Կառավարությունում կայացել է մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ քննարկում

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ այսօր կառավարությունում տեղի է ունեցել քննարկում մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը եւ ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, համաշխարհային բանկի պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով քննարկման կազմակերպման համար, ներկայացրել են ՀԲ-ի Մարդկային կապիտալի ծրագիրը, մանրամասն նկարագրել մարդկային կապիտալի համաթվի բովանդակությունն ու բաղադրիչները: Սիլվի Բոսութղոն խոսել է միջազգային լավագույն փորձից եւ ընդգծել, որ Հայաստանն ունի մարդկային կապիտալի մեծ ներուժ, որը պետք է իրացնել:

Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանը մարդկային կապիտալի ծրագրի վաղ կիրառող 28 մասնակից երկրներից մեկն է: Ծրագրի շրջանակներում դիտարկվում են երկրների կրթության, առողջապահության եւ սոցիալական ոլորտներում ձեռքբերումներն ու խնդիրները, որոնցից ելնելով, ըստ ՀԲ ներկայացուցիչների, կարելի է որոշել հաջորդ սերնդի մարդկային կապիտալի արտադրողականության մակարդակը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ նշյալ ոլորտներում պետք է ոչ թե ավելի շատ, այլ ավելի ճիշտ ներդրումներ կատարել, քանի որ մարդկային կապիտալի զարգացումն այն առանցքն է, որը կարող է իրական փոփոխություններ իրականացնել երկրում:

ՀՀ ֆինանսների, կրթության եւ գիտության, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների տեղակալները ներկայացրել են Հայաստանի մարդկային կապիտալի համաթիվը եւ իրենց ոլորտներում առկա խնդիրներն ու մարտահրավերները:

Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել նման քննարկումների կազմակերպումն ու մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ մտքերի փոխանակումը: Նա կարեւորել է խնդրի ինդեքսավորումը, որը երկրների կառավարությունների ուշադրությունը կենտրոնացնում է կոնկրետ թիրախների վրա:

Ինդեքսավորումը, ըստ Մհեր Գրիգորյանի, գնահատական է տալիս կառավարության արված եւ չարված քայլերի մասին եւ օգնում է հասկանալ հետագա անելիքների բովանդակությունը: Փոխվարչապետի պաշտոնակատարը քննարկման ժամանակ առանձնացրել է կրթության ոլորտում՝ կրթության եւ տնտեսության կապի ամրապնդման, առողջապահության ոլորտում՝ բուժումից դեպի հիվանդությունների կանխարգելում անցման եւ սոցիալական ոլորտում՝ մարդկանց աշխատելու մոտիվացման վերաբերյալ հնարավոր հետազոտությունների իրականացումն ու առկա խնդիրների լուծման տարբերակների վերհանումը:

Մհեր Գրիգորյանը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աշխատելու Համաշխարհային բանկի հետ մարդկային կապիտալի ծրագրի շրջանակներում եւ այդ ուղղությամբ հնարավոր ջանքերը ներդնել՝ ի բարօրություն հայ ժողովրդի:

Տպել
1239 դիտում

Թույլատրվել է «Տաշիր ինվեստ գրուպ»-ի գործունեությունը

Ողբերգական դեպք Երևանում. շրջված մոպեդի ուղևորները հայտնվել են ավտոբուսի տակ, կա մահացած երեխա

Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի (լուսանկարներ)

Պայքար ծխելու դեմ՝ հասնելով վերջնագծին. THE LANCET

Վրաստանի խորհրդարանը 4 պատգամավորի զրկել է մանդատից

Մի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից

Ադրբեջանի տարածած հաղորդագրություն չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Չմտածված սադրանքը ոչ միայն քաղաքական հետևանք է ունենալու, այլև մարզական, ի վերջո՝ նաև պատասխան խաղ է լինելու. Սաֆարյան

Չի մնացել եռակողմ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի. Արմեն Պապիկյան

Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել

Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը Երևանում է (լուսանկարներ)

Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Ռուսաստանի անհիմն պահանջներին մենք սկսել ենք ասել` կներեք, դրանք անհիմն են. Արսենյան

Պեսկովը խոսել է Հայաստանում Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքի մասին

Մինչև տուրիստական սեզոնը ՀՀ-ն ու Թուրքիան կբացեն սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար. Արարատ Միրզոյան

Հետմահու պարգևատրվել է Երասխում հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը

Պաշտոնանկություն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Սեպտեմբերյան ագրեսիայից տուժած Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է

Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ-ի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կմ տարածք. Միրզոյան

Խաղաղության պայմանագրի առաջին կարևորության հարցերում կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից. Միրզոյան

Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում ՀՀ դեսպան

Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը

Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը. Վարազդատ Հարոյան

ԱՄՆ-ը կշարունակի արդյունավետ գործընկերությունն ու կաջակցի ՀՀ ներքին գործերի նախարարությանը

Որքա՞ն արժեն Երևանի կենտրոնում տնկվող նոր ծառատեսակները և ինչ են արվում հատված ծառերը

Անդրե Չալըշըրը չի մասնակցի Հայաստան-Թուրքիա խաղին. ՀՖՖ

Ինչ են արել փոխվարչապետերի գրասենյակները 2022-ին. վարչապետին է ներկայացվել կատարողականը

Դոլարն ու եվրոն արժեզրկվել են

Գերմանիան բարձր է գնահատում օրենքի գերակայության հաստատմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքականությունը

Ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցներին թմրամիջոց իրացնելու գործի նախաքննությունն ավարտվել է

Ադրբեջանը տարբեր տեսակի և տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Արցախի մի խումբ քաղաքացիների ուղղությամբ

Վարչապետն ու Վրաստանի դեսպանը կարևորել են առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու երկկողմ համաձայնագրի ստորագրումը

Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ որոշումը

Իրանում երկրաշարժի հետևանքով շուրջ 70 մարդ վնասվածքներ է ստացել

Գևորգ Սիմոնյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․ փաստաբան

Վարորդական վկայականի համար կաշառք ստացած ՃՈ տեսուչն ու նրան օժանդակողը կալանավորվել են

Քարոզարշավը Անիում շարունակվում է տպավորիչ երթով. Պապոյան

Պապիկյանը տունդարձին սպասող զինծառայողներին հանձնել է վկայականները, պարգևատրել ժամացույցներով

Վրեժից դրդված արձակել էր 15 կրակոց. «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանությունը բացահայտվել է

Բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձը. ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ