Զինվորների բնակարանի վարձերի եւ զինգրքույկների շուրջ բարձրացած աղմուկը՝ կառավարության նիստում

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում հաստատելու կարգը։

Ըստ որոշման՝ Երեւան քաղաքում մինչեւ 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին հատկացվելու է 65 000 դրամ, իսկ 4 եւ ավելի անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 85 000 դրամ։ Այլ քաղաքներում մինչեւ 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 38 000 դրամ, իսկ 4 եւ ավելի անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 50 000 դրամ։ Այլ բնակավայրերում՝ մինչեւ 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 20 000 դրամ, իսկ 4 եւ ավելի անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 25 000 դրամ:

Նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ Որոշումը տարածվելու է պաշտպանության նախարարության համակարգում, ազգային անվտանգության ծառայությունում, ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում զինվորական (քրեակատարողական) ծառայության մեջ գտնվող անձանց, պաշտպանության նախարարության համակարգում, ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց վրա:

Փոխնախարարի խոսքով՝ զգալիորեն ավելացվել են հատկացվող միջոցները՝ գրեթե 1.3-ի չափով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքան գումար է հատկացվելու այդ ծախսի համար մեկ տարվա կտրվածքով, փոխնախարարն արձագանքեց՝ նախկինում ծախսվել է 2 միլիարդ 307 միլիոն 42 հազար դրամ, նախատեսվում է 915 միլիոն 810 հազար դրամով ավելացում, ընդհանուր գումարը՝ 3 միլիարդ 222 միլիոն 852 հազար։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ այդ գումարը դառնա որպես հիպոթեքային վարկի սպասարկման գումար։ Գաբրիել Բալայանն արձագանքեց՝ այդ հարցը իրենց մոտ եւս քննարկվել է։ «Կա արդյո՞ք մեխանիզմ, որ միգուցե ինչ-որ գումար հավելելով՝ իրենք բնակարանը գնեն եւ մենք այս գումարով օգնենք, որ վարկը փակեն»,- ասաց Փաշինյանը։

Գաբրիել Բալայանն ասաց, որ հետազոտություն են արել եւ պարզել, որ երիտասարդ սպաները ցանկանում են հիպոթեքով բնակարան ձեռք բերել, սակայն ավելի երկարատեւ ծառայության անցնող սպաները «ցանկություն չունեն վարկի տակ մնալու»։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց քննարկել այդ հարցը ԿԲ-ի հետ համատեղ եւ հասկանալ հնարավոր մեխանիզմները։ Փաշինյանը նաեւ ասաց, որ հանդիպել է ապրիլյան պատերազմի մասնակիցներին, որոնք դժգոհել են, որ իրենց զինգրքույկներում որեւէ նշում չկա մարտական գործողություններին մասնակցության մասին։

Գաբրիել Բալայանն ասաց, որ նախկինում վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանն էր այդ հարցով զբաղվում, նախարարությունում հանդիպում է եղել այդ հարցով։ «Այդ ժամանակ շրջանառության մեջ էր դրված կառավարության որոշման նախագիծը, որը նոյեմբերի 8-ին ընդունվեց, այդ որոշմամբ սահմանում ենք զինգրքույկի լրացման ձեւն ու կարգը։ Գործող ձեւի մեջ կա նման բաժին՝ մարտական գործողություններին մասնակցել է ինքնապաշտպանական ուժերի կազմում, ինչպես գիտեք ինքնապաշտպանական ուժերը գործում էին մինչ կանոնավոր բանակի ստեղծումը։ Որոշ զինկոմներ գրքույկներում դրել էին կնիքներ, հետո նախորդ տարիներին ջնջվեցին, էլի բողոքի ակցիաներ եղան, հիմա որ կարգը սահմանվել է, նախարարին վերապահվել է իրավասություն՝ կարգը եւ ձեւը սահմանելը լրացնելը»,- ասաց փոխնախարարը։

Բալայանի խոսքով՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում չի կարող նշվել մարտական գործողությունների մասնակից, քանի որ այն ենթադրում է առնվազն 3 ամիս մարտական գործողություններին մասնակցություն։ Բալայանը չգաղտնազերծեց այլ տեղեկություններ, միայն նշեց, որ վերջիններիս զինգրքույկում կարող է նշվել մարտական հերթապահության կամ մարտերին մասնակցության մասին տեղեկություն։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է իրենից ենթադրում մարտական գործողություն տերմինը զինգրքույկում ամրագրելը, Գաբրիել Բալայանն արձագանքեց՝ մարտերի բռնվել, սակայն չի կարող ավելին ասել։

Բալայանի խոսքով՝ մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտերին մասնակցած նախկին զինծայառողները սոցիալական որոշ երաշխիքներ են ստանում, օրինակ՝ ուսման վարձի 30% զեղչ, իսկ մարտական գործողություններին մասնակցությունը ավելի լայն սոցիալական երաշխիքներ է տալիս։ Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն արձագանքեց, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների խնդիրն ավելի շատ բարոյական է, նրանք ցանկանում են, որ զինգրքույկներում նշվի իրենց մարտական հերթապահության մասին։ «Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք էլ ենք հերթապահել, բայց ես չեմ համարում, որ պատերազմի մասնակից ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Գաբրիել Բալայանը վստահեցրեց, որ մինչ հաջորդ ամսվա հինգը կլինեն նոր զինգրքույկները, որում նշումների բաժին կլինի, այնտեղ էլ կնշվի մարտական հերթապահության մասնակցության օրերի մասին տեղեկություն։

Տպել
2539 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ