Եղել եմ ՀՀԿ անդամ, բայց 2011 թ-ից զբաղվում եմ միայն թատրոնի աշխատանքով. Կիրակոսյանն իր զգուշացման մասին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանը նամակով դիմել է Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին, որպեսզի հասկանա, թե որն է նախարարի կողմից ֆեյսբուք սոցիալական ցանցում իրեն արված բանավոր զգուշացման պատճառը:

Կարինե Կիրակոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ գաղափար չունի, թե Մակունցն ինչից ելնելով է իրեն բանավոր զգուշացում է արել, եւ աշխատակիցներից ում վրա է Կիրակոսյանը ճնշում գործադրել ու աշխատավայրում զբաղվել քաղաքական քարոզչությամբ: Կարինե Կիրակոսյանը նշեց, որ դեռ ոչինչ չի կարող ասել, սպասում է իր նամակի պատասխանին. «Դիմել եմ նախարարին եւ հույս ունեմ, որ կպատասխանի»:

Թատրոնի տնօրենի տեղակալից հետաքրքրվեցինք, թե նախքան գրառում կատարելը Մակունցն այլ կերպ զգուշացում արե՞լ է իրեն, վերջինս ասաց՝ ո՛չ: Ինչ վերաբերում է ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով նախարարի տված նկատողությանը՝ Կիրակոսյանը չմեկնաբանեց. «Ես չեմ ուզում նախարարի աշխատաոճին գնահատականներ տալ, դա իմ լիազորությունների մեջ չի մտնում:

Կարինե Կիրակոսյանից հետաքրքվեցինք՝ արդյո՞ք որեւէ կուսակցության անդամ է, եւ գուցե նախընտրական աժիոտաժը Սպենդիարյան թատրոնի վրա էլ է տարածվել: Վերջինս բացառեց, վստահեցրեց, որ քաղաքականությամբ բացարձակապես չի զբաղվում: «Ես 2011 թվականից քաղաքականությամբ չեմ զբաղվում: Եղել եմ Հանրապետական կուսակցության անդամ, բայց 2011 թվականից միայն իմ աշխատանքով եմ զբաղվում»,-ասաց նա:

Մեր հարցին՝ հիմա է՞լ է հանրապետական կուսակցության անդամ, Կարինե Կիրակոսյանն ուղիղ պատասխան չտվեց, փոխարենը եւս մեկ անգամ կրկնեց. «Ես 2011 թվականից քաղաքականությամբ չեմ զբաղվում»: Վերջինս հորդորեց զանգահարել Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոն եւ աշխատակիցներից պարզել՝ արդյոք ինքը որեւէ քաղաքական հարցում ուղղորդում է կամ երբեւէ ճնշում գործադրե՞լ է նրանց վրա:

Մշակույթի նախարարությունից փորձեցինք մանրամասներ պարզել, թե ինչ քաղաքական քարոզ է իրականացնում Կարինե Կիրակոսյանն աշխատավայրում, սակայն Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ, նշեց, որ ոչինչ չի ցանկանում ավելացնել նոյեմբերի 13-ին արված գրառմանը:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներն էլ խուսափեցին Կարինե Կիրակոսյանի մասին որեւէ բան ասել:

Մասնագիտությամբ տնտեսագետ Կարինե Կիրակոսյանը մինչեւ 2004 թվականը հանդիսացել է կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, այնուհետեւ մինչեւ 2011-ը՝ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ, իսկ 2013-ից մինչեւ 2016-ի վերջերը՝ «Անելիք» բանկի աշխատակազմի ղեկավար: 

Կարինե Կիրակոսյանը Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից: Թատրոնի աշխատակիցները հայտնում են, որ բավականին պարտաճանաչ է աշխատում, որպես տնօրենի տեղակալ, թատրոնի հոգսը մեծ մասամբ իր ուսերին է:

Սակայն նրանցից շատերը մնում են այն կարծիքին, որ Սպենդիարյանի անվան թատրոնն այլմոլորակային կղզի է, եւ տեղի խնդիրների մասին ոչ-ոք ոչինչ չի իմանում: Թատրոնում տնօրինությունն իր օրենքներն է թելադրում եւ հազվադեպ են աշխատակիցների բողոքները տեղ հասնում:

Ինչ վերաբերում է թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին, ապա աշխատակիցները վստահեցնում են. «Անկախ երաժշտի իր լավ որակներից համակարգը Օրբելյանին կուլ տվեց, նա ինքնակամ ենթարկվեց այստեղի հին օրենքներին»:

Նշենք, որ Լիլիթ Մակունցն իր բանավոր զգուշացման մեջ հիշատակել էր նաեւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: Նշել, որ վերջինիս ուշադրությանն է ուզում հրավիրել վերը նշված հանգամանքը. «Պահանջում եմ խստագույնս հետեւել օրենքին, դուրս չգալ սահմանված լիազորությունների եւ գործառույթների շրջանակներից. հակառակ դեպքում կկիրառվեն վարչական խիստ միջոցներ»:

Տպել
3751 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին