Թրամփին դժվար օրեր են սպասվում. դեմոկրատները վստահեցնում են, որ զսպելու են Թրամփին

13/11/2018 schedule11:37

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում վերահսկողություն ստանձնած դեմոկրատները վստահեցնում են, որ կերաշխավորեն փոխզսպումների և հակակշիռների սկզբունքի կիրառումն ու պատասխանատվության կենթարկեն Թրամփին՝ հասկացնելով, որ նա օրենքից վեր չի գտնվում և հաշվետու է ժողովրդի առջև:

2019 թվականի հունվարից ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները վերստին գերակշռող լիազորություններ կունենան՝ Թրամփի և նրա վարչակազմի աշխատանքը հետաքննելու համար, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Կարևորագույն հանձնաժողովներում ղեկավար դիրքեր ամրագրած դեմոկրատները խոստանում են, ինչևէ, որ չեն չարաշահելու իրենց իշխանական լծակները:

«Ես չեմ պատրաստվում Հելոուինի օրվա կոնֆետների նման դատական ծանուցագրեր բաժանել աջ և ձախ: Մենք շատ գործ ունենք անելու և իմ ուշադրության կենտրոնում են նաև նախագահ Թրամփի կողմից մատնանշած դեղատոմսով դուրս գրվող դեղորայքի խնդիրն ու մի շարք այլ հարցեր»,- հայտարարել է Կոնգրեսի վերահսկողական հանձնաժողովի դեմոկրատ Էլիյա Քումինգը:

Փորձագետները վստահ են, ինչևէ, որ Թրամփի և նրա վարչակազմի յուրաքանչյուր քայլը այսուհետև մշտապես լինելու է նոր Կոնգրեսի խոշորացույցի տակ:

«Մենք նախագահին պատասխանատվության կենթարկենք և նա ստիպված կլինի հիշել, որ օրենքից վեր չի գտնվում և հաշվետու է ժողովրդի առջև»,- հայտարարել է Կոնգրեսի դատական հարցերով հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Ջերոլդ Նադլերը:

Դոնալդ Թրամփը, ինչևէ, վստահեցնում է, որ դեմոկրատների առաջիկա քայլերն իրեն քիչ են մտահոգում:

«Նրանք մեզ վրա կնայեն, մենք՝ նրանց, և այդպես շարունակ: Այս ամենը նախապատերազմական դիրքավորում է հիշեցնում», - հայտարարել է Թրամփը:

Դեմոկրատները շարունակում են բոյկոտել՝ նախորդ շաբաթ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնզին պաշտոնանկ անելուց հետո Արդարադատության նախարարի թափուր պաշտոնի համար Թրամփի նախընտրած թեկնածուի՝ Մեթ Ուիթաքերի ընտրությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Մեթ Ուիթաքերը, ով նախկինում բազմիցս քննադատել է հատուկ քննիչ Ռոբերտ Մյուլլերի «Ռուսաստանի գործով» հետաքննությունը, այժմ պետք է այն վերահսկի:

«Նրա թեկնածությունը ուղղակի ոտնձգություն է Ռոբերտ Մյուլլերի հետաքննության դեմ: Սա նախագահի կողմից արդարադատությանը միջամտելու ցայտուն օրինակ է»,- կարծում է Կոնգրեսի դատական հարցերով հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Ջերոլդ Նադլերը:

Սենատի դեմոկրատները և որոշ հանրապետականներ օրենսդրական նախաձեռնությամբ ներկայումս փորձում են կանխել Մյուլլերի հետաքննությունը կանգնեցնելուն ուղղված Սպիտակ տան փորձերը:

«Այժմ, ավելի քան երբևէ, գործող ժողովրդավարությունը պահանջում է, որպեսզի դեմոկրատներն ու հանրապետականները միավորվեն և աջակցեն Մյուլլերի հետաքննությանը: Եթե մենք թույլ տանք, որ Թրամփը հասնի իր նպատակին, մեր երկիրը կվերածվի բանանային հանրապետության»,- համոզված է դեմոկրատ սենատոր Քրիս Մըրֆին:

Սենատի բարձրաստիճան հանրապետականները հավաստիացնում են, որ Ռոբերտ Մյուլերի հետաքննությանը ոչ մի վտանգ չի սպառնում:

«Հետաքննությունը դադարեցնելուն միտված որևէ նախանշան մինչ այժմ չի բացահայտվել»,- հայտարարել է Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միչ ՄքՔոնելը:

Սպիտակ տունը, ինչպես և նախկինում, շարունակում է հերքել պաշտոնական Կրեմլի հետ գաղտնի նախահամաձայնություն ունենալու, ինչպես նաև՝ արդարադատությանը խոչընդոտելու առնչությամբ բոլոր մեղադրանքները:

Մինչ մեծ թվով ազատական ակտիվիստներ պահանջում են այլևս չհետաձգել Թրամփին պաշտոնանկ անելու գործընթացը՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի բարձրաստիճան դեմոկրատները պնդում են, որ նման քննարկումներ ծավալելը դեռևս վաղաժամ է, քանի որ ցանկացած քայլ անելուց առաջ պետք է նախ հանգամանալից քննության առնվեն բոլոր մեղադրական փաստերն ու ապացույցները:

Տպել
982 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն