Մշակութային միջոցառումների մրցույթում հաղթել է տաքսի ծառայությունը. Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն օրեր առաջ անդրադարձել էր քաղաքապետարանում նկատված մի խնդրի, երբ բնակիչների գրավոր դիմումներին տրվում էին պատասխաններ՝ առանց մարդկանց առաջ քաշած հարցի էությանը ծանոթանալու կամ էլ նախկինում տրված պատասխանների տեքստը ուղղակի արտատպելով: Նման կերպ վարվող պատասխանատու աշխատակիցներին տրվել էր խիստ նկատողություն:

«Ինձ մոտենում են քաղաքացիներ եւ հետաքրքրվում, թե ինչու հիմա եւ 3 տարի առաջ նույնաբովանդակ նամակին տրվել է բացառապես նույն պատասխանը: Եթե անգամ քաղաքացու դիմումը պետք է ստանա նույն պատասխանը, ապա ես պետք է տեսնեմ, որ աշխատանք է կատարվել, որ հարցը նորից ուսումնասիրվել է եւ ոչ թե «քոփի փեյսթ» է արվել եւ հետ ուղարկվել: Չի կարող քաղաքացու կողմից 3 տարի առաջ բարձրացված խնդիրը նույն պատասխանը ստանալ այսօր: Յուրաքանչյուր արտատպած նամակի համար աշխատողը հեռացվելու է աշխատանքից»,- քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Հայկ Մարությանը:

Ավագանու վերջին նիստից հետո քաղաքապետին մի քանի հարց ուղղեցինք, որը ներկայացնում ենք ստորեւ:

- Պարոն Մարության, քաղաքացիների դիմումների պատասխանները «քոփի փեյսթ» անելու խնդրից բացի, այս ընթացքում ուրիշ ինչ երեւույթներ եք հայտնաբերել քաղաքապետարանում, որոնք ձեզ զայրացրել կամ զարմացրել են:

- Իրապես շատ երեւույթներ կան, եւ մեր քաղաքային տնտեսությունը, որն այսօր ժառանգություն ենք ստացել, շատ վատ վիճակում է ոչ միայն այն առումով, որ բավականին մեծ գործեր կան անելու, այլ մեխանիզմները, թե ինչպես են արվել նախկինում, շատ մտահոգիչ են: Ես կարող եմ մի քանի օրինակ բերել, բայց դրանք, առանց չափազանցնելու, հարյուրավոր են, ոչ թե տասնյակ:

- Ամենացայտուններից մեկ օրինակ նշեք:

- Օրինակ, վարչական շրջանների մշակութային միջոցառումներն անցկացնելու համար հայտարարված մրցույթում հաղթել է տաքսի ծառայություն եւ իրականացրել է: Իբր իրականացրել է: Դե բնական է՝ տաքսի ծառայությունը ինչ միջոցառում պետք է անցկացներ: Այս տիպի աբսուրդային, որ լսում ես ու չես հավատում ականջներիդ, շատ բաներ կան: Ուզում եմ ասել՝ այդ առումով շատ անելիք ունենք՝ նախ բացահայտելու դրանք, ապա բնականաբար բացառելու ապագայում. դրա համար էլ է մեծ աշխատանք պահանջվում, որովհետեւ հին համակարգը եւ հին համակարգի կողքը, այսինքն՝ քաղաքապատերանից դուրս գտնվող ուժերը, այնուամենայնիվ փորձելու են սողոսկել, բայց մենք շատ պինդ, ամեն ինչ այնպես ենք կազմակերպելու, որ մրցութային մասը մեր քաղաքապետարանում լինի թափանցիկ, արդար, ազատ, բոլորը կարողանան մասնակցել, իրապես հաղթեն ամենաուժեղները: Բայց այստեղ էլ խնդիր ունենք. շատ ընկերություններ գալիս են, անհավանական ցածր գին են առաջարկում, հաղթում են մրցույթում եւ գործի կեսից, անգամ սկզբից տեսնում են, որ չեն կարողանում անել, եւ պայմանագիրը լուծարվում է, ու գործը մնում է չավարտված: Անգամ եթե գործող օրենսդրությամբ մենք ճիշտ աշխատենք, այստեղ լուրջ խնդիրներ կան: Զսպող մեխանիզմներ դեռ չկան, որպեսզի այդպիսի ընկերությունները չգան՝ մասնակցելու այդ մրցույթներին եւ հաղթելու: Պայմանագիրը լուծարելու դեպքում մենք ֆինանսապես չենք տուժում, բայց տուժում ենք ժամանակի մեջ: Այսինքն՝ մինչեւ նոր մրցույթ հայտարարվի, նոր հաղթողը լինի, ամիս, ամիսուկես նորից անցնում է, եւ գործը մնում է կանգնած: Հիմա մի քանի բակում մնացել են կիսատ-պռատ խաղահրապարակներ, եւ մենք չենք կարողանում շարունակել: Նաեւ չենք կարողանում ինչ-որ մի ընկերության ասել՝ արի դու արա, որովհետեւ մեզ կասեն՝ ինչու այդ ընկերությունը: Եվ նորից պետք է մրցույթ անցկացնել:

- Քաղաքացիները օր առաջ սպասում են տրանսպորտի խնդրի լուծմանը: Ուսումնասիրե՞լ եք այն աշխատանքները, որոնք նախորդ իշխանություններն արդեն արել էին տրանսպորտային նոր համակարգ ունենալու ուղղությամբ: Հայտնի է, որ միջազգային կազմակերպությանը 850 հազար եվրո էր տրամադրվել՝ խորհրդատվության համար: Այդ ամենի վերաբերյալ ինչ կարծիք ունեք, ինչքանով է ընդունելի ձեզ համար այն, ինչ որ մինչեւ հիմա արվել է, կշարունակե՞ք, թե չեղյալ կանեք:

- Ուսումնասիրությունը, բնականաբար էտապային է եւ մենք այս պահին հենց ուսումնասիրության փուլում ենք: Վստահ եմ, որ որոշակի բաներ կարող եք օգտագործել այս աշխատանքներից, այս ուսումնասիրությունից, բայց կան բաներ, որոնց հետ թե՛ ես, թե՛ մեր թիմի անդամները համաձայն չենք, եւ նորից մենք պետք է դիմենք այդ ընկերությանը, որպեսզի շտկումներ լինեն: Այդ հնարավորությունը եւ իրավունքը ունենք: Գործընթացն արդեն սկսված է: Մի քիչ լավ է պետք մտածել, մինչեւ անցնելը նոր համակարգին, որ այնտեղ սխալների հավանականությունը քիչ լինի:

- Անցումն ամբողջությա՞մբ կլինի, թե՞ քայլ առ քայլ: Ու եթե քայլ առ քայլ, ապա երբ կլինի մեկ քայլ առաջ:

- Այս պահին քննարկում ենք ամբողջությամբ անցնելու տարբերակը: Եվ եթե տեսնենք ՝ այդ տարբերակը ծանր կլինի կամ իրատեսական չի լինի, կարող է գնանք քայլ առ քայլի: Բայց մեր ցանկությունն է, որ անցումը լինի միանգամից:

Տպել
4197 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան