Երևան
12 °C
Փոխվարչապաետ Տիգրան Ավինյանը և Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն աշխատանքային այց են կատարել Արարատի մարզ և ծանոթացել Բնապահպանության նախարարության կողմից իրականացված Արարատ քաղաքի աղբավայրի բարեկարգման և ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներին։ Աշխատանքային խմբին միացել են նաև Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և Արարատի համայնքապետ Հայկ Հայկյանը։
Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Հայաստանում առաջին անգամ է, որ աղբավայրում կենցաղային թափոնների տեսակավորման ենթակառուցվածքներ են ստեղծվում։ Աշխատանքները կատարվել են ԳԷՀ-ի ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հետ համատեղ իրականացվող «Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը՝ բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի շրջանակներում։Նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ ներդրված ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս աղբավայրում իրականացնել աղբի տեսակավորում, դրանով լուծվում է առաջնային բնապահպանական նպատակը՝ այրվող աղբավայրերից մարդու առողջության համար վտանգավոր դիոքսինների արտանետման բացառումը։ Առանձնացված պլաստիկը կվերամշակվի, իսկ օրգանական աղբը մշակվելուց հետո հնարավոր է օգտագործել գյուղատնտեսության մեջ։
Հիմնախնդիրը արդիական է մեր երկրի համար, քանի որ հանրապետությունում բացակայում են թափոնների վերամշակման, օգտահանման և այրման գործարաններ, ինչպես նաև թափոնների վնասազերծման մասնագիտացված պոլիգոններ։ Նոր պոլիգոնների ստեղծումը պետությունից կպահանջի ժամանակ և ներդրումներ, իսկ իրականացված ծրագիրը ցույց է տալիս, որ կարելի է համեմատաբար ցածր ներդրումների, մատչելի տեխնոլոգիաների կիրառման դեպքում ավելի լավ կառավարել հին աղբավայրերը՝ կտրուկ նվազեցնելով հիմնական էկոլոգիական հիմնախնդիրները։
Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Անահիտ Ալեքսանդրյանը և ‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Աֆանասի Լազարևը ներկայացրել են իրականացրած աշխատանքների ընթացքը և արդյունքները՝ շեշտելով որ տվյալ աղբավայրում այլևս աղբ չի այրվելու։ Աշխատանքային խմբի անդամները հետևել են աղբի տեսակավորման և մամլման հոսքագծի աշխատանքներին, ծանոթացել աշխատակիցների աշխատանքային պայմաններին։
Իրականացված ծրագրի շրջանակներում հավաքվել և թաղվել են աղբավայրում առկա սուր ծակող առարկաները, քիմիական նյութերի տարաները և նյութերը, կառուցվել են ջրագիծ, լուսավորության համակարգ, դիօքսիններով հարուստ երկար տարիների մոխրային շերտը հավաքվել և թաղվել է աղբավայրի կավային ամրացված շերտի հատվածում, կառուցվել է դրենաժային համակարգ և մաքրման կայան, ձեռք են բերվել և տեղադրվել հոսքագիծ և մամլիչ սարքավորում, տրակտոր։
Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
ՔՊ թիմն ու ՀՀ վարչապետը Եղվարդում են. տեսանյութ
Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են
Շնորհակալ ենք խաղաղության ու մեր առողջության համար. քաղաքացիները՝ վարչապետին
Դու էն առաջին դասարանցի՞ն էիր, որ սեպտեմբերի 1-ին լացում էիր. վարչապետը հիշել է իր հետ լուսանկարվող տղային
Ապրիլի 12-ին և 13-ին ողջ ՀՀ տարածքում կդիտվեն ակտիվ տեղումներ. մի շարք մարզերում ձյուն կտեղա, կդիտվի բուք
Եվրատեսիլյան մասնակիցների կողմից հուշեր ու մաղթանքներ` Հայաստանի պատվիրակի հագուստին. տեսանյութ
Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից
Աբովյան. ՀՀ վարչապետը քաղաքացիների հետ հանդիպումներից տեսանյութ է հրապարակել
ԱՄՆ-ն և Իրանն Իսլամաբադում 21 ժամ բանակցել, բայց չեն կարողացել համաձայնության հասնել. որ կետերն են վիճահարույց
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. Ազիզյան
Գյումրիում բախվել են «Մերսեդես»-ներ. դրանցից մեկը հարվածել է երկաթե սյանը․ կա վիրավոր
ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմը Գագարինում են. տեսանյութ
Հորմուզի նեղուց ժամանելուն պես 2 խոշոր տանկեր հետ է վերադարձվել՝ չհասնելով վերջնակետին
Աչաջուրի միջնակարգ դպրոցից քթոսկրերի կոտրվածքով «Իջևանի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա աշակերտ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Վարչապետի ու ՔՊ կուսակիցների առաջին կանգառը Սևանում է. տեսանյութ
Նախաճաշ Ծովագյուղում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մանուկյանը՝ Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Բարեփոխումները պետք է լինեն նպատակային, հետևողական և ուղղված հանրային շահին. կայացել է ՆԳՆ տարեկան համաժողովը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Ուրախ ավտոբուսն ուղևորվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր. վարչապետ
Հրդեհ Իջևանի շենքերից մեկում, հայտարարվել է բարդության «1 Բիս» աստիճան
Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել ՔՊ-ի «ուրախ ավտոբուս»-ից
Մինչև 250,000 դրամ փոխհատուցում կտրվի ՀՀ քաղաքացիներին, որոնց չվերթները չեղարկվել էին. ովքեր կարող են ստանալ
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման արարողությանը
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության կազմում 15 լրագրող կմասնակցի միջազգային վերապատրաստման դասընթացի
Սամվել Կարապետյանի հավաքին մարդ բերող ավտոբուսը տեղափոխվել է տուգանային հրապարակ. հայտնի է՝ ինչու
Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին քաղաքացիներ բերող ավտոբուսները՝ Երևանի տարբեր փողոցներում․ Factor․ տեսանյութ
Իսլամաբադում տեղի են ունեցել Իրան-ԱՄՆ միջնորդավորված բանակցություններ
Կալուգեցի Սամոյի «պատմական» հանրահավաքը․ ասում են առաջին անգամ խոսալու է, իսկ չոչ ե՞րբ է անելու․ Չախոյան
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ՝ քննարկելու նրանց մտահոգող հարցերը
Խաղաղությունը բոլորիս համար առաջնահերթություն է. վարչապետ․ տեսանյութ
Գրկեմ Ձեզ, էլի, ոնց եմ Ձեզ սիրում. քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին․ տեսանյութ
Առողջ ըլնես, բիլակդ տեղը, մեր գլխից էլ՝ անպակաս․ վարչապետն այցելել է Սպիտակ․ տեսանյութ
Կրակոցներ են հնչել Վաղարշապատում․ կա ձերբակալված. տուժած քաղաքացիներ չկան
Ադրբեջանում հանդիպումն անցել է կառուցողական երկխոսության մթնոլորտում․ «Խաղաղության կամուրջ»
Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցել․ սպասվում է ձյուն, մի քանի մարզում բուք կլինի
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ տեղումները չեն դադարի, առանձին վայրերում կդառնան առատ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT