Արենա Զեյնալյանը «Միսս աշխարհ» մրցույթում կունենա 119 մրցակից. նա արդեն մեկնել է

«Միսս աշխարհ 2018» մրցույթում ՀՀ ներկայացուցիչ Արենա Զեյնալյանը մեկնել է Չինաստանի Սանյա քաղաք: Երեւանից թռիչքը եղել է այսօր՝ նոյեմբերի 8-ի գիշերը: Ինչպես մյուս մասնակիցները, այնտեղ կլինի վաղը: Արենան ՀՀ-ն հեղինակավոր մրցույթում ներկայացնելու հնարավորություն է ստացել այս տարի ամռանը «Միսս հայուհի 2018» ճանաչվելուց հետո: Armtimes.com-ի հետ զրույցում ՀՀ ազգային մրցույթի տնօրեն Գոհար Հարությունյանը նշեց, որ 4 ամիս ժամանակ են ունեցել ու հասցրել են իրենց առավելագույնն անել՝ ի տարբերություն անցած տարվա, երբ Լիլի Սարգսյանն ընդամենը 3 շաբաթ ուներ:

«Զուգահեռներ եմ անցկացնում անցած տարվա Լիլի Սարգսյանի մասնակցության հետ: Նույն տեսահոլովակները, որ նրա հետ էինք արել, հիմա շատ ավելի կատարելագործված են, ճիշտ, որտեղ ե՛ւ Հայաստանն ենք ներկայացնում, ե՛ւ մշակույթը, ե՛ւ Արենային՝ որպես մեր գեղեցկուհի»,- ասաց նա:

Գոհարը չի ցանկանում համեմատել Լիլիին ու Արենային, սակայն նկատում է, որ նրանց միջեւ մոտեցման տարբերություն կա: Լիլին, որն այն ժամանակ ընդամենը 17 տարեկան էր, ավելի թեթեւ էր վերաբերվում ամեն ինչին, 25-ամյա Արենան ավելի խորությամբ է մոտենում յուրաքանչյուր հարցի:

«Արենան առաջին իսկ օրվանից շատ կախում չի ունեցել մեր հիմնադրամից: Շատ բաներ ինքնուրույն է արել: Լիլին շատ ավելի հանգիստ էր, իսկ ինքն ավելի անհանգիստ բնավորություն ունի եւ ավելի կատարելության է ձգտում: Երեւի դա տարիքից է»,- նշեց Գոհարը՝ ընդգծելով, որ Արենան ուզում է ոչ միայն մասնակցել այլեւ հաղթել կամ տեղ գրավել:

Թեեւ ՀՀ մասնակիցը նախապատրասվելու բավական ժամանակ է ունեցել, սակայն դժվարություններն էլ քիչ չեն եղել: Գոհարը նշում է, որ որոշ դեպքերում անգամ առաջին հայացքից հեշտ թվացող գործերը դժվարությամբ են իրականացվել: Մինչեւ վերջին պահը նույնիսկ վտանգ է եղել, որ գուցե չկարողանա մեկնել:

«Շատ խնդիրներ եղան, անգամ մի փոքր հարց, որը հեշտությամբ պետք է լուծվեր, օրինակ, անձնագրի խնդիրը (խմբ. Իրանից է, պետք է ՀՀ քաղաքացի լիներ մասնակցելու համար), շատ տանջվեցինք՝ մոտ 2.5 ամիս: Ընդհուպ նրան էր հասել, որ գուցե չգնար անձնագրի պատճառով: Այդպես մի քանի հարց բավական դժվար լուծվեց: Մինչեւ երեկ հնարավոր է՝ չմեկներ. տոմսի, ուղեբեռի հետ կապված խնդիրներ ունեինք, որ թվում էր՝ հեշտ պետք է լուծվեն, բայց...»,- ասաց նա՝ ավելացնելով, որ անկախ ամեն ինչից՝ Արենան միշտ ժպիտը դեմքին է եղել:

«Միսս աշխարհ 2018»-ին մասնակցում է 120 երկիր: Մրցույթն ընթանալու է 1 ամիս: Եզրափակիչը կայանալու է դեկտեմբերի 8-ին: Մինչեւ այդ Արենան մասնակցելու է տարբեր փուլերի: 120-ից եզրափակիչ են անցնելու 40 այն մասնակիցները, որոնք իրենց լավագույնս կդրսեւորեն այդ փուլերում:

Արենան բաց է թողնելու միայն տաղանդի փուլը: Հատուկ պատրաստվել է Beauty with a Purpose-ին (գեղեցկությունը իմաստով): Ներկայացնելու է սահմանամերձ Մովսես գյուղի ջրի խնդիրը:

Տպել
3673 դիտում

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)