նշել է նաև, որ Պատանի հանդիսատեսի թատրոնում արդեն մեկ շաբաթ շարունակ ընթացող ստուգումների վերջնական արդյունքի վրա ազդեցություն չունենալու համար ստուգայցը պլանավորվել է այնպես, որ ստուգումներն արդեն ամփոփման փուլում լինեն:  «Եթե այսօր Պատանի հանդիսատեսի թատրոնը ամենանվազագույն ջերմաստիճանի առումով չունի անհանգստություն, այդտեղ ցանկացած որակի ստեղծագործություն ծնվելու դեպքում չի կարող դրական արձագանք ակնկալել: Մենք այստեղ շատ ավելի զգուշավոր պիտի լինենք, որովհետև գործ ունենք փոքրիկ հանդիսատեսի հետ, հետևաբար, մեր պատասխանատվության զգացումն ավելի մեծ է»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:Երևանի փոխքաղաքապետն այցելել է նաև թատրոնի շենքում գործող «Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» ՀՈԱԿ, ուր շուրջ 900 երեխա է հաճախում: Տիգրան Վիրաբյանը շրջել է կենտրոնում, ծանոթացել խմբակների պայմաններին, երեխաների ընդունելության ու վարձավճարների կարգին, ինչպես նաև գրանցամատյաններին: 
Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ անակնկալ ստուգայցերի նպատակը խնդիրներին տեղում ծանոթանալն ու իրավիճակի ճիշտ գնահատումն է:«Մենք չենք ստուգում, որ խնդիր գտնենք, մենք ստուգում ենք, որ առաջ եկած խնդիրների համար լուծումներ առաջարկենք: Արդեն երկրորդ շրջայցն ենք կատարում և տեսնում ենք, որ պատահական ստուգայցերը, այսպես ասած, մեղմ չեն ընդունվում: Մենք խաբկանքների, կոսմետիկ լուծումներ տալու ցանկություն չունենք, մենք ընդամենը ցանկանում ենք առերեսվել իրական խնդիրներին»,- ընդգծել է փոխքաղաքապետն ու նկատել, որ այս ստուգումները նաև որոշակիորեն ազդակ կլինեն բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք աշխատում են քաղաքապետարանի ենթակայության ներքո:

Տպել
1690 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին