Գյումրեցին հաստավզերի առաջ ծուռ վզով չի կանգնելու, որեւէ մեկի ողորմության կարիքը չի ունենալու. Փաշինյան

Ամբողջ աշխարհը գիտի, որ այն հեղափոխությունը, որ ի վերջո հաղթական ավարտ ունեցավ Երեւանում, սկսել է Գյումրիում 2018 թվականի մարտի 31-ին: Այս մասին Գյումրիում արտահերթ խորհրդարանական ընտրությունների Շիրակի մարզի քարոզարշավը եզրափակելիս ասաց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք Գյումրիից սկսեցինք, քանի որ գիտեինք՝ այն գործը, որ Գյումրիից է սկսվում, «խերով» է, «դուխով» է, աջ է գնալու, եւ ես բոլորին՝ նաեւ ներդրողներին, խորհուրդ եմ տալիս ներդրումները սկսել Գյումրիից, քանի որ «խերով» է լինելու»,- ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ հեղափոխությունից հետո Գյումրիում չի եղել: «Գիտեմ, որ մի քիչ էլ նեղացած եք, որ հեղափոխությունից հետո Գյումրի չեմ եկել, մեղավոր եմ, պատժե՛ք, բայց էս հեղափոխությունը քանի կա, ես մտքով այս հրապարակում եմ, քանի որ առաջին «դուխը», առաջին սերը, առաջին ուժը դուք եք տվել եւ դարձել եք այդ հեղափոխության անկյունաքարը»,- ասաց նա եւ նշեց, որ եկել եւ վստահության քվե են ուզում` տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ է խոսվում այն մասին, թե ինչպես պետք է վերականգնեն աղետի գոտին, եւ դրա ելքը տնտեսական հեղափոխությունն են համարում: «Գյումրեցին որեւէ մեկի ողորմության կարիքը չի ունեցել եւ չի ունենալու, գյումրեցին միշտ աշխատել է, հարուստ է եղել եւ ապրելու է բարեկեցիկ: Գյումրեցին հաստավզերի մոտ ծուռ վզով չի կանգնելու»,- ասաց նա եւ հայտնեց, որ դեկտեմբերի յոթին Գյումրիում Կառավարության արտահերթ նիստ է լինելու, եւ ինքը կրկին լինելու է Գյումրիում:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իրենց արդեն իրականացրած աշխատանքները՝ 85 հազար կենսաթոշակառուների թոշակ են բարձրացրել, եւ ներկայումս պարենային զամբյուղից ցածր գումար ստացող կենսաթոշակառու չկա, 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացրել են, 400 միլիոն դրամ են հատկացնում, որ աշակերտները անվճար այցելեն թատրոն, թանգարան, համերգ:

«ՀՀ-ն պետք է դառնա արդյունաբերական, զարգացած, բարձր տեխնոլոգիական երկիր»,-ասաց նա:

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդը նշեց, որ ցանկանում է՝ հաղթի լավատեսությունը, քանի որ միշտ հոռետեսությունն է եղել հաղթող: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր ընտանիքի մասին ինչ սուտ ասես տարածում են: «Բանը հասել է նրան, որ երբ իմ որդին զորակոչվում էր բանակ եւ որպես կամավոր պետք է ծառայեր Արցախում, որոշ վայ լրատվամիջոցներ գրում էին, թե իրականում չի ծառայելու, վարձով է մնալու, տո դուք ո՞վ եք, ա՛յ նախկին թալանչիներ, եւ ես հպարտ եմ, որ իմ որդին ծառայում է զորամասերից մեկում որպես շարքային զինվոր, ինչպես ձեր երեխաներն են ծառայում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք երբեք այս հեղափոխության ընթացքում թիմ-թիմ չեն խաղացել: «Ես ասել եմ, որ այս հեղափոխության առաջնորդը դուք եք, եւ բացառվում է, որ լինի բարձր պրոֆեսիոնալ արժանի կադր, որ մեր կառավարության, համակարգի մեջ իր տեղը չգտնի: Մենք երբեք թույլ չենք տա նախկին սխալները, որ բացառապես կուսակցական սկզբունքով ընտրենք կադրեր, ընդհակառակը, այսօր մեր կուսակցության շատ ներկայացուցիչներ խռովում են, որ մենք իրենց պաշտոններ չեն տալիս, բայց մենք ասում ենք, որ ով պաշտոնի համար է պայքարում, թող խռովի գնա, քանի որ այս պայքարը պաշտոնի համար չէ, այլ ծառայության համար է»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մենք երեք խոշոր հաղթանակներ ենք ունեցել, առաջինը անկախության ձեռքբերումն է, հաջորդը՝ ամենակարեւորը, Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, իսկ երրորդը 2018 թվականի գարնանը հայ ժողովրդի տարած քաղաքացիական հաղթանակն է:

«Դուք հարստանալու եւ հարստացնելու եք, սա է մեր պարտավորությունը: ՀՀ քաղաքացին, գյումրեցին ծուռ վզով չի կանգնելու հաստավզերի առաջ, հաստավզերն են ծուռ վզով կանգնելու ժողովրդի առաջ»,- ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ ՀՀ բնակչությունն առաջիկա քսան տարվա ընթացքում պետք է կրկնապատկվի, եւ նաեւ մեծ հայրենադարձության միջոցով ՀՀ բնակչությունը պետք է դարձնեն հինգ միլիոն:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս քարոզարշավում անակնկալ է պատրաստել եւ որոշել է ամեն մի մարզկենտրոնում մի բանաստեղծություն նվիրել. Վարչապետի պաշտոնակատարը Ավետիք Իսահակյանի հայրենի քաղաքում «Հեյ ջան, հայրենիք» բանաստեղծությունը արտասանեց:

Տպել
2648 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում