Առայժմ չենք ուզում դիմել ծայրահեղ միջոցների. Հ2 հեռուստաալիքի աշխատակիցների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

06/11/2018 schedule15:55

Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի աշխատակիցները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ հեռուստաալիքի սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանը հոկտեմբերի 6-ին «անհիմն եւ ապօրինի կերպով ձերբակալվել է, ապա հոկտեմբերի 9-ին կալանավորվել է 2 ամսով՝ այն դեպքում, երբ հավանական կաշառատուն եւ ստացողը կալանավորված չեն»:

«Մեծարգո պարոն Վարչապետ,

ուղիղ մեկ ամիս է, ինչ գործարար, բարերար, Հայկական Երկրորդ Հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանն անազատության մեջ է: Գործարար Սիլվա Համբարձումյանի ակնհայտ կեղծ ցուցմունքով եւ օրինական ապացույցների իսպառ բացակայությամբ ՀՔԾ կողմից Մայրապետյանին առաջադրվել է ՀՀ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով կաշառքին օժանդակելու մեղադրանք՝ 10 տարվա վաղեմության պատմությամբ:

Սամվել Մայրապետյանը հոկտեմբերի 6-ին անհիմն եւ ապօրինի կերպով ձերբակալվել է, ապա հոկտեմբերի 9-ին կալանավորվել է 2 ամսով՝ այն դեպքում, երբ հավանական կաշառատուն եւ ստացողը կալանավորված չեն: Իրեն առաջադրված մեղադրանքը Սամվել Մայրապետյանը չի ընդունում:

Հոկտեմբերի 14-ից ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Հր. Մուշեղյանի որոշմամբ արգելվել են տեսակցությունները Սամվել Մայրապետյանի հետ, իսկ հոկտեմբերի 19-ին կալանք է դրվել է Սամվել Մայրապետյանի գույքի եւ դրամական բոլոր միջոցների վրա: Զուգահեռաբար ՀՔԾ քննիչ Էդ. Հակոբյանի կողմից առգրավվել են Սամվել Մայրապետյանի հիմնարկների փաստաթղթերը ստեղծման օրվանից առ այսօր, երբ քրեական գործով խոսք է գնում ընդամենը 2008 թվականի կոնկրետ ամիսների մասին: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ իրական ապացույցների իսպառ բացակայության պայմաններում հոգեբանական ու ֆինանսական ակնհայտ ճնշման գործադրում կեղծ ցուցմունք կորզելու նպատակով:

Անցած՝ արդեն մեկ ամսվա ընթացքում Սամվել Մայրապետյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում քննչական որեւէ գործողություն նրա հետ չի իրականացվել:

Սամվել Մայրապետյանի պաշտպանությունն իրականացնող իրավաբանների խումբը Գլխավոր Դատախազություն բողոքներ է ուղղել տեսակցությունների արգելման ու գույքի եւ դրամական միջոցների վրա դրված կալանքի մասով, սակայն օրենքով սահմանված ժամկետներում որեւէ պատասխան չի ստացել:

Սամվել Մայրապետյանի ձերբակալման առաջին իսկ օրից փաստի առնչությամբ հրապարակավ իրենց անհամաձայնությունը, տարակուսանքն ու զայրույթն են հայտնել ավելի քան հինգ տասնյակ մտավորականներ. հայտնի բժիշկներ, հոգեւորականներ, գիտնականներ, գործարարներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ, ինչպես նաեւ ԱԺ մի շարք պատգամավորներ: Մտավորականները հոկտեմբերի 19-ին իրենց խնդրանքն ու պահանջն են հղել նաեւ անձնական երաշխավորությունների տեսքով պատկան մարմիններին՝ փոխելու Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը: Մտավորականների անձնական երաշխավորությունների վրա հիմնված միջնորդությունից բացի փաստաբանական խումբը ՀՀ Գլխավոր դատախազություն է ներկայացրել նաեւ առողջական վիճակի մասին արված բժշկական հարցման արդյունքները ի գիտություն ընդունելու համար: Նոյեմբերի 2-ին միայն հ2-ի Լրաբեր լրատվականի բանավոր հարցմանն ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ կալանքը փոխելու միջնորդությունը չի բավարարվել «կալանքի հիմքերը պահպանվում են» հիմնավորմամբ:

Հոկտեմբերի 27-ին ՀՀ Վերաքննիչ դատարանում քննվել եւ մերժվել է Սամվել Մայրապետյանի փաստաբանների՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, որի պատասխանը փաստաբանները ստացել են միայն նոյեմբերի 5-ին: Դատավորը նշել է, որ, չնայած Սամվել Մայրապետյանը կամավոր է ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, վատառողջ է, ունի մշտական բնակության վայր, ընտանիք, բնութագրվում է դրականորեն, ամուսնացած է, մի շարք հայնրահայտ ընկերությունների սեփականատեր է, նախկինում դատապարտված չի եղել եւ ունի բարձրագույն կրթություն, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թվարկված հանգամանքները բավարար չեն, որ Սամվել Մայրապետյանը ազատության մեջ լինելու դեպքում չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից եւ չի խոչնդոտի վարույթում գործի քննությանը: Մնում է եզրակացնել, որ դատավորին կարող է բավարարել միայն Սամվել Մայրապետյանի ֆիզիկական ոչնչացումը կամ մա՞հը, որից հետո նա այլեւս չի թաքնվի եւ չի խոչընդոտի՝ լրացնելով հայտնի Սերգեյ Մագնիցկու, Լեւոն Հայրապետյանի եւ Հաց բերող Արթուր Սարգսյանի շարքը…

Նոյեմբերի 2-ին Արմավիր քրեակատարողական հիմնարկ Սամվել Մայրապետյանին այցելել է Մարդու Իրավունքների Պաշտպան Արման Թաթոյանը: Սամվել Մայրապետյանի հետ մանրամասն զրուցելուց հետո Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

Մեծարգո պարոն Վարչապետ,

դիմում ենք Ձեզ որպես լրագրողի եւ մի մարդու, որը կարողացավ հայ ժողովրդին, այդ թվում՝ մեզ, տալ հույս եւ հավատ, որ մենք կարող ենք ապրել ազատ եւ արդար երկրում՝ Նոր Հայաստանում: Սակայն վերջին մեկ ամսվա իրողությունները՝ մեր՝ ավելի քան 120 հոգանոց կոլեկտիվի նկատմամբ հոգեբանական եւ ֆինանսական անուղղակի ճնշումները՝ պայմանավորված մեր ղեկավարի անհիմն կալանավորմամբ, լուրջ վտանգներ են ի ցույց դնում ժողովրդավարության եւ արդարության, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության սկզբունքների նկատմամբ: Առջեւում համապետական ընտրություններ են. Հայկական Երկրորդ Հեռուստաալիքը բոլոր ընտրությունների ժամանակ արժանացել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների դրական գնահատականին ընտրություններն անկողմնակալ եւ անաչառ լուսաբանելու համար, եւ մենք չենք ցանկանում, որ Հայկական Երկրորդ Հեռուստաալիքի եւ տնօրենի շուրջ ստեղծված իրավիճակը որեւէ կերպ ստվերի Նոր Հայաստանի որդեգրվող կարեւորագույն սկզբունքներից մեկը՝ ազատ խոսքի իրավունքը:

Մեծարգո պարոն Վարչապետ,

չնայած մեր կոլեկտիվի արդար զայրույթին, նաեւ՝ անսալով Ձեր հորդորներին՝ առայժմ չենք ուզում դիմել ծայրահեղ միջոցների ու մեթոդների՝ գիտակցելով, որ դեռ հույս կա վերականգնել արդարությունը այլ՝ ավելի մեղմ ձեւերով: Վստահ ենք, որ ամենեւին չխառնվելով դատական համակարգի անկախությանը՝ Ձեր ենթակայությամբ գործող իրավապահ մարմիններին կարող եք հորդորել չվտանգել այդքան սպասված ժողովրդավարության եւ արդարության, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության սկզբունքները՝ կասկածի մթնոլորտ չստեղծելու համար համամարդկային այդ արժեքների նկատմամբ, որոնց ծիլերը նշմարվում են Նոր Հայաստանում:

Հարգանքով՝

Հայկական Երկրորդ Հեռուստաալիք»,- ասված է նամակում:

Տպել
6045 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)