Հանրային խորհուրդը Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրել

22/11/2018 schedule22:29
Հանրային խորհրդի Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովը նոր նախագահ ունի։Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որի ընթացքում նախագահի թեկնածու առաջադրված 5 անդամներից ձայների գերակշիռ առավելությամբ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ՏԻՄ զարգացման դեպարտամենտի տնօրեն Վարդան Համբարձումյանը։
 
 ՀԽ լրատվական ծառայության փոխանցմամբ, ելույթում անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտի խնդիրներին և ոլորտի զարգացման իր տեսլականին՝ Վարդան Համբարձումյանը շեշտել է գյուղատնտեսական ազգային ծրագրի ստեղծման անհրաժեշտությունը։ Ըստ նրա՝ գյուղատնտեսության զարգացումը պետք է հիմնված լինի երեք կարևոր սյուների վրա՝ արտադրություն, գիտակարթական համակարգ և քաղաքականություն մշակող մարմին՝ պետություն, որոնց փոխշահավետ համագործակցության արդյունքում միայն հարավոր կլինի զարգացնել ոլորտը։
 
Վարդան Համբարձումյանը նախորդ տարիներին ներգրավված է եղել Հանրային խորհրդի գյուղատնտեսական հանձնաժողովում։ Իբրև հանձնաժողովի կատարած աշխատանքների հաջողված օրինակ՝ նա նշել է կոոպերացիայի զարգացման գաղափարը պետության համար առաջնահերթություն դարձնելու իրողությունը։
 
Վարդան Համբարձումյանը գյուղատնտեսական բնագավառում բացառիկ ներդրումների համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով։ 
 
Այսօրվա նիստը նախագահել է Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանը, նիստը վարել են նաև  ՀԽ անդամներ Անահիտ Աղոյանը և Բաբկեն Պիպոյանը։
 
Նիստն անցկացվել է Հայաստանի Ագրարային համալսարանում, որին ներկա է գտնվել համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Վերջինս բարձր է գնահատել գյուղատնտեսության ոլորտում Հանրային խորհրդի  գործունեությունը և խոստացել, որ համալսարանը սերտորեն կհամագործակցի ՀԽ Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի հետ։
 
Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որից հետո, հոկտեմբերի 9-ին սկսվեց Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Հանրային խորհուրդը հայտարարությամբ դիմեց հասարակության լայն շերտերին՝ ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքներում (դիմումների վերջնաժամկետը ս․թ․ նոյեմբերի 8-ն էր):
 
Հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո նորընտիր նախագահների կազմը ներկայացվում է ՀՀ վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար: Այդպիսով, Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը համալրվում է հաջորդ 15 անդամով, որից հետո 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, առաջադրում են թեկնածուներ և փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում ՀԽ հաջորդ 15 անդամներին՝ ամբողջացնելով Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը։
Տպել
6413 դիտում

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան

Վարդենյաց լեռնանցքը փակ է, տարբեր մարզերում ձյուն է տեղում

Դանակահարություն Երևանում. 28-ամյա քաղաքացին խոստովանական բացատրություն է տվել

Ձեր կողմից չօգտագործվող սարքերը նվիրե՛ք դրա կարիքն ունեցող երեխաներին. ԿԳՄՍ-ն դիմում է քաղաքացիների օգնությանը

Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել. AliQ.Media

Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ

Զինծառայող Գարեգին Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը. ՀՀ ՔԿ

Ապրիլի 3-ից 4-ը ոստիկանությունն արձանագրություն է կազմել 477 անձի նկատմամբ

Կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության. վարչապետ (տեսանյութ)

Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը. doctors.am

Ապրիլի 6-ին ՌԴ-ից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. Ալեն Սիմոնյան

Հանրության վստահությունը լուրջ ռեսուրս է

Ոստիկանությունը մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումների մասին տեսանյութ է հրապարակել