Երիտասարդ բժիշկների ազգային խորհուրդն անվերապահ աջակցում է Արսեն Թորոսյանին

Երիտասարդ բժիշկների ազգային խորհուրդը (ԵԲԱԽ) խորհրդարանական ընտրությանն ընդառաջ հայտարարություն է տարածել՝  նշելով, որ անվերապահ աջակցում է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին, նաեւ մանրամասնել, թե ինչու:

Հայտարարության մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով վերջին յոթ ամսիների ընթացքում առողջապահության ոլորտում տեղի ունեցող արմատական բարեփոխումները եւ տեսանելի ապագայում նաեւ սպասվող ռեֆորմները՝
1. Առաջնային օղակում բուժաշխատողների աշխատավարձի բարձրացման,
2. Պետական պատվերի առաջին անգամ արդարացի բաշխման, այդ թվում առաջին անգամ մարզային տեղակայման հիվանդանոցներում նույնպես,
3. 2019թ. բուժաշխատողների բժշկական ապահովագրության իրականացման,
4. Երիտասարդ բժիշկներին կադրային աճի հնարավորության հատկացման,
5. Կոնկրետ հիվանդությունների կանխարգելման եւ բուժման ուղղությամբ պետական աջակցության ֆինանսավորման զգալի ավելացման, օրինակ ուռուցքաբանության ոլորտում,
6. Սպիտակ դրամարկղերի մասսայական կիրառմամբ եւ առողջապահության ոլորտում դեպի զրո կոռուպցիա քաղաքականության իրականացման,
7. Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց սպասարկող բժշկական հաստատություններում կատարվող դրական ռեֆորմների եւ նրանց կենցաղային պայմանների բարելավման աջակցության,
8. Բժշկական հաստատությունների տնօրենների մրցույթների անկողմնակալ կազմակերպման,
9. 2019թ բուժաշխատողների համար ակնկալվող աշխատավարձերի բարձրացման,
եւ մի շարք այլ կարեւոր ծրագրերի իրականացման եւ ապագայում իրականացվելու համար՝
Երիտասարդ բժիշկների ազգային խորհուրդն իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին, հայտնելով նաեւ մեր պատրաստակամությունն աջակցելու նրան առաջիկա խորհրդարանական ընտրություններում։

ԵԲԱԽ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆ»

Տպել
2310 դիտում

Ծովասար գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Կա փոխվստահություն, և կարող ենք աշխատել հանուն ապագայի․ Արմեն Սարգսյանն այց է կատարել Հաշիմյան Թագավորություն

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է Ինյառիտուի հերթական առաջարկ-միջնորդությունը Ղարաբաղի հարցով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատարների համար

Չպետք չէ մոռանալ, որ գերիների փոխանակման գործընթացը կախված է առաջին հերթին ադրբեջանական կողմից. ԱՀ ՄԻՊ

Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում

Ձեզնից յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ Կառավարությունը ձեր կողքին է, ձեր ցավով ապրողն է. վարչապետ (տեսանյութ)

Վերադարձող փախստականները, պահպանվող դիրքերն ու հանձնված բնակավայրերը. միջազգային անդրադարձը՝ Ղարաբաղի ներկային

Կորոնավիրուսի ծանր դեպքերի վարման համար Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության թիմի չորս անդամ գործուղվել է Հայաստան

Գերության մեջ հայտնված անձանց համար զանգահարեք 010 297415 հեռախոսահամարով.ԿԽՄԿ

Հռոմի Ս․Նիկողայոս եկեղեցում մատուցվել է պատարագ` նվիրված արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին

Երևան-Արտաշատ ավտոճանապարհին մեքենա է շրջվել. կան տուժածներ

Չեմպիոնը հաղթեց գավաթակրին. «Արարատ-Արմենիան» բարձրացավ 5-րդ հորիզոնական

Ֆրանսիան ներդնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ

Երեւանում ծառերի էտումից առաջացած փայտանյութը անվճար կարող է տրամադրվել անապահով ընտանիքներին․ նախագիծ

Մեր հասարակությունը պետք է վերանայի կրթության նկատմամբ իր վերաբերմունքը. ԿԳՄՍՆ փորձագետ

Լավրովը Հորդանանի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂՀ-ում հրադադարի հաստատմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հելեն Ֆեյզիի եւ Ժոնաթան Լաքոտի հետ

Covid-անվտանգության կանոնները վերանայվել են գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար. ԱԱՏՄ

Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում կառուցվել է 4 ռմբապաստարան