Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Քրեական հեղինակություն «Շալիկո» մականունով հայտնի Շալո Մանուչարյանի սպանության նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել 43-ամյա տղամարդու։ Վերջինս Երեւանից է, պրոֆեսիոնալ մարզիկ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ՀԺ-ի զրույցում ասաց, որ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության նախապատրաստության համար (ՀՀ ՔՕ 35-104 հոդվածով) եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ՀՀ Քննչական կոմիտեն, սակայն, չի հայտնում տղամարդու անունը: Նաեւ չի հստակեցվում, թե ինչ պատճառով են սպանել դիպուկահարին, որը Հայաստան էր եկել քրեական հեղինակության սպանությունը իրականացնելու համար: Տեղեկացանք միայն, որ դիպուկահարը սպանվել է ծեծի հետեւանքով:

«Քրեական գործով մի շարք հանգամանքներ պարզվել են, սակայն քննությանը չվնասելու համար այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն», -հավելեց Տռուզյանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2017 թվականին մի խումբ անձանց կողմից նախապատրաստվել է Վանաձորի բնակիչ, քրեական հեղինակություն համարվող անձի սպանությունը, որն իրականացնելու համար Հայաստան է հրավիրվել նաեւ դիպուկահար, որը, լինելով ՀՀ քաղաքացի, վերջին տարիներին բնակվել է արտերկրում։ Վերջինս Հայաստան է ժամանել 2017 թվականի ապրիլի 19-ին եւ մի քանի օր նախ մնացել է օդանավակայանին հարակից հյուրատներից մեկում, ապա՝ հանցակցի հետ ապրիլի 24-ին տեղափոխվել Վանաձոր, որտեղ բնակվել են նախապես վարձակալված բնակարանում։

2017 թվականի ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը վարձակալված բնակարանում հայտնաբերվել է դիպուկահարի դին՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով: Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ սպանվածի դին Վանաձորից Երեւան է տեղափոխվել նրա հանցակցի կողմից՝ սպանության, ինչպես նաեւ քրեական հեղինակության սպանության նախապատրաստության հետքերը թաքցնելու նպատակով։

Մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Հայաստան ժամանելու նպատակով դիպուկահարին գումար ուղարկած, ինքնաթիռի տոմս գնած, նրան օդանավակայանում դիմավորած եւ նշված հյուրատուն տեղափոխած անձի ինքնությունը, ով, ըստ քննության տվյալների, մի խումբ անձանց հետ միասին առաջարկել է նրան իրականացնել քրեական հեղինակության սպանությունը։ Բացի այդ, բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունն իրականացնելու համար ձեռք է բերվել օպտիկական հրազեն։

Տվյալ անձը Երեւանի բնակիչ է, 43 տարեկան. նա նոյեմբերի 9-ին ձերբակալվել էր, ապա նաեւ՝ կալանավորվել։ Նշենք, որ Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստվել է 2017 թվականին եւ, ըստ Վանաձորում շրջանառվող տեղեկությունների, այս տարվա հոկտեմբերին Վանաձորում հնչած կրակոցները դրա պատասխանն են: Կրակոցների հետեւանքով երկու մոսկվաբնակ հեղինակություններ են տուժել:

Տպել
2482 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով