Երևան
17 °C
Դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում հանձնաժողովի մեծ թվով նախագահներ ու քարտուղարներ է ունենալու «Հանրապետական» կուսակցությունը: Այս փաստը անհանգստացրել է մի շարք քաղաքացիների:
Մասնավորապես, Տավուշի մարզի բնակիչներից մի քանիսը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահներից շատերը լինելու են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի շրջապատից: Բնակիչները մտավախություն էին հայտնում, որ նախկինի նման տեղի կունենա արդյունքների կեղծում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ, որ 2018 թվականի նոյեմբերի 15-ին ԿԸՀ-ն որոշել է, որ ՀՀԿ-ն Հայաստանի ամբողջ ընտրատեղամասերում ունենալու է հազար հարյուր տասը նախագահ եւ քարտուղար, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը հանձնաժողովի նախագահ եւ քարտուղար ունենալու է հինգ հարյուր ինսուն չորս ընտրատեղամասերում: ԵԼՔ կուսակցությունների դաշինքն էլ միասին վերցրած՝ ունենալու է 172, ՀՅԴ-ն 134 քարտուղար:
«Հայկական ժամանակ»-ից զատ նման ահազանգեր ստացել է նաեւ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Նա նաեւ վարկանիշային թեկնածու է: Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ընդհանրապես մտավախություն չի տեսնում, որովհետեւ իշխող կուսակցությունը նախկինի նման չի ուզում ընտրություն անցկացնի, որ հանձնաժողովում էլ հենարանի խնդիր ունենա: «Այդ ամեն ինչը վստահված անձերի միջոցով հնարավոր է կանխել: Հանձնաժողովի հետ կապված նման ահազանգեր ես էլ եմ ստանում, բայց դա ԿԸՀ-ի կողմից հաստատված կազմ է, բան չենք կարող փոխել»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ նախկինում արատավոր երեւույթ է եղել՝ հանձնաժողովի նախագահների ուսերին է եղել օրվա իշխանությունների համար քվե ապահովելը, մարզպետն ասաց. «Ես մտահոգվելու խնդիր չեմ տեսնում, որովհետեւ մենք հանձնաժողովով ձայն չենք ապահովելու»,- ասաց նա:
Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի խոսքով եւս անհանգստանալու առիթ չկա, որովհետեւ օրվա իշխանությունը եւս շահագրգռված է, որ ընտրութունները լինեն արդար եւ թափանցիկ:
«Ի՞նչ կերպ են փորձելու աջակցել: Ի՞նչ մեխանիզմներ են կիրառելու: Ընտրատեղամասերում լինելու են վստահված անձիք: Վստահված անձանցից առավել աչալուրջ լինելու են ընտրողները, ովքեր գնում են ընտրությունների շատ կոնկրետ նպատակով՝ ընտրելու իրենց քաղաքական ուժին: Նախկինում մարդիկ անտարբեր են եղել, իրենք են մասնակցել ընտրակեղծարարությանը, աչք են փակել, չեն ցանկացել ոստիկանությանը բողոքել, հիմա իրավիճակը փոխվել է: Եթե որեւէ մեկը ընտրատեղամասում՝ լինի հանձնաժողովի նախագահ, թե վստահված անձ, փորձի ինչ-որ կեպ ազդել ընտրողի կարծիքի վրա, ընտրակեղծարարությամբ զբաղվի՝ ուրիշի փոխարեն քվեարկի, հաստատ ընտրատեղմասում կլինի մեկը, որը կբարձրաձայնի:
Նախկինում շատ բան է հնարավոր եղել անել, բայց հիմա հնարավոր չէ, քանի որ հսկող աչքերը շատացել են: Բոլորը շահագրգռված են, որ օրինական ընտրություններ լինեն՝ առավելեւս իշխանության հավակնություն ունեցող քաղաքական ուժը, որովհետեւ մենք ցանկանում ենք ունենալ լեգիտիմ իշխանություն: Դա շատ կարեւոր գրավական է՝ հետագայում մեծ փոփոխություններ անելու համար, քանի որ մեզ անհրաժեշտ է լինելու հանրային աջակցությունը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իշխանություններն իրենց առջեւ խնդիր են դրել անցկացնել 3-րդ հանրապետության ամենաորակյալ ընտրությունները, որտեղ բացառվելու է վարչական ռեսուրսի կիրառումը: «Մասնավորապես, երբ նախկինում հանրակրթության ոլորտը ներքաշվում էր քաղաքական եւ քարոզարշավային ընտրությունների մեջ: Ուղղորդում չի լինելու, չի լինելու «ասողների» ինստիտուտը: Ընտրողների կարծիքները պետք է ձեւավորվեն քարոզչության հիման վրա: Պետք է բացառենք քվեաթերթիկը սխալ տրցակում դնելու անգամ մեկ դեպքը: Նման փորձ անողներին կհակազդի օրենքը՝ ողջ ուժով»,- մասնավորապես, հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին. ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ:
Հանրայինի նոր մասնաշենքի կառուցման հայ-չինական պայմանագիրը վերջնականացվել է
Ադրբեջանական ԶՈՒ-ն Մարտակերտում խախտել է հրադադարի ռեժիմը
Աջափնյակ վարչական շրջանի նոր կանգառասրահներից երկուսի ապակիները կոտրել են. գրություն է ուղարկվել ոստիկանություն
Մինչև քանի տարեկան երեխաները վաղը կարող են անվճար այցելել կենդանաբանական այգի. միջոցառումների ցանկ
Վայոց ձորում ուժեղ քամուց պոկված տանիքն ընկել է ավտոմեքենայի վրա
Ազգային ժողովի այգին հունիսի 1-ին կվերածվի հրաշքների ու հեքիաթների
Միջազգային հանրությունն Արցախն ընկալում է որպես ՌԴ-ի մի մասնիկ. բեկումնայի՞ն կլինեն արդյոք քիշնևյան բանակցությունները
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի կողմից Ալիևի հայտարարությունը ողջունելը տարակուսելի է. ԱՀ ԱԳՆ
Ալ Պաչինոն 83 տարեկանում չորրորդ անգամ հայր կդառնա
Վաղվանից վարորդները «պլյոնկաների» համար կտուգանվեն. ՆԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Բնից վայր ընկած արագիլի ձագը հանձնվել է ԲԸՏՄ Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակցին
Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սլովենիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությունը
19 նոր դատավորներ կհամալրեն դատական իշխանության շարքերը
Գետափ-Մարտունի ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել
IDBank-ի Visa Business Platinum քարտն՝ այժմ ավելի շահավետ պայմաններով
Փաստահավաք առաքելությամբ ՀՀ-ում է «Լաչինի շրջափակման հումանիտար հետևանքների հասցեագրումը» թեմայով զեկույցի հեղինակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Քիշնև
ՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարներն ընդգծել են եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը
Լեռնանիստ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Ռուբեն Ինջիկյանն ընտրվել է Յունիբանկի խորհրդի անդամ
Բացահայտվել է փողի եվ թմրամիջոցի մաքսանենգության դեպք, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՊԵԿ (տեսանյութ)
ՊՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու փաստով քննված քրվարույթով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոլդովա
ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանել է՝ տուգանելո՞ւ է մեքենաների ապակիների «պլյոնկաների» համար, թե՞ ոչ
Արգիշտի Քյարամյանը քննիչների է ազատել
ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը՝ Միութենական պետությանը միանալու վերաբերյալ
Արամ Նիկոլյանն ազատվել է աշխատանքից
Օլիմպիական խաղերի կրակը Մարսել կհասցվի 120-ամյա առագաստանավով. փոխանցումավազքին 10 հազար մարդ կմասնակցի
Եթե խնդիր ունենք հրապարակելու ընդդիմադիրների ճեպազրույցները, ապա ինչո՞ւ պետք է հյուր հրավիրեինք նրանց. Հ1-ի տնօրեն
Արգենտինան աջակցում է հարատև խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի դիրքորոշմանը (տեսանյութ)
Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օրակարգով. Ալեն Սիմոնյանը՝ Գիժերմո Անդրադային
Ողբերգական ավտովթար Արագածոտնում․ «Արմենիա Վայն» գործարանի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ ու վիրավոր
Արսեն Թորոսյանը կհարցաքննվի, կարիքը կա. Սասուն Խաչատրյան
Եվրոն ու ռուբլին արժեզրկվել են. կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Ձեռք է բերվել պայմանավորվածություն. Օվերչուկը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման մասին
Ռաիսին հույս ունի Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության ընդլայնման
Մոծակների խմբերը հետապնդում են մարդկանց, թափառող շներին պետք է վաճառել Կորեային. Ադրբեջանցի պատգամավորի առաջարկը
Թաղանթապատված ապակիներով մեքենաների խախտումը կվերահսկվի նվազ վարչական ներգործության միջոցներով
Պուտինն ու Զելենսկին կմեկնեն Թուրքիա՝ Էրդողանի հետ հանդիպումների
© 2023 Հայկական ժամանակ