Պլյուշչենկոն օրերս 3-րդ անգամ Երեւանում կներկայացնի Սառույցի արքաներ շոուն. կլինի պրեմիերա

Օլիմպիական խաղերի կրկնակի եւ աշխարհի եռակի չեմպիոն, գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն 3-րդ անգամ հայաստանցի հանդիսատեսին կներկայացնի «Kings on Ice» (կամ «Սառույցի արքաները») շոուն: Ներկայացումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տեղի կունենա «Ախթամար» սառույցի շոուի համաշխարհային պրեմիերան:

Սիրո մասին լեգենդ-ներկայացման մեջ հանդես կգան գեղասահքի համաշխարհային աստղեր, օլիմպիական, աշխարհի չեմպիոններ եւ միջազգային մրցաշարերի մրցանակակիրներ: Սառույցի շոուի գլխավոր աստղը կլինի օլիմպիական արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Իրինա Սլուցկայան: Վերջինս հանդես կգա կրակի աստվածուհու դերում, Արտաշես արքային կմարմնավորի Արթուր Դմիտրիեւը, Թամարային՝ Անաստասիա Մարտյուշեւան, Ազատին՝ Կոնստանտին Գավրինը:

Կազմակերպիչները նշում են, որ հատուկ շոուի համար ստեղծվել են տեսաինստալացիաներ, որոնք կծառայեն որպես ներկայացման դեկորացիաներ, կներկայացվեն Հայաստանի գեղեցիկ բնապատկերները, արքայական կահավորանքը, խորհրդանիշները: Նրանք նաեւ խոստանում են հատուկ էֆեկտներ ու բացառիկ ռեժիսորական լուծումներ:

Կերպարների ստեղծման վրա աշխատել է ավելի քան 10 հոգանոց ստեղծագործական խումբ՝ զգեստների նկարիչ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ: Ընդհանուր առմամբ՝ ներկայացման վրա աշխատել է 200-ից ավելի մասնագետ: Նախագծի պատրաստման աշխատանքները տեւել են ավելի քան 1 տարի:

Շոուի պրոդյուսերներն են Արի Զաքարյանը, Ալեքսանդր Տոլստելեւը: Պարուսույց- բեմադրիչը Նիկիտա Միխայլովն է, կոմպոզիտորը՝ Ալեքսեյ Գալինսկին, կրեատիվ պրոդյուսեր եւ արտադրության գծով տնօրենը՝ Ստանիսլավ Կորչեւսկին:

Տոմսերն արժեն 4000, 6000, 10000, 15000, 20000, 25000 եւ 30000 դրամ: Դրանց համար կարելի է դիմել ticketmarket 093 102 102 համարով կամ պատվիրել ticketscloud.org տոմսարկղային համակարգով: Առկա են նաեւ toms.am կայքում:

Պլյուշչենկոն իր շոուն Հայաստանում առաջին անգամ ներկայացրել է ավելի քան 2 տարի առաջ՝ 2016 թ. մարտի 5-ին: Նույն տարվա աշնանը՝ նոյեմբերի 27-ին, 2-րդ անգամ է «Սառույցի արքաներին» Հայաստան բերել:

Տպել
1964 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին