Դպրոցներում քաղաքական որևէ ուժի օգտին քարոզչություն անողները՝ խստորեն կպատժվեն. Ա. Հարությունյան

Առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցներին հեռու պահել քաղաքական գործընթացներից և այդ նպատակով ձեռնարկել կանխարգելիչ քայլեր. հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը մայրաքաղաքի և մարզերի կրթության վարչության պետերի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ:

ԿԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, ովքեր կփորձեն դպրոցներում քարոզչություն իրականացնել որևէ քաղաքական ուժի օգտին. «Եթե նման ահազանգեր և փաստեր լինեն, անկախ նրանից` քաղաքական որ ուժի օգտին է արվել քարոզչությունը կամ ում համար են օգտագործվել վարչական լծակները, մեղավորները պատժվելու են»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը: Անդրադառնալով մարզերում առկա կրթության խնդիրներին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարությունը որդեգրել է նոր աշխատելաոճ: «Հունվարից սկսած ամեն ամիս ընտրելու ենք մի մարզ, լինելու են այցելություններ տվյալ մարզի ուսումնական հաստատություններ, քննարկումներ են լինելու, փորձելու ենք տեղերում գտնել լուծումներ: Դա չի նշանակում, թե մյուս մարզերի խնդիրներն այդ ամսվա ընթացքում անտեսվելու են. նախարարությունը իր հիմնական գործառույթները կշարունակի իրականացնել:

Մենք կարծում ենք, որ այս մեթոդը թույլ կտա տեղերում կուտակված խնդիրները վեր հանել և արդյունավետ լուծումներ գտնել»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Նախարարի պաշտոնակատարը հատուկ անդրադարձել է նախարարության նախաձեռնությամբ իրականցվող մշակութային կրթության ծրագրերին: Դրանք են մշակութային 3 հաստատություն` թատրոն, համերգասրահ և թանգարան այցելելու աբոնեմենտային համակարգը` նախատեսված ՀՀ բոլոր դպրոցների 1-12-րդ աշակերտների համար, «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը, որի շրջանակում շուրջ 50 արվեստագետներ կայցելեն դպրոցներ` աշակերտներին ներկայացնելու իրենց արվեստը և նախօրեին մեկնարկած Սիմֆոնիկ նվագախմբի համերգներին այցելելու ծրագիրը:

Բոլոր ծրագրերի և հատկապես աբոնեմոնտային համակարգի իրագործման համար շատ կարևոր է դպրոցների կազմակերպվածությունը: Հաշվի առնելով, որ աշակերտները նախընտրում են մշակութային հաստատություն այցելել դասարանով` ելնելով նաև դպրոցական ծրագրի ընթացիկ նյութերից, պետք է նախապես հերթագրվել և ամրագրել աբոնոմենտային այցելությունը` կուտակումներից խուսափելու համար: Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է նաև հանրակրթության ոլորտի բովանդակային փոփոխումների ընթացքը:

Համաշխարհային բանկի վարկային ծրագրով այժմ կրթական չափորոշիչների փոփոխություն է նախատեսվում, զուգահեռաբար փոփոխություններ են կատարվում մի շարք իրավական ակտերում: Փոփոխություն է նախատեսվում տնօրենների ընտրության, ուսուցչի մրցույթի, կառավարման խորհուրդների ձևավորման և առաջին դասարան ընդունելության կարգերում: Որպես նորույթ ներմուծում է առաջին դասարանցիների գրանցման և ընդունելության էլելտրոնային համակարգ` ելնելով լիցենզիայով նախատեսված տեղերի քանակից. «Այս բոլոր նախագծերը դեռ քննարկման փուլում են և կարևոր է նաև, որ Դուք ևս առաջարկներ ներկայացնեք»,- դիմելով խորհրդակցության մասնակիցներին նշել է Արայիկ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է հանրակրթական դպրոցների հավաստագրման վերջին քննություններին, որոնց շուրջ հնարային աղմուկ է բարձրացել. « Փորձը ցույց է տալիս, որ շատերը, խոսելով փոփոխությունների անհրաժեշտության մասին, չեն ուզում ընդունել փոփոխությունները, երբ դա վերաբերում է անձամբ իրենց կամ իրենց մերձավորին: Հավաստագրման քննությունների առնչությամբ ես որևէ մտահոգություն չունեմ, որովհետև բոլոր դժգոհողներին ասվել է` ներկայացնել փաստեր: Մենք արձանագրել ենք որոշ խնդիրներ` կապված վերապատրաստող կազմակերպությունների աշխատանքի արդյունավետության հետ: Բայց ես կարծում եմ, հավաստագրման քննությունների հանձնաժողովն աշխատել է արդյունավետ»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում վարչության պետեր նախարարի պաշտոնակատարին մի շարք հարցեր են ուղղել, որոնք վերաբերել են ուսուցչի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթներին, գյուղական համայնքներում նախակրթարանների հիմնադրմանը, մշակութային ծրագրերի կազմակերպչական հարցերին, ուսուցչի նվազագույն դրույքաչափի հաստատմանը, դպրոցների ֆինանսավորմանը և այլ հարցերի: 

Տպել
1491 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից