Լոռու մարզպետը ստիպե՞լ է գյուղվարչության պետին՝ ազատման դիմում գրել

«Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ինձ ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել»,-այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգորի Հակոբյանը՝ պատմելով. «Բերքի տոն տոնակատարությունից անմիջապես հետո ինձ կանչեց աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Վալերի Խաչատրյանն ու ասաց՝ աշխատանքից ազատման դիմում ներկայացրու, ես էլ հրաժարվեցի, ասի, որ, նախ, չեմ ուզում գրեմ եւ հետո ուզում եմ ու պատրաստ եմ աշխատել նոր մարզպետի ու նոր թիմի հետ: 8 տարի մաքուր, նորմալ աշխատել եմ, գյուղացիների հետ հալալ աշխատել եմ, ինչի՞ համար պետք է գրեմ»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ աշխատակազմի քարտուղարը պարզապես փոխանցել է մարզպետի խոսքը.

«Իրան մարզպետն ասել էր՝ փոխանցեք Հակոբյանին՝ թող արձակուրդի դիմումի հետ մի հատ էլ աշխատանքից ազատման դիմում գրի: Ես եղա մարզպետի մոտ, ինձ հրավիրեց ու ասեց՝ ես ոչ մի բացատրություն չունեմ ձեզ տալու, ոչ էլ ուզում եմ ձեզ լսել, ազատման դիմում գրեք ու ներկայացրեք քարտուղարություն, ես էլ հրաժարվեցի, քանի որ իմ ոլորտում մաքուր եմ աշխատել: Դրանից հետո պարոն մարզպետը ինձ ասեց՝ լավ մտածի, թե չէ դատախազություն կներկայացնեմ, ես էլ ասի՝ վախենալու բան չունեմ, ուր ուզում ես ներկայացրու»:

Գյուղվարչության պետն, ով ներկայումս արձակուրդում է, այնուամենայնիվ, ազատման դիմում չի ներկայացրել, փոխարենը փաստաբան է վարձել: Հակոբյանն ասում է, որ դատախազությունում ներկայումս քննվում է իր աշխատասենյակում աշխատանքային օրերին գտնված մի աղջկա հանգամանքը, ով, ըստ Հակոբյանի, չի աշխատել իր մոտ. «Էդ աղջիկը գյուղնախարարության փորձնական լաբորատորիայի ՊՈԱԿ-ից է, պարզապես աշխատասենյակն է հատկացրել, ոչ ոք չի վճարել իրեն, ինքը ինձ օգնել է, բայց էսօր ասում են, որ այդ աղջիկը «դոստուպ» է ունեցել գաղտնի փաստաթղթերին ու մարզպետարանի մայլբռին, բայց գաղտնի փաստաթղթերն իմ բաժին չեն ստացվել, դրանք քարտուղարություն են գնացել, հետեւաբար, էդ աղջիկը ոչնչին էլ «դոստուպ» չի ունեցել»:

«Ինքը ինձ հետ որպես մարզպետ մի շաբաթ էլ չաշխատեց, որ իմանա՝ ոնց եմ աշխատում ու էսօր դժգոհում է, ես չունեմ այնպիսի բան արած, որ ուզեր ազատվեր, թող գյուղապետերից հարցներ իմ մասին, եթե կդժգոհեին, ես ինքս դիմում կգրեի ազատման»: Հակոբյանն ասում է, որ դատախազությունում գտնվող գործի շրջանակներում արդեն իսկ ավելի քան 30 գյուղապետերի են հարցաքննության կանչվել: Ոստիկանությունում, ըստ Հակոբյանի, հարցաքննվել է նաեւ Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի աշխատակազմի նախկին քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՀԺ-ի հետ հեռախոսազրույցում մեկնաբանելով Հակոբյանի հայտարարությունները, նշեց, որ ինքը որեւէ մեկին չի ստիպել ազատման դիմում գրել: Ղուկասյանը նաեւ հիշեցրեց, կա հարուցված քրեական գործ. (Քրեական գործին կանդրադառնանք առանձին.-հեղ.): «Այս բոլոր կեղծիքները տեղի են ունեցել վարչության պետի եւ նախկին մարզպետի իմացությամբ, որը ես բացահայտել եմ իմ նշանակման հաջորդ օրը, եւ հետո՝ այդ վարչությունում մարդիկ իրար հետ տարիներով չեն խոսում, անառողջ մթնոլորտ է տիրում, այդ աղջիկը ամբողջ մարզպետարանի նամակաշրջանառությանն է ապօրինի մասնակցություն ունեցել, այս ամենի հետ կապված ես ինձ իրավունք եմ վերապահել հայտնելու, որ ես չեմ պատկերացնում իմ աշխատանքը մի մարդու հետ, ում աշխատասենյակում ապօրինի գործողություններ են կատարվել, ով իմացել է այդ մասին, սակայն կանխելու փոխարեն նպաստել է դրա շարունակությանը: Ես գտնում եմ, որ նա կոմպետենտ չի իր պաշտոնում»,- ասաց Ղուկասյանը՝ նշելով, որ որեւէ ապօրինի եւ հակաօրինական գործունեություն չի հանդուրժելու.

«Ինքն այս պահին էլ համարվում է մեր աշխատակիցը, հիմա նա արձակուրդում է, դիմում կգրի, թե՝ ոչ, դա իր խնդիրն է, հետագայում, երբ կվերադառնա աշխատանքի, թող իր աշխատանքային պարտականությունները սահմանված կարգով կատարի, որեւէ խնդիր չի ունենա, ես իր հետ որեւէ անձնական խնդիր չունեմ»,- եզրափակեց մարզպետը:

Տպել
3425 դիտում

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան