«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված է 9 լրագրող. ովքե՞ր են նրանք

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում տեղ են գտնել նաեւ մի շարք լրագրողներ, որոնք աշխատել եւ աշխատում են ամենատարբեր լրատվականներում: «Հայկական ժամանակ»-ն «Իմ քայլի» ցուցակից առանձնացրել է ութ լրագրողի: Վերջիններիս մասնագիտական գործունեությունը՝ ստորեւ:

Առաջին լրագրողը ցուցակում 24-րդ համարը զբաղեցնող անկուսակցական Գայանե Աբրահամյանն է, որն այս պահին նաեւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է: Աբրահամյանը աշխատել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում, «Armenianow.com» առցանց լրատվական կայքում, եղել է «Armenian International Magazine» (AIM) ամսագրի լրագրող, 2006թ․-ից մինչև օրս հանդիսանում է միջազգային «Eurasianet.org» (Նյու Յորք) պարբերականի եւ «One Magazine» (ԱՄՆ) ամսագրի հայաստանյան թղթակիցը, 2015թ.-ից թղթակցում է միջազգային «The Guardian» (Լոնդոն) պարբերականին:

Գայանե Աբրահամյանը

Ցուցակի հաջորդ լրագրողը 28-րդ համարը զբաղեցնող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լուսինե Բադալյանն է: Նա եւս այս պահին հանդիսանում է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ: Բադալյանը 1998 թվականից մինչ օրս աշխատում է ռադիոյում և հեռուստատեսությունում: Մասնավորապես՝ աշխատել է «Հանրային ռադիո», «Հայ ՖՄ», «Ռադիո Վան» ռադիոկայաններում եւ «Հանրային հեռուստատեսություն», «Հ2» , «Կենտրոն TV», «Երկիր Մեդիա», «1in.am» հեռուստաընկերություններում: 

Լուսինե Բադալյանը

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում պատգամավորի թեկնածու է նաեւ «Հայկական ժամանակ»-ի նախկին լրագրող Վահագն Հովակիմյանը: 33-րդ համարը զբաղեցնող Հովակիմյանը 1998թ. սեպտեմբերից 1999 հունիսը աշխատել է «Օրագիր» օրաթերթում, ապա մինչեւ 2013-ի նոյեմբերը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում, լուսաբանել դատաիրավական, ընտրական եւ տնտեսական թեմաներ: 2014-ին աշխատել է նաեւ panorama.am կայքում՝ որպես խմբագիր, 2014-ից 2016-ի նոյեմբերը՝ «Ժողովուրդ» օրաթերթում՝ որպես գլխավոր խմբագրի տեղակալ:

Վահագն Հովակիմյանը

Ցուցակի 45-րդ համարը «Հայկական ժամանակ» օրաթերթի ներկա տնտեսական լրագրող, անկուսակցական Հայկ Գեւորգյանն է:

Հայկ Գեւորգյանը

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը եւս ընդգրկված է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում, զբաղեցնում է 68-րդ համարը: Թովմասյանն աշխատել է նաեւ «Իրավունք» թերթում, ապա 2004-ից 2006 թվականի հոկտեմբերը՝ «Չորրորդ իշխանություն» թերթում:

Թագուհի Թովմասյանը

Ցուցակի հաջորդ լրագրողը 71-րդ համարը զբաղեցնող Բաբկեն Թունյանն է: Վերջինս 168.am կայքի տնտեսական բաժնի խմբագիրն է: Թունյանն աշխատել է Հայկական Կարմիր խաչի ընկերությունում, «3 Միլիոն» ամսագրում, TV5 հեռուստաընկերությունում, BBC Parliament-ում անցել է փորձաշրջան։ 2005 թվականից «168 ժամ» թերթում եւ 168.am կայքում աշխատում է որպես տնտեսական մեկնաբան:

Բաբկեն Թունյանը

Ցուցակի 75-րդ համարը Վահագն Թեւոսյանն է՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրենը: Թեւոսյանը աշխատել է «Օրագիր» եւ «Հայկական ժամանակ» թերթերում, վերջինում որպես փոխխմբագիր: 2010-ին եղել է «Հրապարակ» օրաթերթի կայքի խմբագիր, 2008-2010 թթ. ղեկավարել է «Ռադիո Հայ» ռադիոկայանի լրատվական ծառայությունը: 2011-2015 թթ. ղեկավարել է «Արմնյուզ» հեռուստաընկերության, իսկ 2015-2017 թվականներին՝ «Արարատ» հեռուստաընկերության հեռուստահաղորդումների խմբագրական աշխատանքները: Մինչ Հանրային հեռուստաընկերություն տեղափոխվելը եղել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրային կապերի պատասխանատուն:

Վահագն Թեւոսյանը

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի մյուս լրագրողը «Ազատություն» ռադիոկայանից Սիսակ Գաբրիելյանն է: Բացի «Ազատություն»-ից՝ վերջինս որոշ ժամանակ աշխատել է նաեւ «Ա1+» լրատվականում: Սիսակ Գաբիելյանը զբաղեցնում է «Իմ քայլի» ցուցակի 67-րդ համարը:

Սիսակ Գաբրիելյանը

Եւ վերջին լրագրողը 132-րդ համարը զբաղեցնող Կարինե Հարությունյանն է: Վերջինս 1990-ականներին թղթակցել է «Ավանգարդ», «Մունետիկ», Անդրադարձ», «Հայք», «Ասպնջակ» թերթերին, 1993-2002 թթ. աշխատել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: 2002-2003 թթ. աշխատել է «Օրրան» օրաթերթում, 2005-2006 թթ.՝ «Չորրորդ իշխանություն» թերթում: Հարությունյանը 2013 թվականին աշխատել է «Irates.am» կայքում, 2014-2015-ը եղել է «Azatamart.am» կայքի խմբագիր: Այժմ պատմաբան, պրոֆեսոր, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանի պաշտոնական կայքի համակարգողն է:

Կարինե Հարությունյանը

 

Տպել
5187 դիտում

Ընտրողի կատարած քվեարկության կոնկրետ արդյունքը, ինչպես ընտրախցիկում գտնվելիս, այնպես էլ դրանից հետո, հնարավոր չէ պարզել

Պետությունը հաստատակամ է՝ ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար եւ թափանցիկ իրացումը. Արարատ Միրզոյան

Անթույլատրելի է գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը. Արմեն Սարգսյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահին

Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահին

Երթևեկության փոփոխություն Գայի պողոտայում

Որոշ երկրներում կորոնավիրուսը գլուխ է բարձրացնում

Արարատ Միրզոյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Անտոնիո Գուտերեշը վերընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Դաշինքի թեկնածուն, ՃՈ ծառայողն ու ևս 1 անձ ձերբակալվել է կաշառք բաժանելու և կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով

Ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության վրա. նախագահի հեռախոսազրույցը Հարությունյանի հետ

Հայաստանը «Սպուտնիկ Վի»-ի նոր խմբաքանակ է ձեռք բերել

Կանայք ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից ծեծի չեն ենթարկվել. ծառայությունը հերքում է տարածված տեղեկությունը

Իրանում վթարվել է քվեատուփերով ուղղաթիռը. մեկ մարդ զոհվել է

Եվս 1 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի որոնողական աշխատանքների արդյունքում

Ձերբակալվել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը. Արսեն Բաբայան

Իբրահիմ Ռաիսին հաղթում է Իրանի նախագահի ընտրություններում

Արգելվում է զենքով ընտրատեղամաս մուտք գործելը. այս և այլ հիշեցումներ ՀՀ դատախազությունից

Նիգերիայի իսլամիստ զինյալների թիրախում դարձյալ դպրոցականներն են

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին

Նախագահ Արմեն Սարգսյանն հեռախոսազրույցներ է ունեցել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի և ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ

Պենտագոնը դուրս է բերում իր զինուժի մեծ մասը Մերձավոր Արևելքից

Միրզոյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանն է ներկայացրել ռազմագերիների վերադարձի ձգձգման խնդիրը

ՀՀ գլխավոր դատախազությունը վաղն ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ

Յալթայում ջրհեղեղի հետևաքով 18 մարդ տուժել է, 1-ը՝ մահացել

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգև է հանձնել սրտային վիրաբույժ Միհիր Սուսանիին

Կոչ եմ անում անպայման գնալ ընտրատեղամասեր, կատարել ձեր ընտրությունը. Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին (տեսանյութ)

Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք. Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել է ժողովրդին (տեսանյութ)

Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը

Պացիենտներին հարկադրաբար հավաքի տանելու մասին տեսանյութի կապակցությամբ ստուգողական գործողություն կիրականացվի

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ. ՔԿ

Ավիավթար Ռուսաստանի Կեմերովոյի մարզում

ՀՀ դատախազությունը ընտրությունների օրը հնարավոր հանցավոր գործողություններից զերծ պահելու նպատակով տեսանյութ է հրապարակել

Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

Ոչ պաշտոնապես հայտնի է Իրանի նախագահի ընտրություններում հաղթած թեկնածուն

Զինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում

Հաստատվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք. փաստացի բուժում է ստանում 2.578 պացիենտ

Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է. Քննչական կոմիտե

Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ձեր խղճին. ՀՀ նախագահ (տեսանյութ)