Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին «Ազատ հայրենիք»-ը հանդես կգա սեփական թեկնածուով․ Արթուր Թովմասյան

06/11/2018 schedule12:46

2020թ.-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես կգա սեփական թեկնածուով: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտարարեց «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

Նրա խոսքով՝ խորհրդարանական նախորդ երկու ընտրությունները ցույց են տվել, որ ժողովուրդը մեծ վստահություն ունի կուսակցության նկատմամբ, իսկ մոտ մեկուկես տասնամյակի ընթացքում «Ազատ հայրենիք»-ը բավարար քաղաքական կապիտալ է կուտակել երկրի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու համար:

«Թե ով կլինի այդ թեկնածուն, կորոշվի 2019թ.-ին կայանալիք կուսակցության համագումարում: Եվ հույս ունենք, որ մեր առաջադրած թեկնածուն կարժանանա ժողովրդի վստահության քվեին: Անկախ ընտրությունների արդյունքներից՝ մեզ համար շատ կարեւոր է նաեւ, որ թե՛ նախագահական եւ թե՛ խորհրդարանական ընտրություններն անցնեն ԱՀ Ընտրական օրենսգրքի եւ ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան»,- ասաց Ա. Թովմասյանը՝ ավելացնելով, որ ժողովրդավարական արժեքների ամրապնդումն Արցախի Հանրապետությունում այլընտրանք չունի:

Այն հարցին, թե ընտրություններում հաղթելու դեպքում երկրի կառավարման գործում ինչպիսի ձեւաչափ են պատկերացնում, Ա. Թովմասյանը նշեց, որ դեմ են միատարրությանը, եւ արդյունավետ աշխատանքի համար պետք է տագործվի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի ներուժը:

Տպել
1112 դիտում

Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը արցախահայության դեմ. վարչապետ

Շուշիի հրթիռակոծությունից ԱՀ ԱԻ պետական ծառայության 3 փրկարարներ վիրավորում են ստացել

Կորոնավիրուսից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Վարդան Զուռնաչյանը

ԱՀ ԶՈւ զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների վճարումները կիրականացվեն նոյեմբերի 10-ից

Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների Մոսկվայում բանակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Ինտերֆաքս

Ադրբեջանական թիրախավորված հարձակումից հետո (տեսանյութ)

Մահացել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները. ՊԵԿ

Հայաստանը 2-րդ տեղում է խոշոր երկրների ցանկում․ հիմնադրամից վստահեցնում են՝ արտասահմանից մեծ հոսքեր են սպասվում

Շուշիում ամբողջությամբ ավերվել է բնակելի առանձնատուն, մասնակի վնասվել է Խ. Աբովյանի անվան դպրոցը. ԱՀ ԱԻՊԾ (լուսանկարներ)

Կկարգավորվի ռազմական դրության ժամանակ անձանց գույքի օգտագործման ընթացակարգը. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է վնասվել. կիրառվել է ռազմական ավիացիա (լուսանկարներ)

Ադրբեջանի կողմից թիրախավորված Ստեփանակերտի ծննդատունը (լուսանկարներ)

Նոր հանցագործությունների համար պատասխանատվություն է կրում ինչպես Ադրբեջանը, այնպես էլ միջազգային հանրությունը. ԱՀ ՄԻՊ

Ռազմական դրության ընթացքում որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց աշխարհազորի ստեղծման վերաբերյալ օրենքի նախագիծը

Կասեցրել են թշնամու գրոհները, խոցել ԱԹՍ-ներ, ջախջախել հակառակորդի ուժերը. նորօրյա հերոսներ՝ ներկայացված մեդալների

Տագնապի ազդանշանը կրում էր փորձնական բնույթ․ անհանգստանալու կարիք չկա․ Էջմիածնի քաղաքապետարան

Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը. տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են

Նախնական տվյալներով՝ թուրքերի հարձակումից Ֆրանսիայում տուժել է 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա․ ականատես (տեսանյութ)