Երևան
6 °C
«Իմ քայլը» դաշինքը հայտարարում է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակը ամրագրելու եւ իշխանությունը Հայաստանում անշրջելիորեն ժողովրդին վերադարձնելու համար՝ միեւնույն ժամանակ հայտարարելով, որ դաշինքի քաղաքական թիմը այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ իր ստանձնած բոլոր պարտավորությունները։
Այսպիսով՝ իր նախընտրական ծրագրում «Իմ քայլը» դաշինքը նշում է, որ առաջիկա հինգ տարիներին իրենց գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն, որին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, աշխատանքի եւ ներդրումների խրախուսումը, աղքատության հաղթահարումը աշխատանքի եւ կրթության միջոցով, օրենքի գերակայության ապահովումը, բարեկեցության շարունակական բարձրացումը եւ պետական ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը:
Դաշինքի նախընտրական ծրագրում նշված է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար առաջնային է ոչ միայն Զինված ուժերի մարտունակության, հատուկ ծառայությունների ու դիվանագիտական կորպուսի գործունակության շարունակական բարձրացումը, այլեւ Հայաստանի բնակչության թվի աճը, ըստ այդմ` առաջիկա 20 տարիներին ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի: «Իմ քայլն» այս խնդրի լուծման կարեւորագույն միջոցներ է համարում ՀՀ-ից տեսանելի արտագաղթի դադարեցումը, հին եւ նոր սփյուռքը ներկայացնող հայերի՝ դեպի ՀՀ հայրենադարձության հարաճուն գործընթացի հարուցումը, ծնելիության աճը:
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում նշված է, որ Արցախի հարցի կարգավորման որեւէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն Արցախի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության հարցի կարգավորման որեւէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված:
Արտաքին քաղաքականության բնագավառում «Իմ քայլ»-ի քայլերը միտված են լինելու բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելուն եւ նոր շունչ հաղորդելուն․
«Արտաքին քաղաքականության իրականացման մեր քայլերի հիմքում ընկած է լինելու ինչպես Հայաստանի ժողովրդի, սփյուռքահայության հավաքական շահի, այնպես էլ անհատապես յուրաքանչյուր քաղաքացու եւ իրավաբանական անձի իրավունքների եւ շահերի պաշտպանությունը։ Հայաստանի միջազգային հեղինակությունը եւ միջազգային ասպարեզում ցանկացած ձեռքբերում պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, եւ այլ ժողովուրդների հետ հարաբերություններում հայաստանցու արժանապատվությունն ու իր երկրի համար հպարտությունն է լինելու մեր բոլոր քայլերի գերնպատակը»,-ասված է «Իմ քայլ»-ի ծրագրում։
Սփյուռքի նորարարական քաղաքականության այս դաշինքի ռազմավարությունն ուղղված է լինելու «Ուժեղ Հայաստան, Ուժեղ Սփյուռք» տեսլականի իրագործմանը․ «Մենք հավատում ենք, որ ուժեղ Հայաստանն ու ուժեղ սփյուռքը փոխպայմանավորված են. ուժեղ Հայաստան ունենալու կարեւորագույն գրավականը ուժեղ սփյուռքի գոյությունն է, սակայն Հայաստանը կարեւորագույն դեր կարող է եւ պետք է ունենա իրենց երկրներում սփյուռքի բազմազան համայնքների, կազմակերպությունների, հաստատություների ու անհատների ուժեղացման գործում»։
«Իմ քայլ»-ի տնտեսական քաղաքականության անկյունաքարը Հայաստանի տնտեսության մրցակցային առավելությունների ընդլայնմամբ գլոբալ մրցունակության բարձրացումն է, գիտելիքի եւ նորարարությունների վրա հիմնված արդիական տնտեսական համակարգի ձեւավորումը, Հայաստանի քաղաքացու համար արժանապատիվ աշխատանքի հնարավորության ընձեռումը, բնակչության կյանքի որակի բարձրացումը․
«Տնտեսական քաղաքականության հիմքում դնելու ենք արտահանմանը, զբաղվածության ընդլայնմանը, աշխատանքի խրախուսմանը միտված ներդրումային քաղաքականությունը: Արդյունքում տնտեսության կառուցվածքը պետք է էական փոփոխություններ կրի»:
Կրթության ոլորտի վերաբերյալ դաշինքի տեսլականը միտված է պատասխանելու հետեւյալ հարցերին․ «Ի՞նչ գիտելիք, հմտություններ եւ անձնային հատկանիշներ են անհրաժեշտ առաջիկա տասնամյակներում հաջողակ լինելու եւ դրանք իրացնելու համար, եւ ինչպե՞ս կարող է պետությունը բարեփոխել կրթական համակարգը, որպեսզի նպաստի այդ հմտությունների եւ կարողությունների ձեւավորմանը»:
«Իմ քայլ»-ի նախընտրական ծրագրում նշված է, որ կրթության եւ գիտության պետական ֆինանսավորումը սերտորեն կապակցելու են պետության զարգացման ռազմավարությանը եւ գերակայություններին, եւ իրենց համար առանցքային են սովորողների ճանաչողական, անձնային եւ միջանձնային հմտությունների զարգացումը, ուսուցիչների կարողությունների զարգացումը եւ մասնագիտության հեղինակության բարձրացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաեւ կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը:
«Իմ քայլ»-ն իր նախընտրական ծրագրում անդրադառնում է նաեւ առողջապահությանը, գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը, բարձր տեխնոլոգիաներին, էներգետիկային, բնապահպանությանը, մշակույթին, արդարադատությանն ու հասարակակaն կարգին, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, որոնց մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։
Հայաստանը Իրանին է արտահանձնել իրանցի 8 բանտարկյալի
Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի. Չինաստանի դեսպան
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում
© 2024 Հայկական ժամանակ