ԵՄ-ն 850 000 եվրո է տրամադարում խորհրդարանական ընտրությունների վերահսկման համար

ԵՄ կողմից 850,000 եվրո աջակցություն երեք նոր ծրագրերի, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության ներգրավմանն ու վերահսկողության ուժեղացմանը, որպես ժողովրդավարական ընտրությունների գործընթացի անբաժանելի տարրեր: Այս մասին հայտնում են Եվրամիության պատվիրակության տարածած մամուլի հաղորդագրությունում:

Եվրոպական միությունը հատկացնում է 850,000 եվրո աջակցություն Հայաստանում քաղհասարակության երեք նոր ծրագրին ընտրությունների նախապատրաստման եւ մոնիթորինգի համար: Ծրագրերը ֆինանսավորվում են Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների եվրոպական նախաձեռնության Հայաստանի համար նախատեսված բյուջեից: Դրանց հիմնական տարրերն են առաջին անգամ՝ ընտրողների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, նորավարտ լրագրողների, քաղաքացիների եւ այլ հիմնական շահառուների քաղաքացիական ներգրավվածություն եւ իրազեկվածության բարձրացում, ինչպես նաեւ սոցիալական մեդիայի մոնիթորինգի նախաձեռնություն եւ երեք տարբեր դիտորդական առաքելություններ: Այս աջակցությունը Եվրոպական միության անունից «ՀԸԳԱ ծրագրի ընդհանուր ֆինանսական զամբյուղ»-ին (համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 14-ին, 1,500,000 եվրո ներդրում) զուգահեռ է,  որի նպատակն է հզորացնել ընտրական կառավարման համակարգը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվելիս:  

Եվրոպական միությանը միտված է ստեղծել հարթակ, որպեսզի քաղաքացիները ներգրավվեն ընտրական գործընթացներում եւ նպաստեն Հայաստանի ժողովրդավարացմանը: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ընտրական գործընթացի դիտարկման եւ վերլուծության արդյունքները կտարածվեն ընտրական ամբողջ գործընթացի ընթացքում՝ օգնելով Հայաստանի քաղաքացիներին լինել տեղեկացված ընտրությունների նախապատրաստման, անցկացման, ինչպես նաեւ ընտրություններից առաջ, ընտրությունների օրը եւ դրանից հետո առաջացած խոչընդոտների մասին: Ընտրություններից հետո յուրաքանչյուր ծրագիր կներկայացնի Հայաստանում ընտրական փորձի վերաբերյալ վերլուծական փաստաթուղթ՝ ներառելով առաջարկություններ, որոնք կներկայացվեն ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս: Այսպիսով՝ ավելի շատ տեղեկատվություն հասանելի կլինի Հայաստանում ընթացիկ քաղաքական եւ ընտրական համատեքստի մասին, ինչն էլ կներառվի ընտրական բարեփոխումների վերաբերյալ միջազգային քննարկումներում:

Ծրագրերի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ սեղմելով ծրագրի վերնագրերը ստորեւ:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորված ծրագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկություն

  1. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոցով Հայաստանում ընտրական գործընթացների նախապատրաստում եւ մոնիթորինգ. ընտրություններ բոլորի համար

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ընտրություններ բոլորի համար» ծրագիրը կնպաստի եւ կխթանի մարդու հիմնարար իրավունքի՝ քվեարկության իրավունքի, իրացմանը՝ ապահովելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) եւ քաղաքացիների համակարգված ներգրավվածությունը Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստմանը եւ մոնիթորինգին: Ծրագրի գործընկերները անմիջանականորեն կներգրավեն քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց, երիտասարդներին, հաշմանդամություն ունեցող անձանց եւ հասարակության այլ խմբերին, որպես դիտորդներ՝ պահելով  ընտրական իրավունքը բոլոր գործողությունների կիզակետում:

Ընտրություններից հետո ծրագիրը կհրապարակի ուսումնասիրություն, որը կվերլուծի Ազգային ժողովի ընտրությունները քաղհասարակության եւ հասարակության խոցելի խմբերի տեսանկյունից:  Սա նշանակալի ներդրում կլինի Հայաստանում ընտրական բարեփոխումների վերաբերյալ հետագա քննարկումներում եւ կծառայի այն գործին, թե ինչպես ստեղծել  Հայաստանում բարենպաստ միջավայր էլ ավելի ներառական, վստահելի եւ թափանցիկ ընտրական գործընթացների համար:

  1. Դիտորդական կարողությունների զարգացում եւ Հայաստանի Հանրապետությունում ԱԺ ընտրությունների օրինավորության խթանում

Եվրոպական միության (ԵՄ), Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության / Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NDI) եւ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ֆինանսական աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն (ԹԻՀԿ) իրականացնելու է ընտրական ծրագիր` Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) hետ համատեղ:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ընտրությունների համար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին եւ մարդու հիմնարար իրավունքների մասով ստանձնած պարտավորություններին: Սա ենթադրում է պրոֆեսիոնալ թիմի աշխատանք, որը կվերապատրաստվի իրականացնելու դիտորդություն միջազգային փորձի եւ առաջադեմ մեթոդաբանությունների հիման վրա, այդ թվում՝ ընտրանքային դիտորդության մեթոդով՝ ներգրավելով ընտրությունների դիտարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների:

Ծրագիրը կխթանի համագործակցությունը իրականացնող գործընկերների միջեւ, ինչը կնպաստի ինչպես ԹԻՀԿ-ում, այնպես էլ ԹԻՀԿ-ի հետ աշխատող փորձագետների կարողությունների աճին եւ տեղական դիտորդների մասնագիտական զարգացմանը:

  1. ENEMO միջազգային դիտորդական առաքելությունը Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին

Ծրագրի նպատակն է կազմակերպել դիտորդական առաքելություն` դիտարկելու 2018 թվականի դեկտեմբերին կայանալիք ընտրությունները եւ հետագայում առաջարկություններ ներկայացնելու: Ընտրություններն եղել են Հայաստանի քաղաքական կյանքի ամենավիճահարույց իրադարձություններից մեկը: Հետեւաբար, առաջիկա ընտրությունների նկատմամբ մեծ է լինելու հետաքրքրությունը եւ’ միջազգային ասպարեզում, եւ’ Եվրոպայում, եւ’ Հայաստանում: Այս ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի ընտրական համակարգը միջազգային չափանիշներին եւ պարտավորություններին համապատասխանեցնելու Հայաստանի ջանքերին եւ քաղաքացիներին ու քաղաքացիական հասարակությանը տեղեկատվություն տրամադրել տարածաշրջանի փորձագետների կողմից ղեկավարվող դիտորդական առաքելության միջոցով։

Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելությունը  նախընտրական եւ հետընտրական գործընթացների ընդհանուր գնահատում կիրականացնի` ընտրությունների դիտարկման միջազգային չափանիշներին համապատասխան:

Ծրագիրը կաջակցի նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ քաղաքական իրավունքների, քաղաքացիական մասնակցության, ժողովրդավարական բարեփոխումների եւ երկխոսության զարգացմանն ուղղված գործողություններ իրականացնելիս: Ծրագիրը կարեւոր բաղադրիչներ կունենա գենդերային հավասարության, փոքրամասնությունների ներկայացուցիչների եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ինչպես նաեւ հավատքի, խոսքի ու խղճի ազատության պաշտպանության ոլորտներում։

Տպել
2379 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին