«Գործարար»-ի նախագահը բանավեճի է հրավիրում մյուս կուսակցությունների ղեկավաներին

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Գործարար»-ը հաստատ մասնակցելու է, սակայն ձեւաչափը դեռ հստակ չէ: ՀԺ-ի հետ զրույցում կուսակցության նախագահ Գեղամ Բաղդասարյանն ասաց, այս պահին 5 կուսակցությունների հետ քննարկումներ են ընթանում: Միայն մեկի անունը կասեմ՝ «Արժանապատիվ Հայաստան»: Մյուսների մասին, ասաց, նպատակահարմար չեմ գտնում այս պահին բարձրաձայնել, բայց հին կուսակցություններ են: Շատ հնարավոր է, որ «Գործարար»-ը մի քանի կուսակցությունների դաշինքով ներկայանա, բայց թե ինչ անվանումով, չգիտեն: «Մենք գաղափարական եւ սկզբունքային քննարկումներ ենք անում, առաջնայինը սերնդափոխության հարցն է: Քաղաքական դաշտում պետք է երիտասարդների թիվը մեծ լինի, եւ պարտադիր պետք է բացառվի նախկին դեմքերի, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց արյունոտ ձեռքերով եւ կոռուպցիայի մեջ թաթախված մարդկանց ներկայությունը: Հակառակ պարագայում հեղափոխությունն արժեք չի ունենա»,-ասաց Գեղամ Բաղդասարյանը:

Քննարկումներում երկրորդ կարեւոր տեղը կուսակցությունը կոռուպցիայի բացառմանն է հատկացնում: Որ կուսակցության հետ էլ դաշինք կազմեն, սա անխախտ սկզբունք է մնալու:

Կուսակցության ղեկավարը պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ՝ դատապարտեց խորհրդարական ընտրություններում գործարարների նկատմամբ եղած բացասական վերաբերմունքը: «Ես այս հարցին շատ վատ եմ վերաբերվում: Գործարար ասելով, էսօր ազգի դավաճան են հասկանում, գործարարին ցածրացնում, դերը փոքրացնում են: Ես հիմա ուզում եմ կռիվ տալ բոլոր էն մարդկանց հետ, ովքեր կխաղան գործարարի անվան հետ: Ցանկացած ֆորմատով բանավեճի եմ հրավիրում բոլոր կուսակցությունների ընտրացուցակների առաջին համարներին՝ այս հարցի հստակեցման եւ քննարկման համար: Ի վերջո, չի կարելի էս աստիճան ճնշել գործարարին, եւ բոլորին տանել, ընդհանրացնել նախկինում խորհրդարանում եղած մի քանի վատահամբավ օլիգարխների հետ»:

«Գործարար» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին, ՏԻՄ ընտրություններից 1 ամսի առաջ, այս պահին 3000-ից ավելի անդամ ունի: «Մեր շարքերում շատերն ուղղակի անցած կառավարության ժամանակներից միշտ թաքնված են եղել: Մենք շատ լուրջ աջակիցներ ունենք, բայց բոլորը թաքնված են, որ չերեւան, որովհետեւ գործարարին քննադատում են: Եթե մենք էս դաշտը բացենք, ամեն ինչ մաքուր կերեւա»,-ասաց կուսակցության նախագահը:

Գեղամ Բաղդասարյանը կգլխավորի «Գործարար»-ի, իսկ դաշինքի դեպքում այդ դաշինքի ընտրացուցակը:

Տպել
14036 դիտում

Երևանի Նաիրի Զարյան փողոցում այրվել է փայտե տնակ. տուժածներ չկան

Սկսել են շահարկել Կոտայքի մարզում ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ. Զ. Բաթոյան

Արմավիրում այրվել են բնակչի «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան, ավտոտնակը և մոտ 6000 հակ անասնակեր

Եվրոպայում էլ են հերթեր գոյանում. ինչո՞ւ է լռում «Financial Times»-ը

ՍԴ-ն կատաղել է. դե, քեզ տեսնեմ, հայ դատավոր

Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Օգնում են ու օրհնանք ստանում. խոստացավ անպայման աղոթել

Նոր-Հաճնի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռների դիերը․ նրանք թունավորվել են շմոլ գազից

Հրազդանի կիրճում բախվել են ավտոմեքենաներ. տուժածը հոսպիտալացվել է

Կիևում ձերբակալվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին

Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Կարեն Զադոյանը դադարեցրել է Հանրային խորհրդին անդամակցությունը

ԿԳՄՍՆ մասնագետներն այցելել են օրերս ավերված՝ 16-17 դարերի գինու հնձանի տարածք

Արթուր Բաղդասարյանի կողմից գույքի ապօրինի օտարման մասին հաղորդման հիման վրա ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Բակո Սահակյանն ընդունել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը

«Ջոքերը» համաշխարհային վարձույթում գրեթե 1 միլիարդ դոլար է հավաքել

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները գողություն են կատարել Երեւան ժամանած ՌԴ քաղաքացուց