ՀՀ-ն 8 տարի անց ծանրամարտի աշխարհի չեմպիոն ունի. Սիմոն Մարտիրոսյանը

Օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի 2018 թ. չեմպիոն: Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող մրցաշարի 109 կգ քաշայինների պայքարում երկամարտում գրանցեց 435 կգ արդյունք: 21-ամյա մարզիկը պոկում վարժությունն ավարտեց 195, հրումը՝ 240 կգ:

Պոկում Վարժությունում նա փորձեց 3-րդ մոտեցմամբ ռեկորդ սահմանել, մոտեցավ 197 կգ-ին, բարձրացրեց, սակայն մրցավարները չհաշվեցին: Պոկումում նա փոքր արծաթ նվաճեց:

Հրում վարժությունում անգերազանցելի էր: Նախ բարձրացրեց 230, ապա 240 կգ: 3-րդ մոտեցումը չկատարեց: Նա ռեկորդ սահմանեց ե՛ւ հրում վարժությունում, ե՛ւ երկամարտում:

Արծաթե մեդալը բաժին հասավ չինացի Ժե Յանգին: Երկամարտում նա գրանցեց 419 կգ՝ 16 կգ-ով ավելի քիչ, քան Սիմոնը: Պոկում վարժությունում նա էր ՀՀ ներկայացուցչին գերազանցել 1 կգ-ով ու փոքր ոսկի նվաճել: Բրոնզե մեդալը նվաճեց լեհ Արկադիուշ Միխալսկին (403 կգ)

Այս քաշային կարգում այսօր հանդես էր գալիս օլիմպիական չեմպիոն ուզբեկ Ռուսլան Նուրուդինովը: Ռիո 2016-ում Մարտիրոսյանը հենց նրան էր զիջել ոսկե մեդալը: Նուրուդինովը 0 ստացավ պոկում վարժությունում: Հրումում նա 227 կգ-ով փոքր բրոնզ նվաճեց:

109 կգ քաշային կարգում կար եւս մեկ հայազգի մարզիկ՝ Սարգիս Մարտիրոսյանը: Նա ներկայացնում էր Ավստրիան: Երկամարտի արդյունքով (389 կգ) զբաղեցրեց 13-րդ տեղը:

Վերջին անգամ ՀՀ հավաքականի կազմում ծանրամարտի աշխարհի չեմպիոն էր դարձել Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը: Դա տեղի էր ունեցել 2010 թ.:

Աշխարհի 2018 թ. առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 1-ի: Կավարտվի վաղը՝ նոյեմբերի 10-ին: Այդ օրը +109 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի օլիմպիական արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը: Նոյեմբերի 7-ին ՀՀ հավաքականի կազմում հրում վարժությունում փոքր արծաթ էր նվաճել Հակոբ Մկրտչյանը (89 կգ):

Տպել
5565 դիտում

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին