ԲՀԿ-ն Գյումրիում հետընտրական գումար է խոստացել. «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Նազելի Բաղդասարյանը դիմել է ոստիկանություն

«Նախընտրական քարոզի մեկնարկը չտրված՝ արդեն ստանում եմ ահազանգեր խախտումների մասին: Մասնավորապես՝ որոշ քաղաքական ուժեր եւ թեկնածուներ սկսել են նախընտրական բուկլետների բաժանումը, ցուցակներով տնայցերը, շտաբներին կից ԱՁ-ների ու ՀԿ-ների անվան տակ վարձու աշխատողների մասսայական ընդունումը, որը ընտրակաշառքի բաժանման նոր հնարքներից է։

Հրավիրում եմ բոլոր ԶԼՄ-ների, իրավապահների եւ ԿԸՀ-ի ուշադրությունը․ Ընտրությունների մեկնարկն արդեն իսկ տրվում է օրենքի խախտմամբ»։Իր ֆեյսբուքի էջում նման գրառում էր այսօր արել «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ցուցակով որպես պատգամավորի թեկնածու առաջադրված գյումրեցի Նազելի Բաղդասարյանը:

«Ես ֆեյսբուքի գրառումից զատ նաեւ դիմել եմ ոստիկանություն, ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին: Իրավապահ մարմինները խոստացել են, որ այս հարցով կզբաղվեն եւ մեղավորներն օրենքի առաջ պատասխան կտան»:

ՀԺ-ն պարզել է, թե հատկապես ինչ իրավախախտման մասին է խոսքը: Ամեն ինչ սկսվել է Նազելի Բաղդասարյանի նախընտրական շտաբ այցելած երկու կանանց հարցադրումներից, պատմեց պատգամավորի թեկնածուն:

«Խնդիրը ծագեց այն պահին, երբ եկան մեր նախընտրական շտաբ եւ հարցրեցին, թե այստեղից  կարո՞ղ ենք գումար ստանանք: Մենք փորձեցինք զրույցի միջոցով պարզել, թե է՞լ որտեղից են գումար ստանում: Մատնանշեցին այս դեպքում կուսակցություններից մեկը, որը մարդկանց է ցուցակագրել: Այսօր ցերեկը տարբեր քաղաքացիներից ստացանք նաեւ զանգեր, որ տարբեր կուսակցություններ Գյումրիում ցուցակագրելով գումար են բաժանում: Զանգեր էինք ստացել, որ մասնավորապես 58 եւ Մուշ թաղամասերում ցուցակներով ներկայանում են եւ մարդահամար անցկացելու ձեւակերպմամբ հորդորում են այս կամ այն թեկնածուին ընտրել: Հեռախոսազանգի հեղինակները նաեւ պատմեցին, որ  մատնանշում են, որ օրինակ «Իմ քայլը» դաշինքը, Նիկոլ Փաշինյանը միեւնույն է՝ անցնելու են, կարիք չկա այդ դաշինքի թեկնածուներին ընտրել, եւ հորդորում են՝ օրինակ, որ ընտրեն մեկին ԲՀԿ-ից կամ այլ կուսակցությունից»,-ասաց Նազելի Բաղդասարյանը:

Խոսեք բաց տեքստով եւ ասեք, թե հատկապես որ կուսակցութունն է հիմա գումար բաժանում, ըստ ձեր շտաբ այցելած կամ զանգարհարած քաղաքացիների՝ ՀԺ-ի հարցին Բաղդասարյանը պատասխանեց, թե հստակ անուններ տալ չի կարող: «Նշվում են տարբեր թեկնածուների անուններ, բայց քանի որ հստակ փաստով չեն արտաբերել, ես կդժվարանամ ինչ-որ մեկի անունը տամ»:

Բայց որոշ մանրամասներ, այնուամենայնիվ, ներկայացրեց: Մասնավորապես այն, որ, օրինակ ԲՀԿ-ն, ըստ քաղաքացիների, Գյումրիում հետընտրական գումար է խոստացել:

«Քաղաքացիները նշում են, որ կուսակցություններից ցուցակագրում են գումարի բաժանման մասով եւ երկրորդ, նշում են, որ այս ընթացքում ընտրություններից հետո էլ են գումար տալու, որովհետեւ առջեւում ամանորի տոներն են, իսկ կոնկրետ Գագիկ Ծառուկյանը երբեք իր կուսակիցներին եւ ժողովրդին չի թողել անտարբեր: Այսինքն հետընտրական որոշակի գումարների մասին է խոսքը»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:

Երրորդ խնդիրն էլ կա: Ըստ Նազելիի՝ Գյումրիում խոսակցություններ կան այն մասին, որ թեկնածուներից շատերը նախընտրական շտաբներին կից Ա/Ձ-ի կամ ՀԿ-ի անվան տակ մարդկանց են գրանցում որպես աշխատակիցենր: «Նրանց գրանցում են եւ գումար են տալիս որպես աշխատողներ: Նշվում է 40.000-ից 50.000 դրամ, հաշվի է առնվում ոնց որ մեկ ընտանիքի 4-5 անդամի չափով: Սա էլ մյուս մեքենայությունը, որի մասին խոսվում է քաղաքում: Այս խոսակցությունները կոնկրետ այսօր եղել են իմ նախընտրական շտաբում, եւ ես չէի կարող անտարբեր մնալ: Ես, որպես անհատ, որպես քաղաքացի, մարդ, ով տեւական ժամանակ զբաղվել է լրատվությամբ, ահազանգում եմ այն ամենի մասին, ինչը նախընտրական շրջանում կա, եւ կարող է լինել: Այս ամենի մասին խոսել եմ բազմիցս, լինելով լրատվության դաշտում, եւ, եթե այս փուլում մուտք եմ գործում քաղաքականություն՝ դրա մասին չեմ կարող լռել»:

ՀԺ-ի հետ զրույցում նաեւ անդրադարձ է եղել նախընտրական քարոզարշավի ոչ պաշտոնական, բայց բուռն մեկնարկին: «Ես նման քայլերից զերծ եմ մնում, ինձ համար քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից, իսկ մինչ այդ ես զբաղված եմ նախընտրական քարոզարշավի նախապատրաստական աշխատանքներով»,-ասաց Բաղդասարյանը:

«Մինչեւ նոյեմբերի 26-ը, այսինքն պաշտոնական քարոզի մեկնարկը, իմ ֆեյսբուքյան նկարը կամ ետնապատի նկարը նույնիսկ չեմ փոխելու, շարունակելու եմ սովորական նկարները պահել, որովհեետւ ինձ համար սուբյեկտիվորեն քարոզարշավի մեկնարկը 26-ից է տրվում: Չնայած որ, ԸՕ 19 հոդվածը սահմանում է, որ քարոզչության ժամանակահատվածով չպայմանավորված այլ ժամանակահատվածում քարոզչություն իրականացնելը չի արգելվում, եթե դա չի սահմանափակվում ԸՕ-ով: Դա կարծես թե, օրենսդրական որոշակի բաց չասեմ, բայց հնարավորություն է տալիս տարընթերցման, ինչից կարող են օգտվել քաղաքական ուժերը, այսինքն ԸՕ 19 հոդվածը մատնանշում է կոնկրետ արգելքները, բայց նաեւ մատնանշում է, որ նախընտրական քարոզչությունից զատ այլ ժամանակահատվածում օրենքով չարգելված ձեւերով քարոզչություն թույլատրվում է: Հիմա թե ինչը նկատի ունեն այս պարագայում, ես չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում նախընտրական շտաբների վրա ուղղորդումներ, կոչեր, համարներ ու պիտակներ չպետք է լինեն եւ սա ամրագրված է օրենքով»:

Դուք նախքան Ձեր առաջադրումն արդեն քաղաքի գրեթե բոլոր մարդաշատ փողոցներում հսկա ցուցապաստառներ ունեիք հեղինակային «Իրականում» հաղորդաշարի շապիկով, որը տպագրվել էր հաղորդման 6-րդ տարեդարձի առիթով: Գյումրեցիները սա արդյո՞ք չեն ընկալել որպես քարոզի տարբերակ, քանի որ կան նման շահարկումներ՝ հարցին Նազելի Բաղդասարյանը պատասխանեց, որ դրանք քաղաքում փակցվել են իր պատգամավորի թեկնածու գրանցվելուց 10-ից 15 օր առաջ:«Հաղորդման պաստառներն ու հաղորդման հետ կապված ամեն ինչը նախապես է պատրաստվել, իմ  թեկնածու գրանցվելուց 10-15 օր առաջ: Հաղորդման մեկնարկի մասին վկայող տեսանյութերը համացանցում կան 6 տարի առաջ: Հազիվ թե ես 6 տարի առաջ նոյեմբեր ամսին ենթադրեի, որ առաջադրվելու եմ ԱԺ պատգամավորի թեկնածու, որպեսզի այդ ամենն իրականացնեի: Ավելին, պաստառի վրա նշվում է «Իրականում» հաղորդաշար, նշվում է Նազելի Բաղդասարյան, եւ ոչ մի բառ կամ տառ, որը կասոցացվեր «Իմ քայլը» դաշինքի կամ պատգամավորության թենածու Նազելի Բաղդասարյանի հետ: Նույն տրամաբանությամբ մենք կարող ենք ասել, որ օրինակ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը երբ նկարահանվում էր տեսահոլովակներում կամ ֆիլմերում, քարոզ էր: Նույն տրամաբանաւթյամբ, ես հաղորդում եմ վարել այս 6 տարիների ընթացքում: Ավելին, ըստ Ընտրական օրենսգրքի, ես նոյեմբերի 26-ից պետք է դադարեցնեի իմ հաղորդում վարելը, բայց ես սեփական որոշմամբ մեկ շաբաթ շուտ եմ դադարեցրել այն»:

Ի դեպ, այսօր Գյումրիում «Իմ քայլը» դաշինքի մեկ այլ թեկնածու՝ Էմմա Պալյանն իր էջում գրել էր հետեւյալը. «Ազգային Առաջընթաց կուսակցությունը, խախտելով օրենքը, սկսել է արդեն իր քարոզարշավը: Մտնում են տները և բաժանում իրենց նախընտրական բուկլետները, վրան էլ գրիչով թվեր են գրում, որ ընտրողները հատուկ ուշադրություն դարձնեն հենց այդ համարի տակ գտնվող թեկնածուին»:

Լուսանկարը վերցված է Էմմա Պալյանի ֆեյսբուքի էջից

Տպել
8748 դիտում

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին