Նրա ելույթները չեմ նայում. ասում է աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մայրը

«Զվարթնոց» օդանավակայանում աշխարհի նորընծա չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին (109 կգ) սպասողների թվում ամենահուզվածներից էր նրա մայրը՝ Լուսինե Մարտիրոսյանը: Աշխաբադում նոյեմբերի 1-10 տեղի ունեցած աշխարհի 2018 թ. առաջնությունում նրա որդին վերջին 8 տարվա մեջ առաջին ոսկե մեդալը բերեց ՀՀ ծանրամարտի հավաքականին: Անկախ հուզմունքից՝ այսօր՝ նոյեմբերի 12-ին, օդանավակայանում տիկին Լուսինեն մեծ սիրով լրատվամիջոցների հետ կիսվեց տպավորություններով:

«Մեծահասակների մեջ 8 տարվա դադարից հետո տղաս դարձավ աշխարհի չեմպիոն: Անսահման ուրախություն եմ զգում: Այդ պահերը, որ ապրում է ծանրորդի մայրը, աննկարագրելի են, շատ դժվար է: Կցանկանայի, որ յուրաքանչյուր մայր տեսներ այդ հաղթանակը ու զգար այդ բերկրանքը, որ ես եմ զգում»,- ասաց նա:

Սիմոնն Աշխաբադում չեմպիոն դարձավ՝ երկամարտում գրանցելով 435 կգ արդյունք: Պոկում վարժությունն ավարտեց 195, հրումը՝ 240 կգ-ով: Նա աշխարհի ռեկորդ սահմանեց հրում վարժությունում ու երկամարտում: Կարող էր ռեկորդակիր դառնալ նաեւ պոկումում, սակայն 197 կիլոգրամանոց նրա 3-րդ մոտեցումը մրցավարները չհաշվեցին: Տիկին Լուսինեն կարծում է, որ նրանք սխալվել են:

«Անարդար էր, մեր մարզիչներն ասացին, որ սխալ են արել, որ չեն հաշվել: Մենք վստահ էինք, որ Սիմոնը կկատարի 2-րդ վարժությունը, կապացուցի, որ նա կարող է»,- ասաց նա:

Օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Սիմոնի մրցելույթների օրը նրանց տանը տոն է լինում: Հավաքվում են ընտանիքի անդամները, բարեկամները, Հայկաշեն գյուղի համագյուղացիները: Այնտեղ է լինում նաեւ նրա անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանը: Բոլորը դիտում են նրա մոտեցումները՝ բացի տիկին Լուսիներից: Խոստովանում է, որ ուղիղ եթերով նայել չի կարողանում:

«Չեմ նայում, միայն Աստված եմ կանչում, որ տղաս անփորձանք լինի, կարողանա բարձրացնել»,- ասում է նա՝ ավելացնելով, որ հետո կրկնություններն է դիտում:

Այսօր Սիմոն Մարտիրոսյանին ու օլիմպիական արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանին (+109 կգ), որն աշխարհի 2018 թ. առաջնությունում արծաթե մեդալ էր նվաճել, օդանավակայանում դիմավորելու էին եկել Հայաստանի սպորտի բարձրաստիճան պաշտոնյաները: Այնտեղ էին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, փոխնախարարի պաշտոնակատար Գեւորգ Լոռեցյանը:

Տպել
2203 դիտում

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը

Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են