Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել են Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ: 

Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման առիթը ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում տնօրեններին եւ ուսուցիչներին օրինականության սահմաններում պահելու խնդիրն է: Երեւանի քաղաքապետն այս կապակցությամբ շեշտել է, որ ոլորտի աշխատակիցներն աշխատանքային ժամերին պետք է ներգրավված լինեն միայն  կրթական գործընթացներում:

«Աշխատանքային ժամերին քաղաքական հարցերով եւ քարոզչությամբ չի կարելի զբաղվել: Սա այսուհետ իրականություն է: Երեւանի քաղաքապետարանի եւ կրթության եւ գիտության նախարարության կողմից, այլ գերատեսչությունների կողմից չեն լինելու ձեզ զանգեր, եւ եթե անգամ այդպիսի զանգեր լինեն՝ անպայման մեզ տեղեկացրեք: Այսօրվա մեր հավաքի իմաստը հենց այն է, որ ոչ թե ես ձեզ ասեմ չի կարելի, մի արեք, ո՛չ, ես ուղղակի ուզում եմ իսկապես պաշտպանել ինձ, ձեզ, բոլորիս աղմկահարույց իրավիճակներից, որովհետեւ վստահ եմ, որ մենք չենք ուզում հայտնվել այդ իրավիճակում, եւ դրա կարիքն էլ չկա այսօր»,- նշել է քաղաքապետը:

Քաղաքապետը տնօրեններին առաջարկել է բոլոր դիտարկումները փոխանցել նաեւ կրթօջախների աշխատակիցներին, որպեսզի դպրոցներում նաեւ ծնողական համայնքների հետ հանդիպման ժամանակ բացառվեն նախընտրական նյութերի տարածումն ու քարոզչության իրականացումը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին նշել է, որ այս առումով Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ արդեն իսկ հաջողված նախադեպ կա: 

«Բոլոր այն կետերը, որոնք պարոն քաղաքապետը թվարկեց, լիարժեք պահվել են դպրոցներում Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ: Եվ վստահ եմ, որ առաջիկա ընտրությունների ժամանակ նույն ոգով շարունակելու ենք»,- նշել է ԿԳ նախարարը:

Տնօրենների հետ հարց ու պատասխանի միջոցով Երեւանի քաղաքապետն անդրադարձել է նաեւ ոլորտում առկա խնդիրներին, դրանց լուծման ուղիներին ու ներկայացրել  իր դիտարկումներն ու մոտեցումները:

Տպել
1530 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ