Ֆրանսիայի արտգործնախարարի քաղաքական ապտակը՝ Էրդողանին

Դիվանագիտական այդ անսովոր դեմարշը տեղի ունեցավ այն պահին, երբ Թուրքիայի նախագահը ժամանել էր Փարիզ՝ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի տոնակատարություններին։

Էրդողանը՝ Էրդողան չէր լինի, եթե ականջալուր լիներ հասարակության մեղադրանքներին իր հասցեին, որպես «ագրեսիվ-նացիոնալիստական պետության ղեկավարի, որն այդպես էլ չի ճանաչել Օսմանյան կայսրության իրագործած հայկական ցեղասպանությունը», եւ չգար Փարիզ։

Իսկ արտգործնախարար Ժան Իվ լը Դրիանը՝ խախտելով դիվանագիտական էթիկետը եւ հյուրասիրության կանոնները, Էրդողանին փաստորեն մեղադրեց ստախոսության մեջ՝ կապված սաուդյան հայտնի լրագրող Ջամալ Հաշոգիի խորհրդավոր սպանության հետ։

Հանդես գալով «Ֆրանս-2» հեռուստաընկերության եթերով՝ արտաքին գերատեսչության ղեկավարն արեց սենսացիոն հայտարարություն.

«Եթե Թուրքիայի նախագահը տիրապետում է կոնկրետ տեղեկատվության, թող բարի լինի ներկայացնել մեզ»,- ասել է նախարարը, եւ նշելով, որ Էրդողանը հավանաբար ստում է,  եզրակացրել է, որ նա «այս իրադրությունում խաղում է հատուկ քաղաքական խաղ»։

«Մեզ համար կարեւորը հետեւյալն է. ստույգ իմանալ կատարվածը եւ մեղսակիցներին։ Դրանից հետո միայն մենք կորոշենք մեր անելիքը»,- հայտարարել է լը Դրիանը։

Անկարայի պատասխանը չուշացավ։ «Մենք անընդունելի ենք համարում նախագահ Էրդողանի հասցեին հնչած մեղադրանքը, թե «նա քաղաքական խաղ է խաղում»,- AFP գործակալությանը հայտարարել է Թուրքիայի նախագահի հաղորդակցության ծառայության տնօրեն Ֆահրեթին Ալթունը։ Նա նշել է, որ լրագրողի ապանության հետ կապված ապացույցները ներկայացվել են ֆրանսիական համապատասխան կազմակերպություններին, այդ թվում՝ հատուկ ծառայություններին եւ «եթե նրանց միջեւ անհասկացողություն կա, դա իրենց խնդիրն է, այլ ոչ թե Թուրքիայի»,- ասել է Ալթունը:

Ավելացնենք, որ Հաշոգիի սպանությունից անցել է մեկ ամիս, իսկ մարմնի մնացորդները չեն հայտնաբերվել։ Իր հերթին, Սաուդյան Արաբիան, որը սկզբում կատեգորիկ կերպով ժխտում էր  մասնակցությունը ոճրագործությանը, վերջիվերջո հայտարարեց, որ լրագրողը սպանվել է Էր-Ռիադի կողմից «չթույլատրված» օպերացիայի ժամանակ։

Ոչինչ չասող, մշուշոտ բացատրություն։

Արման Նավասարդյան

Արտակարգ եւ լիազոր դեսպան

Տպել
5733 դիտում

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան