Դեբեդավանում մի աշակերտը դանակահարել է մյուսին. պահանջել են դասամիջոցին դուրս գալ դպրոցից

Տավուշի մարզի Դեբեդավան համայնքի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. 9-րդ դասարանում սովորող տղաներից մեկը դանակով հարվածել է 11-րդ դասարանցի մի աշակերտի: Բարեբախտաբար վնասածքը լուրջ չէ: Տուժած տղային նախ առաջին բուժօգնություն է ցուցաբերել դպրոցի բուժքույրը, այնուհետեւ աշակերտը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Այստեղ էլ անհրաժեշտ բուժգնություն ստանալուց, վերքը վիրակապվելուց հետո գնացել է տուն: Այսօր, երկուսն էլ դպրոց չեն հաճախել: Դանակով հարվածած աշակերտը՝ իր արարքի համար ամաչելու պատճառով:

Դեբեդավանի դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանի հետ զրուցել են տեղի ունեցածի վերբերյալ:

- Տիկին Հարությունյան, ինչպե՞ս տեղի ունեցավ դեպքը:

- Դասամիջոցի հերթապահության ժամանակ 9-րդ եւ 11-րդ դասարանի երկու տղա կռվել են: Մեկը հերթապահ է եղել, ասել է դուրս եկեք, մյուսը չի ենթարկվել: Վիճել են իրար հետ: 9-րդ դասարանցին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա է՝ դիտարկված է որպես այդպիսին, եւ իր մոտ բավականին խնդիրներ կան՝ էմոցիոնալ է, հուզառատ, բորբոքվող, ագրեսիվ եւ այլն: Նա էլ որ քաշել է, ասել է իջիր, դասամիջոց է, 9-րդ դասարանցին չի ենթարկվել: Ու կպել են իրար: Պարզվել է, որ 9-րդ դասարանցին առավոտից գրպանում մի փոքրիկ դանակ ունի, հանել է, այդ երեխայի ոտքը ծակել՝ ծնկից վերեւ՝ հետեւի մասում:

- Իսկ այդ հերթապահությունը ինչ է ենթադրում:

- Դասամիջոցին ե՛ւ ուսուցիչներ ունենք հերթապահ, ե՛ւ բարձր դասարանի աշակերտներ, որպեսզի միջանցքներում աղմուկ չլինի, երեխաները չվազվզեն, փոշի չբարձրացնեն: Իրենց մոտ կանգնած է եղել նաեւ հերթապահ ուսուցիչը: Մի երիտասարդ աղջիկ ունենք, նա է եղել կողքներին կանգնած: Ու ինքն էլ է տեսել այդ ամենը, տեսել է, որ օրինական պահանջում է, ասում է՝ դասամիջոց է, երեխեք դուրս եկեք, նա չի ենթարկվել:

- Բայց պարտադի՞ր է դասամիջոցին դուրս գնալը, աշակերտը իրավունք չունի՞ ուզում է դուրս գնալ, ուզում է ներսում մնալ՝ դասարանում, միջանցքում:

- Այո, եթե հանգիստ, խելոք կանգնում է, իրավունք ունի մնալու, բայց եթե աղմկում է, վիճում է, բարձր խոսում է, ասել է դուրս եկեք:

- Այսինքն՝ 9-րդ դասարանցի աշակերտը վիճո՞ւմ էր ինչ-որ մեկի հետ:

- Այո, վիճում էր: 12-րդ դասարանի մի աղջկա հետ վիճում էր, տղան էլ, որ ասել է՝ հանգստացեք, իջեք, չի ենթարկվել, ու այդպես վեճ է առաջացել իրենց միջեւ:

- Ուսուցիչը, որն այդտեղ էր, չէ՞ր կարողանում վեճը հարթել:

- Վայրկյաններ է տեւել իրար հետ վիճելը ու ոտքը ծակելը:

- Աղջկա հետ վեճը ինչի՞ շուրջ էր, պարզե՞լ եք:

- Այո, պարզել եմ: Հերթապահներից մեկն էլ այդ աղջիկն է եղել՝ 12-րդ դասարանի աշակերտուհի: Միջանցքի հերթապահներ են եղել այդ երեխաները:

- Բայց ինչի շուրջ էր վեճը:

- Հենց դրա շուրջ էին վիճում, որ աղմկում եք, դուրս եկեք:

- Աղջիկն է՞լ էր ասում՝ աղմկում ես, դուրս արի:

- Այո:

- Այդ դեպքում մինչեւ նրա հետ վիճե՞լը ինչ էր անում, ինչու էր աղմկում:

- Չեմ ասո՞ւմ՝ երեխան պրոբլեմաշատ երեխա է, ամբողջ օրը դասղեկը նրա թեւը բռնած ման է գալիս, որ այս երեխային չխփի, այն երեխային չխփի: Իր մոտ մի քիչ խնդիրներ կան: Ծնողին քանի անգամ դիմել ենք, առաջարկել ենք, որ երեխային տարեք հոգեբան, հոգեբույժի մոտ, վերջիվերջո խնդիր ունի, որը տարիքի հետ խորանում է: Ընդամենը մի քանի օր առաջ մանկավարժական խորհրդի նիստ էինք արել, չէի հասցրել քաղվածքը ուղարկել անչափահասների գծով տեսուչին, որ խնդրում ենք այդ երեխային հաշվառման վերցնել, վերահսկողության տակ պահել, որովհետեւ տարիքի հետ անկառավարելի է դառնում: Նա շատ ագրեսիվ է, դասարանցիները լրիվ նրանից վախենում են, որովհետեւ ասում է՝ այսպես կանեմ, այնպես կանեմ: Մեր երիտասարդ ուսուցչուհիները նրանից վախենում են, ասում է՝ որ աչքերը չռում է, վախենում եմ, որ կարող է եւ գա, խփի:

- Տիկին Հարությունյան, եթե ներառականի աշակերտ է, դպրոցն էլ համապատասխան իրավունքը ունի, նշանակում է՝ մասնագետներ էլ պիտի ունենաք: Ձեր մասնագետները չե՞ն աշխատում իր հետ:

- Գիտե՞ք ինչպես է, առաջին փուլում դիտարկում է ներառականի ուսուցչի օգնականը: Երկրորդ փուլում մի քանի տարի առաջ «Ծատինյան» կենտրոնից էին գալիս, իսկ արդեն այս վերջին երկու տարին գալիս են Նոյեմբերյանի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունից: Դիտարկում են, այդ երեխան իրեն այնպես է պահում, խելացի էլ պատասխաններ տալիս, նույնիսկ ասում են՝ նրան ինչու եք ներառել: Բայց երեխայի մոտ բռնկման պահերը որ սկսվում են, ահավոր վտանգավոր է դառնում: Ուզում եմ ասել՝ հետեւում ենք, բայց նրա մոտ տարիքի հետ այդ խնդիրը շատ խորանում է: Պետք է ծնողը տանի համապատասխան մասնագետների մոտ, մի հատ տեսնեն նրա հետը ինչ է կատարվում:

Դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացվել ոստիկանությունում: Լրատվական ծառայությունը տեղեկացնում է հետեւյալը. նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի ծակած, կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2002 թ. ծնված Ռ. Օ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ռ.Օ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում՝ Դեբեդավան բնակավայրի միջնակարգ դպրոցի դասասենյակում, 2003 թ. ծնված Գ. Ե.-ի հետ վիճաբանության ժամանակ, վերջինիս կողմից գրպանի դանակով հարվածելու հետեւանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Տպել
3259 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)