Լիլիթ Արզումանյանի նշանակման հիմքում փորձն ու գիտելիքներն են. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի աշխատակազմին եւ պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից: 

Ներկայացնելով բուհի նոր ղեկավարին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արզումանյանի հետ մեծ հույսեր է կապում. 

«Ուզում եմ անդրադառնալ տիկին Արզումանյանի նշանակման առնչությամբ հանրային հարթակներում հնչող մեկնաբանություններին: Կարծիքներ են հնչում`եթե Բարձրագույն որակավորման կոմիտեում Լիլիթ Արզումանյանին փոխարինել են այլ անձով, ինչո՞ւ են  նրան նոր պաշտոնի նշանակում: Հիմնավորումը շատ հստակ է. կոնկրետ կառույցում  զարգացման  տեսլականը կարող ես  վստահել այլ ղեկավարի, միաժամանակ նախկին ղեկավարին վստահել մեկ այլ կառույցի զարգացումը: Ես կարծում եմ, որ Լիլիթ Արզումանյանի փորձը, գիտելիքներն ու կապերը  շատ կարեւոր են»,- նշել է Արայիկ Հարությունյանը` ավելացնելով, որ կինոյի եւ թատրոնի ոլորտի ներկայացուցիչները ջերմ ու դրական վերաբերմունք ունեն նրա նկատմամբ: Լիլիթ Արզումանյանը մինչ նշանակումն ինստիտուտում աշխատել է որպես ամբիոնի վարիչի պաշտոնակատար եւ բուհի խնդիրներին եւ անձնակազմին ծանոթ է ներսից: Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ նոր պաշտոնակատարի հետեւողական աշխատանքը կնպաստի բուհի զարգացմանը, եւ արդյունքները տեսանելի կլինեն. «Մենք հույս ունենք, որ բուհի շուրջ ստեղծված բացասական մթնոլորտը, որը վերջին շրջանում նաեւ հրապարակային դրսեւորում է ստացել, կհաջողվի հարթել` ներգրավելով առաջին հերթին ուսանողներին: Մենք կարեւորում ենք նաեւ բուհական համակարգի միջազգայնացումը եւ Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտն այս առումով լուրջ անելիք ունի»,- նշել է նախարարի պաշտոնակատարը: 

Միաժամանակ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանին` կատարած աշխատանքի համար` նշելով, որ նախկինում կատարվածի եւ կուտակված դրական փորձի հիմքի վրա կառուցվելու են նոր ծրագրեր: 

Ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին` վստահության համար եւ շեշտել, որ ջանքեր է ներդնելու բուհի զարգացման համար: 

Նշենք, որ Լիլիթ Արզումանյանը բանասիրական գիտությունների դոկտոր է, աշխատել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, 5 գրքի /գրականագիտություն եւ արձակ/ եւ ութ տասնյակ գրականագիտական, հրապարակախոսական եւ թատերագիտական հոդվածների հեղինակ է, Հայաստանի գրողների միության եւ Հայաստանի թատերական գործիչների միության անդամ: 

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Տպել
1170 դիտում

Հայտնի է՝ ովքեր են մասնակցելու Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին․ կա երկու թեկնածու

ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի հիմնական սկզբունքները

ՀՀ վարչապետն անվտանգության խորհրդի նիստին հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով

«Armenia» ընկերության օդանավով Դոնի Ռոստովից այսօր Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, անձի առեւանգում, ծեծ, շորթում, խարդախություն. ոստիկանության 1-օրյա ամփոփագրերը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Քուվեյթի հետ

Մխիթարյանը «Ռոմայում» 22 խաղում 8 գոլ է խփել՝ միջինում ավելի շատ, քան «Արսենալում»

ՀԷՑ-ի տեսուչների կողմից էլեկտրաէներգիայի հավելագրումները եղել են 1-10, երբեմն էլ՝ ավելի քան 200 կՎտ/ժ. ՀԾԿՀ

ֆինանսական ընկերության տնօրենը վեճի ժամանակ գազային ատրճանակով վնասել է 53-ամյա քաղաքացու աչքը. քննություն է տարվում

Իտալիան արգելել է 13 երկրի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը

Հրդեհ Գորիս քաղաքում. այրվել է տան տանիք եւ կենցաղային իրեր

Հայաստանի տարածքում հրդեհավտանգ իրավիճակ է. ԱԻՆ-ը հորդորում է զգոն լինել

Արցախում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել Ստեփանակերտում, եւս մեկը՝ Մարտակերտում

Նիդերլանդները 200.000 եվրո կհատկացնի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար սարքավորումներ գնելու նպատակով

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Խոշոր վթար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին. 5 տուժածի թվում 13-ամյա երեխա կա (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ

557 նոր դեպք և 709 առողջացած. 1 օրում կորոնավիրուսից 11 մարդ է մահացել, եւս 7 մահ է գրանցվել այլ հիվանդությունից

Մահացել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը

ՌԴ-ից ՄԻՊ-ի աջակցությամբ Հայաստան են վերադարձել արտակարգ դրության պատճառով ծնողներից բաժանված երեխաները