Երևան
14 °C
Հայկ Կասպարովի նոր՝ «Իմ ամեն ինչ», երգի թե ստեղծումը, եւ թե տեսահոլովակի նկարահանումները ձգձգվել են զվարճալի միջադեպերի պատճառով: Նախ այն գրել են մի քանի հոգով: Տեքստի աշխատանքներին, բացի Հայկից, մասնակցել են դիզայներ Դիանա Շատվերյանը, դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, երաժիշտ Նիք Էգիբյանը, որը նաեւ երաժշտության հեղինակն է: Armtimes.com-ի հետ զրույցում երգիչը նշեց, որ անընդհատ կատակել են, ինչը երկարացրել է պրոցեսը:
«Ընկերներով հավաքվեցինք, որ տեքստ գրենք: Շատ դժվար էր, քանի որ հավաքվել էինք մի քանի հոգով, ամեն մեկը մի բան էր ասում, կատակում էինք... (ծիծաղում է)»,- պատմեց նա:
Տեսահոլովակի պատրաստման փուլը նույնպես հեշտ չի եղել: Բացի այն, որ հակառակ եղանակի կանխատեսումների՝ մռայլ օր է եղել՝ նկարահանումները նույնպես զերծ չեն եղել զվարճալի իրավիճակներից: Դրանց պատճառով նույն կարդրերը ստիպված են եղել նկարահանել մի քանի անգամ:
«Մարդիկ կադրի մեջ ինչ-որ բաներ էինք անում: Մոնտաժի ժամանակ այդ կադրերը միացնում էինք ու մոնտաժ չէինք անում, նստում ծիծաղում էինք: 1 օր միայն ծիծաղել ենք: Մի քանի անգամ ենք նույն տեղերում նկարահանել, որովհետեւ կադրեր կային, որ շատ գեղեցիկ էին, բայց, օրինակ, ինչ-որ աղջիկ լեզու էր հանում կամ սիրահարներ էին համբուրվում կադրի մեջ»,- պատմեց նա:
Այս երգը պատվեր է եղել՝ նվեր, փեսայի եղբոր կողմից, որն ինչ-ինչ պատճառներով չի կարողացել Հայաստան ժամանել՝ հարսանիքին մասնակցելու: Քանի որ հարսանեկան նվեր է եղել, Հայկը որոշել է, որ վերնագիրը պարտադիր պետք է լինի «Իմ ամեն ինչ»: Սկզբում չի ցանկացել տեսահոլովակ ունենալ, քանի որ երգը պատվեր է, սակայն հետո հասկացել է, որ այն արժանի է տեսահոլովակի: Նկարահանվել է Ամստերդամում, իսկ հերոսները Հայկի ընկերներն են՝ հայ ամուսիններ: Երգիչը նրանց նման առաջարկ է արել, նախ քանի որ նրանք հավանել են ստեղծագործությունը, հետո էլ, քանի որ ցանկացել է, որ հերոսները հայեր լինեն:
«Երգն այնպիսին է, որ ոչ մի սյուժե, կարելի է ասել, պետք չէ: Պարզապես տեսահոլովակում պետք է լիներ սիրուն զույգ, որ նայելիս հասկանայիր, որ ոչ թե դերասաններ են, այլ հենց զույգ: Տեսահոլովակը դիտողներն ասում են՝ ինչ բնական է ստացվել»,- ասաց նա:
Այժմ Հայկ Կասպարովն աշխատում է նոր երգի վրա: Վերնագիրը վերջնական չի որոշել: Կկոչվի «Աման» կամ «Յարիս ո՞ւր տարան»: Խոսքերի ու երաժշտության հեղինակն ինքն է: Գործիքավորումը պատրաստ է: Ձայնագրվելուց հետո փորձելու է հնարավորինս շուտ տեսահոլովակ նկարահանել: Դա կարող է լինել հաջորդ տարի:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ
Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են
© 2024 Հայկական ժամանակ