Դպրոցի տնօրենի հավաստագրի հավակնորդներին խիստ են քննել. հետո նաեւ խոսքի մշակույթը կկարեւորեն

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի տրամադրման քննությունների այս տարվա վերջին փուլը (հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 2-ը) աղմկահարույց եղավ: Ավելի ճիշտ՝ բուռն կրքեր բորբոքվեցին առաջին օրվա արդյունքները հրապարակելուց հետո, երբ պարզ դարձավ, որ այդ օրը քննություն հանձնած հավակնորդների մեծ մասը չի հաղթահարել շեմը ու դպրոցի տնօրեն դառնալու իրավունք չի ստանա:

Երեւանի ավագանու նիստում խնդրին անդրադարձել էր «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ու հայտարարել, որ հավակնորդները ենթարկվել են հոգեբանական ճնշումների: Քննող հանձնաժողովի նախագահ, կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը հերքել էր ճնշումների մասին պնդումները՝ բացառելով, որ տվյալ ցածր արդյունքը կարող է կապված լինել վերապատրաստող կազմակերպության հետ: Նա խոստացել էր այդ մասին խոսել առավել հանգամանալից, երբ ամբողջությամբ պարզ լինի քննական արդյունքների պատկերը:

Այսօր արդեն հայտնի է, որ նշված ժամանակահատվածում հավաստագրի քննություններին մասնակցած 199 հավակնորդից շեմը հաղթահարել են 128-ը: 8-ը բացակա են եղել, 63-ը չեն ցուցաբերել բավարար արդյունք: Ամենացածր միավորներ ստացել են այն հավակնորդները, որոնք վերապատրաստվել են «Հույս եւ ապագա» հասարակական կազմակերպության կողմից: Քննությանը մասնակցել է այստեղ վերապատրաստում անցած 28 հավակնորդ: Նրանցից 18-ը կամ 68 տոկոսը հավաստագիր չի ստացել: Հենց այդ խմբի հավակնորդների մի մասն էլ բողոքի դիմում էր ներկայացրել կրթության եւ գիտության նախարարություն:

Փոխնախարար Լուսինե Առաքելյանն ասաց, որ բողոքարկման արդյունքում ոչ մեկի գնահատականը չի բարձրացվել: Նրանց հաջորդ քայլը կարող է լինել դատարան դիմելը: «Բողոքի մեջ որեւէ ակնարկ չկար, որ իրենք պատշաճ պատրաստված էին, բայց մենք թերի ենք գնահատել, բողոքի մեջ որեւէ խոսք անգամ չկար գիտելիքի մասին: Ընդհանուր ամբողջ բողոքը նրանից էր, որ իբր հոգեբանական ճնշման ներքո է անցել ամբողջ քննությունը: Երբ որ մենք քննության օրը արդյունքներն ասացինք, որեւէ մեկը հոգեբանական ճնշման մասին չխոսեց: Առաջին բանը, որ մեզ ասացին, այն էր՝ բայց չէ որ մենք առաջինն ենք, մի քիչ զիջեիք, պետք չէր այսքան խիստ լինել: Այսինքն՝ եթե մենք հոգեբանական ճնշում գործադրած լինեինք, հենց այդ պահին մեզ կասեին՝ դուք մեզ ճնշեցիք, դրա համար այսպես»,- նկատեց նախարարի տեղակալը:

Հարցին, թե նման ցածր արդյունք ապահոված «Հույս եւ ապագա» կազմակերպությունը կզրկվի՞ վերապատրաստում անցկացնելու իրավունքից, թե՞ այս մեկ դրվագը բավարար չէ, Լուսինե Առաքելյանը պատասխանեց. «Դա դեռ քննարկման փուլում է, մենք պետք է հասկանանք: Իրականում ինձ համար, այո, ցավալի է, որ մարդիկ չեն ուզում հասկանալ՝ արդյոք իրենք լավ էին վերապատրաստվել»:

Կարծիք կա, որ նախորդ տարիներին դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունը ոչ այսքան խստությամբ է անցկացվել: Փոխնախարարից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ այս քննությունների առաջին օրվա ցածր արդյունքը նաեւ այդ իներցիայի հետեւանք է, այսինքն՝ հավակնորդները մտածել են, որ նախկինի պես հեշտ են հաղթահարելու քննությունը: Եվ արդեն հաջորդ օրերին քննություն հանձնողները, նրանց փորձից ելնելով, ավելի պատրաստված են ներկայացել: «Չեմ կարծում այդպիսի բան լիներ: Մենք որեւէ քաղաքականությամբ չենք մտել քննության, այսինքն՝ մեր առջեւ նպատակ չենք դրել՝ այսքանին պարտադիր «կտրել» կամ բոլորին անցկացնել: Մենք ունեցել ենք միայն մեկ՝ դիրքորոշում՝ լինել անաչառ: Եվ եթե լինել սուբյեկտիվ, ապա միայն հօգուտ հավակնորդի: Դա կփաստեն բոլոր 199 մասնակիցները, այդ թվում՝ 15 բողոքողները»,- ասաց Լուսինե Առաքելյանը:

«Հույս եւ ապագա» կազմակերպության ղեկավարների հետ նա չի խոսել եւ չեն քննարկել գրանցված արդյունքների հնարավոր պատճառները: «Դեռ ոչ, բայց ես կուզենայի իրենց հետ էլ խոսել: Կարծում եմ՝ իրենք պետք է վերանայեն մեթոդաբանությունը»,- ասաց նա:

Նախարարությունում կարծում են, որ առաջիկայում չպետք է սահմանափակվել դպրոց ղեկավարելու հավակնություն ունեցող թեկնածուների միայն գիտելիքները ստուգելով: «Որովհետեւ փորձը ցույց տվեց, որ խոսքի մշակույթը, բառապաշարը, վարվելաձեւը, նստելու կերպը, խոսելու ձեւը, ընդհանուր կեցվածքը, գումարած՝ նաեւ հմտություններ, սրանք ամբողջը պետք է վերանայվեն: Այսինք՝ մենք պետք է ունենանք տնօրենի կերպար, եւ ըստ այդմ, ընտրենք տնօրեն: Հետագայում լավ նորություններ կունենանք: Չեմ ասում գնահատելու ենք տնօրենի պաշտոնի հավակնորդի արտաքին տեսքը: Ամբողջ աշխարհում գոյություն ունեն հմտությունների գնահատման սանդղակներ, եւ դրանք հատուկ կազմակերպություններ են մշակում, հատուկ փորձագետներ կան: Չեմ ասում նաեւ, որ սա մենք հենց մյուս տարի կանենք, որովհետեւ դրան գալու համար շատ ժամանակ է հարկավոր, եւ պետք է երկար մտածել, բայց որոշ բաներ պետք է հաշվի առնվեն, գոնե խոսքի մշակույթը»,- նշեց փոխնախարար Առաքելյանը:

Նա, միեւնույն ժամանակ նկատեց, որ խնդրո առարկա քննությունների ցուցանիշները նորմալ է գնահատում: «Հիացած եմ եղել շատ հավակնորդներով, նույնիսկ շվարել եմ, որ այսպիսի մարդիկ կան ու կան նաեւ հեռավոր գյուղերում՝ այդքան գիտելիքներով ու հմտություններով: Հույս ունեմ՝ նրանք մի օր կդառնան տնօրեններ, որովհետեւ ուսուցիչներ էին: Ես շատ տպավորված եմ Սյունիքի մարզի եւ Թալինի շրջանի երկու հավակնորդների պատասխաններից եւ ես ուրախ եմ, որ իրենց հետ ծանոթացա»,- գոհունակությամբ ասաց փոխնախարարը:

Հավելենք, որ այս տարի հավակնորդների նկատմամբ իսկապես խստացված մոտեցում է եղել եւ այդ են վկայում նաեւ նախորդ տարիներին գրանցված ցուցանիշների հետ համեմատությունը: Օրինակ 2017 թվականի նույն ժամանակահատվածում հավաստագրման քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 222 հավակնորդ:Բացակայել է 9-ը, հավաստագիր ստացել է  119 հավակնորդ, չի ստացել ընդամենը 14-ը: 2016 թվականի նույն ժամանակահատվածում քննությանը մասնակցել է 297 հավակնորդ, իսկ հավաստագիր չի ստացել նրանցից միայն 16-ը:

Ավելացնենք, որ այս տարի ամենաբարձր արդյունքները եղել են «Մանկավարժական նախաձեռնություն հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության վերապատրաստած հավակնորդներինը: Այդ կազմակերպության գիտական ղեկավարն, ի դեպ, Կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Մանուկ Մկրտչյանն է:

Հ.Գ. Դպրոցի տնօրեն դառնալ ցանկացող անձանց վերապատրաստումը վճարովի է՝ մի քանի տասնյակ հազար դրամ: Կազմակերպությանը վճարում են վերապատրաստվողներն իրենք:

Տպել
4713 դիտում

Կյանք չի, ելակի մուրաբա է. Սմբատ Գոգյանը՝ պաշտոնից ազատվելու եւ դրա համար երկրորդ դիմումը գրելու պատճառների մասին

Վլադիմիր Զելենսկին չեղարկել է այցը Բելառուս

30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան

Սա մեր ՈՒԱԶ քշող հարեւաններն են ուղարկում. Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Վատ գաղափար. Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով

Եղել են դեպքեր, երբ երեխան զանգել է ոստիկանություն եւ ասել՝ ինձ ծեծում են. Նելլի Դուրյան

Նավալնիի թունավորման պատճառով կարգելափակվի՞ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը

Մտածում եք, եթե Միքայել Մինասյանի տեղը գիտենք, պետք է գնանք, գողանանք, բերե՞նք. Ալեն Սիմոնյան

Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո. ԱԳ նախարարի ելույթը

ՀՀ իշխանությունը մշտապես ուղիղ կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, մեզ ժողովրդով վախեցնելը ճիշտ չէ. Ալեն Սիմոնյան

«Արարատ-Արմենիան» ևս մեկ արգելք հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլում

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենա է բախվել․ կան տուժածներ

Զինծառայողները հանձնել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ

ԱՀԿ-ն Հայաստանը դասել է ՊՇՌ թեստը հաջողությամբ իրականացրած երկրների շարքին. ապահովվել է 100 % ճշգրտություն

Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

Գեորգի Ավետիսյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Ջրառատ համայնքում մեկնարկել են սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները

Գրիշա Թամրազյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից. հրապարակվել է վարչապետի որոշումը

3 անշարժ գույք, 90 հազար դոլար, 10 հազար եվրո․ ՀՔԾ պետի տեղակալի հայտարարագիրը