Ամրապնդել բարեկամությունը կոնկրետ քայլերով. քաղաքապետարանում հուշագիր է ստորագրվել (լուսանկարներ)

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակության հետ, որը նոյեմբերի 17-ից քաղաքապետի հրավերով գտնվում է Երեւանում: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Երեւանի քաղաքապետարանի եւ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջեւ ստորագրվելիք գործողությունների ծրագիրը կդառնա աշխատանքային ուղեցույց՝ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման համար: Երեւանի քաղաքապետը կարեւորել է Իլ դը Ֆրանսի առաջադեմ փորձը մասնավորապես աղբի կառավարման ու հանրային տրանսպորտի կազմակերպման ոլորտներում եւ նշել, որ համագործակցության շրջանակում հնարավոր կդառնա հաջողված փորձը կիրառել նաեւ Երեւանում:

«Տիկին Պեկրես, ստորագրվող գործողությունների ծրագրում ընդգրկված են Երեւանի համար անչափ կարեւոր երկու ոլորտներ, մասնավորապես աղբի կառավարման ու հանրային տրանսպորտի կազմակերպման մասին է խոսքը, որոնց բարելավման ուղղությամբ մենք պետք է համալիր մոտեցում ցուցաբերենք: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ արդեն առաջիկայում կկարողանանք կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- նշել է Հայկ Մարությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վալերի Պեկրեսն իր հերթին ընդգծել է, որ Երեւանի հետ հարաբերությունների ամրապնդումն առանձնակի է կարեւորված Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի համար: Նա վստահեցրել է, որ իր հերթին կանի հնարավոր ամեն ինչ՝ նախատեսված պայմանավորվածությունները գործնականում կյանքի կոչելու համար: 
«Պարոն քաղաքապետ, դուք հեղափոխություն իրականացրեցիք քաղաքական դաշտում, մենք այսօր հեղափոխություն ենք իրականացնում տրանսպորտի համակարգի բարելավման ուղղությամբ: Համոզված եղեք, որ համատեղ աշխատանքով արդյունավետ լուծումներ կգտնենք մեր բնակիչների համար»,- նշել է Վալերի Պեկրեսը: Պաշտոնական հանդիպմանը հաջորդել է Երեւան քաղաքի եւ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջեւ համագործակցության համաձայնագրի 2018-2021թթ. համար ճանապարհային քարտեզի ստորագրման արարողությունը: Փաստաթուղթը ստորագրել են Հայկ Մարությանը եւ Վալերի Պեկրեսը: 

Մասնավորապես, ըստ փաստաթղթի, փորձի փոխանակման ծրագրեր կիրականացվեն աղբահանության կազմակերպման, քաղաքային տրանսպորտի կառավարման, քաղաքային պլանավորման ոլորտում ընթացակարգերի եւ կարգավորող գործիքների հմտությունների փոխանակման, ինչպես նաեւ երկու համայնքների ստարտափ ծրագրերի միջեւ կապերի խորացման, մշակույթի, կրթության ու մի շարք այլ բնագավառներում:

Ստորագրման արարողությունից հետո իր ունեցած ելույթում Երեւանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ ստորագրված գործողությունների ծրագրի շնորհիվ համատեղ ուժերով նոր որակ կհաղորդվի երկուստեք համագործակցությանը:«Մեծապես կարեւորելով մեր բարեկամական հարաբերությունները՝ եւս մեկ անգամ վերահաստատում եմ Երեւանի եւ Իլ դը Ֆրանսի միջեւ առկա ջերմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու եւ ամրապնդելու մեր պատրաստակամությունը: Պետք է արձանագրեմ, որ մեր հարաբերություններում առկա բարձր մակարդակին հնարավոր է եղել հասնել նաեւ Ֆրանսիայում մեր համայնքի անգնահատելի նվիրման շնորհիվ: Համոզված եղեք, որ մենք միշտ պատրաստակամ ենք հստակ ծրագրերի իրականացման համար: Ես վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք զարգացնել ու խորացնել երկու քաղաքների միջեւ հաստատված կապերը»,- նշել է Երեւանի քաղաքապետը:

Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահն իր խոսքում գոհունակությամբ փաստել է, որ շուրջ քսան տարի առաջ Երեւան կատարած իր առաջին այցից հետո զգալի փոփոխություններ է նկատում Հայաստանի մայրաքաղաքում:«Ակնհայտ է, որ 28 տարվա ընթացքում շատ բան է փոխվել, առավել եւս վերջին մի քանի ամսում: Այդ իսկ պատճառով առավել քան խորհրդանշական եմ համարում այսօրվա ճանապարհային քարտեզի ստորագրումը: Պարոն քաղաքապետ, Դուք, իհարկե, ունեք հստակ տեսլական ձեր մայրաքաղաքի համար, եւ արդեն իսկ տեղեկացել եմ, որ առաջնահերթ խնդիրներից են տրանսպորտի եւ աղբահանության ոլորտների բարելավումը: Այդ իսկ պատճառով մենք շատ ենք կարեւորում այդ երկու թեմաները, եւ համոզված եմ, որ կգտնենք արդյունավետ լուծումներ: Երեւանն իսկույն արձագանքեց նաեւ երկու համայնքների ստարտափների ինկուբատորին միանալու առաջարկին, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Այն շատ մեծ ցանց է եւ հնարավորություն է տալիս մուտք գործելու համաշխարհային մակարդակի զանազան շուկաներ»,- նշել է Վալերի Պեկրեսն ու առանձնակի կարեւորել համագործակցության խորացումը նաեւ մշակույթի ոլորտում:

Երեւանի եւ Իլ դը Ֆրանս շրջանի միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար Հայկ Մարությանը Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Տպել
1780 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը