Արմեն Սարգսյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով մեկնում է Գերմանիա

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Հանդիպումների քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին եւ հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կհանդիպի Հայաստանում գործունեություն ծավալող եւ Հայաստանի հետ համագործակցությամբ հետաքրքրված գերմանացի գործարարների հետ: Քննարկումներ կծավալվեն հայաստանյան ներդրումային եւ գործարար միջավայրի, հայ-գերմանական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

Հանրապետության նախագահը կմասնակցի Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված քննարկմանը, ինչպես նաեւ կայցելի Գերմանիայի Կարմիր խաչի կազմակերպություն, որը հատկապես վերջին 30 տարիներին բավականին արդյունավետ գործունեություն է ծավալում Հայաստանում:

Պաշտոնական այցի շրջանակում նախագահը կայցելի Սաքսոնիա-Անհալթ երկրամաս, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հետ:

Հայաստանի նախագահի պաշտոնական այցի օրակարգը ներառում է նաեւ այցելություններ ԳԴՀ մի շարք գիտակրթական եւ գիտատեխնիկական հաստատություններ: Արմեն Սարգսյանը դասախոսություններով հանդես կգա «Բերթելսման» հիմնադրամում, Օտտո ֆոն Գուերիկեի համալսարանում:

Հանրապետության նախագահը հանրահայտ Կոնցերտհաուս Բեռլինում (Konzerthaus Berlin) ներկա կգտնվի հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ: 

Տպել
639 դիտում

Ուսուցիչների եւ աշակերտների համար համակարգչային սարքերի հավաքագրմանը միացել են ե՛ւ անհատներ, ե՛ւ կազմակերպություններ

ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Մանուկյան

Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած ուղեցույցը թարգմանվել է ասորերեն և հնդկերեն

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 519 զանգ է ստացել կորոնավիրուսի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը մարտ ամսվա պարգևավճարը կփոխանցի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին

Մասնավոր կլինիկայում COVID-2019-ի արագ թեստ են անում․ գինը՝ 25․000 դրամ, արդյունավետությունն ապացուցված չէ

Կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի եվ Միհրան Պողոսյանի նկատմամբ

Նիդերլանդները Հայաստանը դասել է անվտանգ ծագման երկրների շարքում

Արքայազն Չարլզը դուրս է եկել ինքնամեկուսացումից. BBC

Քաղաքացու նկատմամբ ոստիկանների գործողությունները ստուգելու համար Դատախազությունը ԶԼՄ հրապարակումներն ուղարկել է ՀՔԾ

Ես չեմ վախենում կորոնավիրուսից, վախենում եմ նրանից, որ մենք դասեր չենք քաղում այն ամենից, ինչ կատարվում է. Սերժ Թանկյան

Մաշտոցի ոստիկանները անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել. կա բերման ենթարկված անձ

Սա կարող է լավ նախադեպ լինել հյուրանոցների՝ ավելի լավ դիրքավորելու համար. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Այս տարի Հայաստան չի այցելել մոտ 175 հազար զբոսաշրջիկ. անհրաժեշտ է ոչ թե սպասել, այլ լուծումներ փնտրել

Հատուկ միջոցառում Վանաձորում. ձերբակալվել է քրեական հեղինակություն Կոկոն (տեսանյութ)

Մարտի 30-ի ժամը 18.00-ի դրությամբ ոստիկանությունն արձանագրություն է կազմել 352 անձի նկատմամբ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 31-ի նիստում կքննարկի ԿԲ նախագահի թեկնածության հարցը

Պետությունը գնառաջարկներ է սպասում հյուրանոցատերերից, եթե պատրաստ են ընդունել կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածներին

Գյումրիում մարտի 5-ին ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը կարողանում է քայլել (տեսանյութ)

2019թ. կոռուպցիոն հանցագործություններով դատի տրված անձանց թիվն ավելացել է մոտ 35%-ով. դատախազություն