Գրպան բառը խորհուրդ եմ տալիս զգույշ օգտագործել. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին

Այդ միջազգային չափորոշիչները խնդրում եմ ձեր կայքերում հրապարակեք, թող ձեւակերպված լինի, թե այդ չափորոշիչը որն է: Այսինքն, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ի՞նչ պետք է անի, պետք է սենյակից դուրս չգա՞: «Հին Երեւանի» տարածքում շրջելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման կերպ արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ լրագրողները հարցրեցին՝ ինչո՞ւ է վարչական լծակներ կիրառում եւ մարզերում քարոզարշավ իրականացնում:

«ՀՀ որեւէ քաղաքացի սահմանափակվա՞ծ է որեւէ օր որեւէ երթ կազմակերպելու համար: Ամսի 17-ին, որ հանրահավաք էինք անում՝ խախտո՞ւմ էր, թե՞ ոչ»,- ասաց նա:

Լրագրողի դիտարկմանը, որ օգոստոսի 17-ին կառավարության 100 օրն էր ամփոփվում, վարչապետն ասաց. «Հիմա էլ հարյուրերորդ օրն աշխատում եմ, ի՞նչ կա: Առաջադրանք՝ բոլոր իրավաբաններին նաեւ՝ ՀՀԿ-ական, եթե որեւէ մեկը գիտի, որ որեւէ մեկը, այդ թվում նաեւ վարչապետը, որեւէ օր սահմանափակված է երթ կամ հանրահավաք անելու... դա իրենց Հայաստանում էր սահմանափակված»:

Անդրադառնալով նոյեմբերի 24-ին Երեւանում կայանալիք մեծ երթին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես միշտ շփվել եմ ժողովրդի հետ եւ շփվելու եմ: Երթն ունի քայլելու բնույթ: Մենք երթ ենք անելու՝ կարող ենք ընտրական հարցեր քննարկել կամ չքննարկել: Հերիք է, որ ՀՀ-ում խոսեն առանց հիմնավորումների: Դուք ուզում եք ինձ արգելե՞լ: Ես ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում եմ քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, հիմա վարչական լծակ կիրառեցի՞»:

Նիկոլ Փաշինյանը երթի հետ կապված մանրամասներ չփոխանցեց, միայն ասաց, ոչ իրենք սովոր են երկար ճանապարհներ անցնելուն, դրա համար այդքան երկար են Երեւանում քայլելու:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոյեմբերի 26-ից արձակուրդ չի գնալու, քանի որ Ընտրական օրենսգիրքը նման պահանջ չի դնում: «Իմ նախընտրական քարոզչությունը սկսվել է 2007 թվականից եւ չի ավարտվելու այնքան ժամանակ, քանի դեռ ես զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ»:

Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնին, որի շրջանակներում նվիրաբերվել է 11 միլիոն 109 հազար 633 դոլար, իսկ նախորդ տարի մեկ միլիոն դոլարով շատ եւ պատասխանելով հարցին, թե ինչու է այս տարի նվիրատվությունը քիչ եղել, եթե իշխանություններին վստահել են, պատասխանեց «Նորմալ ցուցանիշ է, անցումային փուլ է: Պետք է հասկանաք «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը, անելիքները, փոփոխությունները»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ՀՀԿ-ականներն ասում են, որ ՔՊ-ականների կողմից ուղղորդված արշավ է սկսվել, քաղաքացիները վախենում են ՀՀԿ գրասենյակներ մտնել: «ՀՀԿ-ն 20 տարի այնքան բան է արել, որ փողոցով անգամ չկարողանա քայլել»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Իմ քայլը» դաշինքից զատ բոլորը կարող են հավակնել ընդդիմության տեղի համար: ՀՀԿ-ականների այն հայտարարություններին էլ, որ բոլորը գրպանային ընդդիմություն են, բացի իրենցից, Փաշինյանն ասաց. «Գրպան բառը խորհուրդ եմ տալիս զգույշ օգտագործել»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քարոզարշավը սկսելու են Գյումրիից, իսկ ինչ վերաբերվում է «Նիկոլ վարչապետ» կարգախոսին, որը լինելու էր նաեւ դաշինքի կարգախոսը, բայց չեղավ, վարչապետը մեկնաբանեց. «Այս ընտրությունները վարչապետի ընտրություններ են եւ կարող են լինել վարչապետի թեկնածուների մասին կարգախոսներ»:

Տպել
3299 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել