Երևան
16 °C
Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Փարիզ: Այցի շրջանակներում Սահակյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նոյեմբերի 14-ին նա հանդիպել է ՀՅԴ Ֆրանսիայի տեղական կառույցի ղեկավարների հետ, քննարկել Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: Նույն օրը Արցախի նախագահը հանդիպել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ: Սահակյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, կարեւորել է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ՀՀ-ի եւ Արցախի դիվանագիտական առաքելությունների սերտ փոխգործակցությունը՝ այն համարելով նախանշված ծրագրերի հաջող իրականացման անհրաժեշտ պայման:
Հաջորդ օրը Արցախի նախագահն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների հետ: Նոյեմբերի 15-ին Սահակյանը հանդիպում է ունեցել նաեւ Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի համանախագահության հետ:
Արցախի նախագահի այցը Ֆրանսիա եւ կազմակերպված հանդիպումները աննկատ չեն անցել հարեւան Ադրբեջանում՝ դառնալով պաշտոնական Բաքվի վրդովմունքի պատճառ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշում է, որ «Ֆրանսիայի կողմից մշտապես կիրառվող, երկակի ստանդարտների վրա հիմնված մոտեցումը ստիպում է Ադրբեջանին վերանայել հարաբերությունները այդ երկրի հետ»:
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ «Ադրբեջանի օկուպացված տարածքների վրա ստեղծված անջատողական ռեժիմի ղեկավար ներկայացած» Սահակյանի այցը Ֆրանսիա որակվել է որպես «խամաճիկային կազմավորումը միջազգային մակարդակում խրախուսելու հերթական անհաջող փորձ»:
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն, ըստ էության, մեղադրում է Ֆրանսիային միջազգային իրավունքի եւ նորմերի խախտման մեջ՝ չմոռանալով նշել «երկկողմ հարաբերությունների մակարդակում ստորագրված համաձայնագրերի ոգու» մասին:
«Ֆրանսիան, որն այդ այցի համար պայմաններ է ստեղծել եւ ընդունել անօրինական ռեժիմի ներկայացուցիչներին, իր այդ քայլով ոչ միայն չի գործում Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջեւ երկկողմ հարաբերությունների համագործակցության եւ ստորագրված համաձայնագրերի ոգուն համահունչ, այլեւ անարգում է միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների գերակայությունը եւ ստանձնած պարտավորությունները»,- նշվում է հայտարարության մեջ:
Բացի դրանից, Ադրբեջանը կասկածի տակ է դնում Ֆրանսիայի՝ որպես «ՄԱԿ Անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի անաչառությունն ու օբյեկտիվությունը»: Վերջում Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ պատրաստվում է «դիվանագիտական խողովակներով վճռական բողոք ներկայացնել ֆրանսիական կողմին»:
Այս հայտարարություններին պետք է պատասխանի, իհարկե, Ֆրանսիան՝ պաշտոնական մակարդակով եւ, հավանաբար, կոշտ: Այդուհանդերձ, անհրաժեշտ է հասկանալ, թե որն է Ադրբեջանի՝ նման հռետորաբանության պատճառը: Նախ եւ առաջ, ինչպես եւ ադրբեջանական գրեթե բոլոր պաշտոնական արձագանքները հայերի հետ կապված իրադարձությունների վերաբերյալ՝ այս մեկը եւս նպատակ է հետապնդում երկրի ներսում սեփական ձախողումները այլ լույսի ներքո ներկայացնելու: Սակայն, հիմնական դրդապատճառը՝ նախորդ բողոքի նոտային պատշաճ պատասխանի բացակայությունն էր:
Նախորդ ամսվա ընթացքում Բարեկամության հռչակագրեր էին ստորագրվել Արցախի եւ Ֆրանսիայի մի շարք բնակավայրերի ու համայնքների միջեւ, ինչը խիստ զայրացրել էր Ադրբեջանին: Նրանք անգամ պատրաստվում էին հայտնի «սեւ ցուցակում» ներառել հռչակագրերը ստորագրած ֆրանսիական համայնքների ղեկավարներին, իսկ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն կանչվել էր ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա էին հանձնել՝ «Ֆրանսիայի մի շարք ներկայացուցիչների՝ Ադրբեջանի շահերին եւ տարածքային ամբողջականությանը վնասող քայլերի» առնչությամբ: Ֆրանսիան այն ժամանակ սահմանափակվել էր սեփական օրենսդրությանը հղում կատարելով, ըստ որի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները իրավասու են արտերկրյա ՏԻ մարմինների հետ ստորագրել «զարգացման կամ հումանիտար բնույթի» համաձայնագրեր: Դա, թերեւս, բավարար չէր Ադրբեջանի հետագա ելույթներից խուսափելու համար:
Փաստորեն, վերջին ամսվա ընթացքում սա Ադրբեջանի երկրորդ դեմարշն է՝ ուղղված Ֆրանսիային, ընդ որում, արդեն բավական կոպիտ ձեւակերպումներով, որոնցում կասկածի տակ է դրվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի անաչառությունը: Նման հռետորաբանությունն արդեն դուրս է գալիս զուտ ներքին լսարանի սպառման համար նախատեսված հայտարարության մակարդակից եւ, եթե «դիվանագիտական խողովակներով վճռական բողոքը» ներկայացվի, ապա ֆրանսիական կողմի պատասխանը պետք է համազոր լինի հնչեցված մեղադրանքներին: Մյուս կողմից, սակայն, Փարիզից պատասխանի բացակայության պարագայում կարելի է ենթադրել, որ Բաքուն ոչ մի «վճռական բողոք» չէր էլ պատրաստվում ներկայացնել:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ