12 տարի առաջ Նալբանդյանի գյուղապետի սպանությունը քաղաքական դրդապատճառ չուներ. որդին նոր բացահայտումներ է ներկայացնում

2006 թվականի դեկտեմբերի 19-ի՝ լույս 20-ի գիշերը Արմավիրի մարզի Նալբանդյանի գյուղապետ Ռոլանդ Մկրտչյանի սպանության գործը վերաբացելու դիմում է ներկայացվել Գլխավոր դատախազություն:

Դիմումը դատախազություն ներկայացվել է թավշյա հեղափոխությունից հետո: Չնայած նրան, որ այս տարիների ընթացքում Մկրտչյանի հարազատները պարբերաբար դիմումներ են գրել՝ խնդրելով բացահայտել սպանության գործը:

Ռոլանդ Մկրտչյանը սպանվել է դեկտեմբերի 19-ի՝ լույս 20-ի գիշերը, ժամը 03:00-ի սահմաններում. ինչ-որ անհայտ անձ տան բակից նրան ձայն է տվել եւ կանչել դուրս: Մկրտչանը դուրս է եկել եւ անծանոթ մեքենայի միջից կրակել են գյուղապետի վրա: Հարազատները չեն հասցրել ֆիքսել ո՛չ մեքենայի մակնիշը, ո՛չ էլ պետհամարանիշը:

Նալբանդյանի գյուղապետի անունը այդ ժամանակ հանրությանը հայտնի դարձավ դեպքից մի քանի ամիս առաջ, երբ նա Նալբանդյանի գյուղապետի ընտրություններում, հանդես գալով որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, հաղթել էր Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնող իր հակառակորդին: Գյուղապետի սպանությունը շատերը համարում էին պատվիրված եւ դրդապատճառը համարում քաղաքական: Շատերը խոսում էին, որ այս սպանության ետեւում կանգնած են հենց ՀՀԿ-ականները. բանն այն է, որ Մկրտչյանը սպանվել էր գյուղապետ ընտրվելուց մի քանի ամիս անց:

Այժմ, սակայն, 12 տարվա լռությունից հետո նրա սպանության գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Մասնավորապես նրա որդին՝ Նալբանդյանի ներկայիս գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը, մեր զրույցում սենսացիոն հայտարարություն արեց. նա նշեց, որ սպանությունը ոչ թե քաղաքական, այլ՝ ֆինանսական հողի վրա է եղել: Ավելին՝ Մկրտչյանին հաջողվել է պարզել թե՛ սպանողին, թե՛ պատվիրատուին եւ թե՛ այն մեքենան, որի միջից հնչել են մահացու կրակոցները: Այս բոլոր փաստերը թավշյա հեղափոխությունից հետո Նալբանդյանի ներկայիս գյուղապետը ներկայացրել է դատախազության աշխատակցին: Մինչ այդ նա դիմում էր գրել թե՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ թե՛ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Դատախազին ուղղված դիմում նա, մասնավորապես, նշել է, որ ինքն ամենայն մանրամասնությամբ հետեւել, ուսումնասիրել եւ կուտակել է բավականին փաստեր այն մասին, որ սպանությունը կատարվել է զուտ տնտեսական եւ ֆինանսական հողի վրա: Նա խնդրել է իր հանձնարարականը՝ գործի քննությունն իրականացնելու համար:

Գրիգոր Մկրտչյանի հետ մեր զրույցը ստորեւ.

- Պարոն Մկրտչյան, ձեր դիմումին դատախազությունը պատասխանե՞լ է:

- Պատասխանել են, որ գործն ուղարկել են ՀԿԳ քննության գլխավոր վարչություն, որ զբաղվեն: Տեղեկություն չունենք՝ իրականում զբաղվում են, թե՝ ոչ: Գլխավոր դատախազությունից ինձ կանչեցին բացատրություն վերցնելու. ես իմ բացատրության մեջ հստակ նշել եմ, որ իմ հոր սպանությունը կազմակերպել է այսինչ մարդը, սպանությունը կատարել է այսինչ մեքենայով: Դատախազի օգնականը հարցրեց՝ դուք պնդո՞ւմ եք, որ սպանությունը իրենք են կազմակերպել, ասացի՝ միանշանակ: Դրանից հետո էլ չզանգեցին: Ես համոզված եմ, որ հին կլաններից էլի մնացել են գործի մեջ, որ չեն բացահայտում սպանությունը: Ճիշտ է, ինքը չբացահայտված սպանություն է, բայց եթե մտնեք մեր գյուղ, Նալբանդյանը Մարալիկից էլ մեծ է, դպրոցական երեխաներից մինչեւ ծերերին հարցրեք, բոլորը միանշանակ կասեն, թե ով է սպանել, ամբողջ գյուղը գիտի այդ մասին, մենակ ոստիկանության ականջները չի լսում, թե ով է սպանել: Ոստիկանության բոլոր աշխատակիցներն էլ գիտեն, թե ով է սպանել, ուղղակի Արմավիրից գործը շատ արագ վերցրեցին, որ իբր թե Արմավիրի ոստիկանությունը շատ թույլ է, չի կարող բացահայտել: Տարան միանգամից ծածկադմբոց արեցին պրոֆեսիոնալ ձեւով: Առաջին օրվանից ոստիկաններն իմացել են՝ ով է սպանել, ինչ մեքենայով է եղել եւ այլն:

- Դուք ասացիք, որ հստակ գրել եք՝ ով է սպանել, ինչ մեքենայով, կարո՞ղ եք մանրամասնել, եթե դա չի խոչընդոտի գործի քննությանը:

- Ինձ չի թվում, որ ճիշտ կլինի բացահայտ ասել, հնարավոր է՝ գործին ավելի խանգարի: Ես սպանություն անողների ճակատին ասել եմ, որ դուք եք սպանել ու դրա համար պատասխան եք տալու: Նաեւ ասացի՝ քանի էս երկրում մնացել է ձեր Աղվան հովսեփյանական կլանը, որը բարեկամական կապերի մեջ է ձեր հետ, ուրեմն էս սպանությունը չի բացվի: Դրանից հետո Աղվանին հանին, մյուսն եկավ (խոսքը Գեւորգ Կոստանյանի մասին է,-հեղ.) դա էլ հարսանիքի քավոր էր, էլ էդտեղ անելու բան ես չունեի:

- Պարոն Մկրտչյան, այսինքն՝ սպանություն կատարող անձի թիկունքնում բարձրաստիճան պաշտոնյանե՞ր են կանգնած:

- Միանշանակ, Կոստանյան Գեւորգի հարսանիքի քավորը հենց էդ սպանություն անողի որդին է:

- Սպանությունից հետո գյուղացիները պնդում էին, որ այն պատվիրված է եւ քաղաքական դրդապատճառ ունի եւ նշում էին, որ դրա ետեւում կանգնած է ՀՀԿ-ն: Այնուամենայնիվ, ո՞ւմ կողմից էր պատվիրված սպանությունը, ՀՀԿ-ն առնչություն ունե՞ր, թե՝ ոչ:

- Այլ դրդապատճառ կար սպանության: Հենց այդ ժամանակ սպանություն անողի մյուս որդին (հիմա Գորիսում դատախազ է) եկել էր մեզ մոտ, ներկայանում էր, որ ինքն իբր քննիչ է եւ գործով մարդկանց կանչում էր, սուտ գրավոր ցուցմունքներ էր վերցնում, որ հորը ուղղություն տար, թե որտեղ են ամենա թույլ տեղերը, որ էդ թույլ տեղերի վրա տոչկան դնեին: Սպանություն անողը եկել, մեր կողքը կանգնել էր ու մեզ ասում էր՝ գնացեք Երվանդյան Արմիկի տները հրդեհեք, որը մեր ՀՀԿ-ական նախկին գյուղապետն էր: Մեր կողքը կանգնում էր, ասում էր հանրապետականն է ձեր հորը սպանել: Անձնական հարց են ունեցել՝ չկա մարդը, չկա պրոբլեմը:

- Այսինքն՝ ձեր հայրն ու սպանողը գումարային խնդիրնե՞ր են ունեցել:

- Հողի ու գումարի. Սահակյանշին կազմակերպության հողի առուվաճառք ավազահանքի համար, էդտեղ փողեր էր լվացվել:

- Այսինքն՝ ձեր հայրը դեմ էր, ի՞նչ դերակատարություն ուներ:

- Ես այդ ժամանակ գտնվել եմ Ուկրաինայում, ու ավելի շատ մանրամասն չեմ կարող ասել: Գումարը չեն տվել՝ մարդուն սպանել են, որ չտան գումարը, չկա մարդը՝ չկա պրոբլեմը:

- Սպանողը անկուսակցակա՞ն է:

- Ոչ, Հանրապետական:

- Դուք նույնպես ՀՀԿ-ից եք:

- Թավշյա հեղափոխությունից հետո մտել եմ, դիմում գրել: Ես հասկացել եմ, որ ոչ թե իմ հորը սպանել են հանրապետականները, այլ սպանել է տվյալ մարդը, ես հասկանում եմ, որ կուսակցությունը չի թողել բացահայտել սպանությունը, բայց կարող էր երկրի նախագահը չպատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել, չնայած ես նրանց նամակներ ուղարկել եմ, որ հորս սպանել է էսինչ-էսինչ մարդը: Ինձ պատասխանել են, որ դիմումն ուղարկել ենք դատախազություն: Բայց այդտեղ էլ գործը կոծկվեց:

- Պարոն Մկրտչյան, դուք դեպքից որոշ ժամանակ ա՞նց եք բացահայտել սպանության դրդապատճառն ու կատարողին:

- Մոտավորապես մեկ տարի մենք չենք իմացել:

- Տեղեկություններ ունե՞ք՝ սպանություն կատարող անձը Հայաստանո՞ւմ է:

- Այո, աշխատում է բանկերից մեկում:

- Ակնկալիքներ ունե՞ք, որ այսքան տարի անց ձեր հոր սպանության մեղավորները կպատժվեն:

- Մենք Նիկոլ Փաշինյանին հավատում ենք մեր ընտանիքով:

Սույն գործի վերաբերյալ պարզաբանում ենք խնդրել նաեւ դատախազությունից: Մեզ խոստացան հարցին պատասխանել այսօր:

Տպել
8723 դիտում

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով