Տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմի ու գրքի շնորհանդես. «Սոսե» կինոփառատոն

12/11/2018 schedule12:58

«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրում կցուցադրվի ռեժիսոր Մարթա Հաուզկիի/ԱՄՆ, սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր Մարթա Հաուզկի, կինեմատոգրաֆ Փիթ Ուորիլո/«Անապատի ագռավները. հերոսի ճանապարհորդությունը Հայոց ցեղասպանության միջով» վավերագրական ֆիլմը։

Նկարահանումներն ավարտվել են 2016 թ․-ին։ Մեկ ժամ տեւողությամբ վավերագրական ֆիլմի հիմքում Լեւոն Յոթնախպարյանի հիշողություններն են։ Այս մասին հայտնում է «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի մամուլի պատասխանատուն:

Ֆիլմում ներկայացված են Հայոց ցեղասպանությանը վերաբերող բացառիկ փաստեր, որոնք վկայում են հայերի դեմ կատարված հանցագործությունների եւ հայ որբերի նկատմամբ ոտնձգությունների մասին։ Ֆիլմն անդրադառնում է Ուրֆայի հայերի ողբերգական տեղահանմանը։ Ներկայացվում են փաստեր Լեւոն Յոթնախպերյանի կատարած հերոսական սխրագործությունների մասին։

Սա անհավանական թվացող, բայց իրական պատմություն է մի մարդու խիզախ պայքարի մասին, ով «կռիվ» էր տալիս ոչ միայն ողջ մնալու, այլեւ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից փրկված իր երիտասարդ հայ ընկերներին օգնելու համար։

Պատմությունը բացահայտում է, թե ինչպես տարբեր մշակույթների եւ հավատքի տեր մարդիկ՝ քրիստոնյա, մահմեդական, իսլամիստ, իրենց օգնության ձեռքն են մեկնել հայ փախստականներին: Ֆիլմն անդրադառնում է նաեւ այդ տարիներին հրեաների՝ հայերին օգնելու փաստին։ 

Ֆիլմն ուշագրավ է աշխարհի տարբեր արխիվներից գտնված փաստաթղթերի ու լուսանկարների շնորհիվ։ Դրանք վկայում են գրեթե մեկ դար առաջ Սիրիայի անապատում տեղի ունեցած անիրական թվացող պատմության ողբերգական ու մարդկային տոկունության մասին։

Ֆիլմի հետ միասին կներկայացվի «Անապատի ագռավները»  Լեւոն Յոթնախպերյանի հուշերը ամփոփոխ գիրքը , որի խմբագիրներն են՝ Լեւոն եւ Մարո Փարյանները, Լեւոնը սերում է Յոթնախպերյանների ընտանիքից։  Այն ներառում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայի դրամատիկ պատմությունը՝ Օսմանյան բանակում ծառայության անցնելուց մինչեւ անապատով փախուստ։ Բայց մեկ անգամ չէ, որ նա վերադառնում է անապատ՝ փրկելու մահվան դատապարտված մոլորյալ ու որբացած հայորդիներին։

Ֆիլմի ցուցադրությունն ու գրքի շնորհանդեսը նախատեսված է «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի ընթացքում՝ նոյեմբերի 21-ին։  Ներկա է լինելու Լեւոն Փարյանը, ով աջակցել է նաեւ ֆիլմի ստեղծմանը։

Տպել
1436 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին