Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի բանաձեւը՝ Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ

07/11/2018 schedule21:38

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը բանաձեւ է ընդունել Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն: Բանաձեւում ասվում է.

«ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լոս Անջելեսը հպարտ է նշելու Արցախի ազատագրական շարժման 30-րդ տարեդարձը, ինչպես նաեւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 30 տարի առաջ՝ 1988 թ․ փետրվարին, բռնապետության պայմաններում Արցախի ժողովուրդն իր ձայնն է բարձրացրել հանուն ինքնորոշման, ազատագրման եւ ժողովրդավարության, ինչպես նաեւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Ստեփանակերտից մինչեւ Երեւան մարդիկ համախմբվել են հանուն ազատության ու ինքնիշխանության եւ ընդդեմ անհանդուրժողականության ու օտար տիրապետության, ինչպես նաեւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեի արդյունքում, որը հավանության է արժանացել ժողովրդի մեծամասնության կողմից, Արցախի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը, ինչպես նաեւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Արցախի Հանրապետության ժողովուրդը տոկունություն եւ հաստատակամություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների եւ այլ հսկայական դժվարությունների հանդեպ, ինչպես նաեւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է մնացել իր քաղաքացիներին՝ պահպանելով անկախությունը, աշխատելով փոփոխություն եւ կայունություն բերել Կովկասի տարածաշրջան, անցկացնելով ազատ եւ արդար ընտրություններ եւ հանրաքվեներ, որոնք տարածաշրջանում ճանաչվել են որպես օրինակելի, ինչպես նաեւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը 2013 թ․ սեպտեմբերի 10-ին պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը եւ կոչ է արել Միացյալ Նահանգների Կառավարությանը եւ միջազգային հանրությանը ձեռնարկել նույն քայլը,

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՈՐՈՇԵՑԻՆՔ, որ տվյալ բանաձեւի ընդունմամբ Լոս Անջելեսը շնորհավորում է Արցախի Հանրապետությանը եւ նրա քաղաքացիներին Արցախի ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ եւ բարձր է գնահատում այն զոհողությունները, վճռականությունը եւ տոկունությունը, որոնք Արցախի ժողովուրդը ցուցաբերել է ծայրահեղ դժվարությունների պայմաններում, եւ հայտարարում է, որ 1991 թ․ դեկտեմբերի 10-ը կլինի Արցախի օրը Լոս Անջելեսում, ինչպես նաեւ

ՈՐՈՇԵՑԻՆՔ, որ Լոս Անջելեսն իր լավագույն բարեմաղթանքներն է հղում Արցախի Հանրապետությանը եւ նրա քաղաքացիներին հանուն խաղաղության, բարգավաճման եւ շարունակական հաջողության եւ կոչ է անում միջազգային հանրությանը լիարժեք կերպով ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն»։

Տպել
1649 դիտում

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում