Մարտուն Գրիգորյանը չի մասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին

ԱԺ պատգամավոր գյումրեցի Մարտուն Գրիգորյանը հայտարարություն է տարածել եւ նշել, որի չի մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

«Սիրելի գյումրեցիներ, շիրակցիներ, իմ ընտրողներ, համակիրներ, թիմակիցներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, երեք անգամ Գյումրուց եւ Շիրակից ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, տասը տարուց ավելի եղել եմ ԱԺ-ում եւ խորապես տիրապետել եմ մարզի եւ քաղաքի խնդիրներին, պատգամավորական մանդատը ծառայեցրել եմ բացառապես քաղաքի, մարզի եւ ժողովրդի խնդիրներին:
Հոկտեմբերին էլ մանդատը վերցնելով կատարեցի խոստումս՝ քվեարկելով 6-րդ գումարման խորհրդարանի լուծարման օգտին՝ լիարժեք կիսելով այն կարծիքը, որ այս խորհրդարանը չէր ներկայացնում ժողովրդին: 
Այս օրերի ընթացքում ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ թե՛ քաղաքական ուժերի, թե՛ ընտրողներիս, թե՛ թիմակիցներիս հետ, ստացել եմ բազմաթիվ առաջարկություններ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու: Ունեի բավարար ժամանակ իրավիճակը վերլուծելու եւ որոշում կայացնելու: Եվ այս ամենով հանդերձ կայացրել եմ վերջնական որոշում. ես չեմ մասնակցելու այս ընտրություններին:
Շարունակելու եմ հասարակական եւ քաղաքական իմ ակտիվ գործունեությունը Գյումրիում եւ հնարավորության սահմաններում լինելու եմ գյումրեցիների եւ շիրակցիների կողքին: Բոլոր քաղաքական ուժերին եւ վարկանիշային թեկնածուներին մաղթում եմ հաջողություն, իսկ ժողովրդին այս բարդ իրավիճակում՝ գիտակցված ընտրություն:
Խորին շնորհակալությունս իմ բազմահազար ընտրողներին եւ այն մարդկանց, ովքեր այս օրերին ցանկություն էին հայտնում ինձ կրկին տեսնել խորհրդարանում:
Աստված բոլորիս պահապան»,-ասված է Մարտուն Գրիգորյանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանն ԱԺ պատգամավորի մանդատը ստանձնել էր հոկտեմբերի 9-ին,  ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻ նախարարի պաշտոնի անցնելուց հետո:

Տպել
1654 դիտում

Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում. փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացվել

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Շմոլ գազից թունավորումով բուժօգնության է դիմել Առինջ գյուղից 4 քաղաքացի

Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. տուժածներ չկան

Խմելու ջրի խնդիր, կամուրջի հիմնանորոգում, մանկապարտեզի վերանորոգում. վարչապետը Եղվարդում է (տեսանյութ)

Ի սկզբանե ձախողված համախմբում

Նոր Կտակարանի իմ ամենասիրած կտորներից մեկը. վարչապետը Աստվածաշնչից հատված է մեջբերել