Երևան
13 °C
ՀՀ բռնցքամարտի 2018 թ. առաջնությանը սկանդալի պատճառով չմասնակցած մարզիկների առաջ արգելքներ չեն լինի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը: Այն բանից հետո, ինչ բռնցքամարտի աշխարհի՝ նրանից դժգոհ որոշ ներկայացուցիչներ առանձին ֆեդերացիա ստեղծեցին, մի շարք մարզիկներ չմասնակցեցին հոկտեմբերի 22-27-ը կայացած մրցաշարին: Ըստ Գեւորգյանի՝ նրանք այդպես են վարվել իրենից դժգոհող մարզիչների հորդորով, չմասնակցելու համար նույնիսկ գումար է բաժանվել: Այս իրավիճակում Գեւորգյանը հատկապես ցավում է խոստումնալից Նարեկ Մանասյանի համար (91 կգ), որը նախաօլիմպիական 2019 թվականից առաջ ինքն իրեն փաստի առաջ է կանգնեցրել:
«Բավականին մեծ ներդրում ունեմ նրա ձեռքբերումների, նրա կենսագրության մեջ վերջին 5 տարիների ընթացքում: Ափսոսում եմ, որ այս կարեւոր փուլում խաղից դուրս մնաց: Ոչ մի արգելափակում չկա, պատիժ չկա: Անձի որոշումն է՝ մասնակցի, թե չմասնակցի: Հաջորդ տարի՝ տարեվերջին, նորից կունենանք ՀՀ առաջնություն: Նա հնարավորություն կունենա մասնակցելու, նորից ընդգրկվելու հավաքականում: Ճակատագրական դարձավ այդ տղայի համար. նախաօլիմպիական տարի էր, եւ այդ քաշում մրցակցություն կա, նա այդ քաշային կարգի բացառիկ լիդերը չէ, կա Հենրիկ Սարգսյանը»,- նշեց Գեւորգյանը:
Ինչ վերաբերում է նորաստեղծ ֆեդերացիային, ապա դրա հետ կապված նորությունների Գեւորգյանը չի տիրապետում: Նա միայն հերթական անգամ նշեց, որ միջազգային կառույցները, այդ թվում՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն, ԱԻԲԱ-ն, ընդունում են միայն 1 ֆեդերացիա (տվյալ դեպքում ՀՀ ֆեդերացիան): Դա հստակ սահմանված է նրանց կանոնակարգերում: Ասաց, որ ստեղծված խառնաշփոթ իրավիճակը նաեւ ՀՀ օրենսդրության հետ է կապված ու մի շարք երկրներում նման բաներ չեն լինում, քանի որ նույն գործունեություն իրականացնող 1-ից ավելի ֆեդերացիաների գոյությունն օրենքով չի թույլատրվում:
«Մենք օրենքի խնդիր ունենք: Մի շարք երկրներում օրենքով սահմանափակ է. երկրում չի կարող նույն գործունեությունը ծավալող 2 ֆեդերացիա լինել: Ռուսաստանում, Ֆրանսիայում, Անգլիայում փակ է այդ թեման, հնարավոր չէ, 2-րդ ֆեդերացիա լինել չի կարող»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ուրախ կլինի, եթե նորաստեղծ ֆեդերացիան կարողանա նպաստել բռնցքամարտի զարգացմանը:
Գեւորգյանն անդրադարձավ նաեւ նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած ԱԻԲԱ-ի նախագահական ընտրություններին: Նա իր թեկնածությունն էր ներկայացրել որպես գործադիր կազմի անդամ, սակայն չընտրվեց: Գեւորգյանը բացատրեց պատճառը: Պատմեց, որ բոլոր կոնֆեդերացիաները, բացի եվրոպականից, ժողովին գնացել են արդեն իրենց թեկնածուներին որոշած: Եվրոպական կոնֆեդերացիան այդպես արած չի եղել, քանի որ ղեկավարի՝ Ֆրանկո Ֆալչինելիի լիազորությունները ժամանակավորապես կասեցված են: Մոսկվայում Եվրոպայի ներկայացուցիչները որոշել են ժողով անցկացնել ու որոշել իրենց թեկնածուներին:
«Քանի որ Ֆրանկո Ֆալչինելիի հետ կապված խնդիրներ կային, նրա գործունեությունը որպես եվրոպական կոնֆեդերացիայի ղեկավար ժամանակավորապես կասեցրել էին, այդ հավաքը տեղի չէր ունեցել: Բոլոր եվրոպացիներով եւ թեկնածուներով ինքներս անցկացրեցինք քննարկում, որոշեցինք վիճակահանությամբ որոշել առաջին 5 հոգուն՝ թեկնածուներին, մեր բախտը չբերեց»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կողմ է եղել վիճակահանությամբ որոշելուն, արդար է եղել, եւ ինքը դժգոհություններ չունի:
Իսկ ԱԻԲԱ-ի ընտրված նախագահից՝ ուզբեկ Գաֆուր Ռահիմովից, Գեւորգյանը գոհ է: Նշում է, որ ձայնը Ղազախստանի թեկնածուին՝ Սերիկ Կանակբաեւին, տալու առաջարկներ ու հորդորներ է լսել, սակայն չի հետեւել դրանց: Կարծում է, որ վերջինս պատրաստ չէ նման պատասխանատվության:
«Մենք չսխալվեցինք մեր ընտրության մեջ: Ղազախստանի թեկնածուին դեմ էի, թեեւ հիանալի հարաբերություններ ունեմ Սերիկ Կանակբաեւի հետ: Հիանալի բռնցքամարտիկ է, լավ մարդ է, բայց գլոբալ առումով որպես բռնցքամարտի ապագա ես այդ տղային չեմ տեսնում, որովհետեւ որոշումներն ինքը չէ, որ կայացնում է»,- ասաց Գեւորգյանը՝ ավելացնելով, որ նոր ղեկավարությունից միակ ակնկալիքն այն է, որ մրցաշարերի ընթացքում մրցավարությունն արդար լինի:
Այս շրջանում ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան պատրաստվում է 2019 թվականին՝ նախաօլիմպիական տարուն: Առաջիկայում սպասվում են մարզչական փոփոխություններ ազգային հավաքականում: Գեւորգյանը ցանկանում է, որ մարզիչների թվում նաեւ գյումրեցի լինի: Երբ հայտնի դառնա ԱԻԲԱ-ի 2019 թ. օրացուցային պլանը, այդ ժամանակ վերջնականապես պարզ կդառնա նաեւ ՀՀ հավաքականի նախաօլիմպիական ծրագիրը:
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի նիստի ավարտին ընդունվել է Հռչակագիր. ՀՀ-ն միացել է վերապահումով
Ադրբեջանը վտանգում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը. հայկական պատվիրակությունը ՌԴ-ում է
Արմավիրում 2 խորքային հորի ապօրինի շահագործում է կասեցվել
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Հայաստանը պետք է աղմուկ բարձրացնի, ԵՄ-ի այս ուղերձը վկայում է, որ ռազմական հարձակման հավանականությունը մեծ է. քաղաքագետ
Միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ արձագանք. Ալեն Սիմոնյան
Արցախում մեկնարկել է տնտեսվարողների աջակցության 4-րդ ծրագիրը. ովքեր չեն օգտվի ծրագրից
Հայտնի է՝ ինչ ծառատեսակներով կփոխարինվեն Ուլնեցի փողոցի դեֆորմացված ծառերը
Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը այգում աշխատանքային օրվա ավարտին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել
«Գլխիս սարքեցին, արհամարհում են, փնթի աշխատելաոճ ունեն». քաղաքացին ահազանգում է Globbing-ի պատճառով տուժելու մասին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում է
Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Շուշիի շրջանում. ՌԴ ՊՆ
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մալթա
Դոլարն ու ռուբլին շարունակում են արժեզրկվել
ԱԺ նախագահը Գերմանիայում բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին
Կարմրուկի նոր դեպքեր են հայտնաբերվել
Երևանում քամու հետևանքով ծառեր են տապալվել, վնասվել են մեքենաներ
Երևանի սպորտային շունչը բացվում է. Տիգրան Ավինյանը լուսանկարներ է հրապարակել
Դատավորները պատշաճ աշխատանքային պայմաններ կունենան. ընթացքի մեջ է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի հիմնանորոգումը
Վախճանվել է Մաշտոցյան Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը
ԿԳՄՍՆ-ն հրապարակել է Էրիկ Իսրայելյանին հատկացված ֆինանսական աջակցությունների ամբողջական տեղեկանքը
«Օրենքով գողը» կալանավորվել է. բավարարվել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը
Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում. Նիկոլ Փաշինյան
Ազգությամբ հայ ռուսաստանաբնակ տղամարդը սպանել է կնոջն ու 10 ամսական որդուն
Ուզում է կեղծիքի միջոցով տուժողի կարգավիճակ և ելքի վիզա ստանալ. Կարեն Գիլոյանը՝ Էրիկ Իսրայելյանի մասին
ՌՈ աշխատակցի մասնակցությամբ երևանյան ակումբներից մեկում կատարվածի առթիվ նախաձեռնված քրվարույթով ձերբակալվել է 5 անձ
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր և քրոջ մանկության առաջին սելֆիով
Սամվել Բաբայանի քաղաքական վերադարձը խոչընդոտելու համար գործի են դրվում «հին ու բարի» տեխնոլոգիաները․ հայտարարություն
Խաչանովը առաջին անգամ հաղթանակ է տարել հույն Ցիցիպասի նկատմամբ
Մարդու կյանքին և առողջությանը սպառնացող խնդիր չի հայտնաբերվել.ՍԱՏՄ-ն՝ ի պատասխան Ռոսսելխոզնադզորի
Երևան-Սևան ճանապարհին ծառ է տապալվել. վնասվել են մարդատար մեքենաներ
ՀՀ հակակոուպցիոն կոմիտեն Ճապոնիայի հետ համատեղ ծրագրեր կիրականացնի
Կոմիտասի պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի պահպանման հարցում պետք է գտնվեն ընդունելի լուծումներ. Կաթողիկոսը՝ ԿԳՄՍ նախարարին
Հրապարակվել է զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և մասնագիտությունների ցանկը
ԱԽ քարտուղարը Ռիգայում խոսել է Ադրբեջանի հավանական էսկալացիայի մասին
Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը հիփոթեքի համար տրամադրված գումարով մեքենա է գնել. մանրամասներ
Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է
Ադրբեջանցի պատգամավորի մահափորձի մեջ Բաքուն իրանական հետք է տեսնում՝ հրապարակելով «ապացույցներ»
© 2023 Հայկական ժամանակ