ԵՊՀ-ում ստուգումները կավարտվեն նոյեմբերի վերջին. չափում են նույնիսկ սեղանների երկարությունը

Երեւանի պետական համալսարանում շարունակվում են Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունները: Նախատեսվում է, որ դրանք կավարտվեն այս ամսվա վերջին:

Ուսումնասիրություններն իրականացվում են ամենայն մանրամասնությամբ: «Քանոնները ձեռքներին չափում են անգամ սեղանների երկարությունն ու լայնությունը»,- նկատեց ԵՊՀ աշխատակիցներից մեկը: Բայց մինչ վերջնական արդյունքների ամփոփումը, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն օրեր առաջ հայտարարել էր բուհում հայտնաբերվող «լուրջ խախտումների» մասին՝ չբացառելով, որ դրանց գումարային արժեքը կարող է հասնել առնվազն 700 միլիոն դրամի:

Երեւանի պետական համալսարանն էլ ավելի ուշ իր հերթին էր հայտարարություն տարածել՝ մասնավորապես նշելով. «Չսպասելով ստուգումն ավարտելուն, սահմանված ընթացակարգով դրա արդյունքներն ամփոփելուն եւ համապատասխան վարչական արձանագրություն կազմելուն՝ Վերահսկողական ծառայության պետն արել է հայտարարություն, որը, մեր գնահատմամբ, միտված է հասարակությանը մոլորեցնելուն եւ պարունակում է Մայր բուհի գործունեության մեջ ամեն գնով «լուրջ խախտումներ» գտնելու մասին հանձնաժողովին տրված հրապարակային հանձնարարություն: Չի բացառվում նաեւ, որ նման արձագանքը պետական բարձրաստիճան պաշտոնյայի քաղաքական անփորձության եւ անթույլատրելի շտապողականության հետեւանք է: Այդ պատճառով դատապարտում ենք ՀՀ վերահսկողական ծառայության պետի նմանօրինակ գործելաոճը, հորդորում ենք դրսեւորել պետական բարձրաստիճան պաշտոնյային վայել վարքագիծ եւ ապահովել իրականացվող ստուգումների անաչառությունը: Դիմում ենք Դ. Սանասարյանին՝ պահանջելով հրապարակել իր հայտարարության համար հիմք հանդիսացած փաստարկները, հակառակ դեպքում դիմելու ենք իրավունքի դատական պաշտպանության»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից երեկ տեղեկացանք, որ պահանջված փաստարկները չեն ներկայացվել, բայց բուհն էլ դատարան չի դիմել: «Ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնեն ակտով: Ակտը բերում են քննարկման այն ժամանակ, երբ որ ավարտում են գործընթացը: Ամսվա վերջին կավարտեն, ակտը կբերեն, կքննարկենք, այն ժամանակ կարող եմ մեկնաբանություններ տալ: Հիմա ես խոսելու եւ ասելու բան չունեմ, որովհետեւ ես չեմ տեսել ակտը, չգիտեմ՝ ինչ թերություններ կան, ինչ մասին իրենք պետք է խոսեն: Ես բացարձակ ինֆորմացիա չունեմ ընթացքի մասին, թե ինչ են իրենք գրելու այդ ակտում: Որեւէ բան դեռ ինձ հետ ոչ քննարկել են, ոչ ասել են, ոչ էլ ավարտվել է այդ պրոցեսը»,- մեր հարցին պատասխանելով՝ ասաց Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե ստացվում է ԵՊՀ հայտարարության իմաստը չկար, եթե Վերահսկողական ծառայությունը Դավիթ Սանասարյանի հայտարարությունների հիմնավորումները այսպես թե այնպես պետք է ներկայացնի միայն գործընթացի ավարտից հետո ու ոչ միջանկյալ տարբերակով, ռեկտորը պատասխանեց. «Իր հայտարարությանն ի պատասխան մենք էլ ենք տվել հայտարարություն: Այդքան բան: Ուրիշ ոչ մի բան չկա»:

ԵՊՀ ռեկտորը համոզմունք է հայտնում, որ վերոնշալ՝ առնվազն 700 միլիոն դրամ կազմող չարաշահումները չեն եղել: «Ես ինձ վրա վստահ եմ, համալսարանի կոլեկտիվի վրա վստահ եմ, հիմա պիտի սպասենք, ակտը լինի, տեսնենք՝ ինչի մասին է խոսքը»,- ասաց նա:

Մենք հարցումով դիմել ենք նաեւ Պետական վերահսկողական ծառայություն՝ մասնավորապես հետաքրքվելով, թե ինչ ժամանակահատվածին են վերաբերում ԵՊՀ ուսումնասիրությունները, որն է ուսումնասիրության առարկան եւ այլն: Պատասխանները կներկայացնենք ստանալուն պես:

Նշենք, որ գործընթաց է սկսվել նաեւ բուհերի, այդ թվում՝ Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմի փոփոխության: Այդ խորհուրդն, ինչպես հայտնի է, կազմված է չորս խմբի ներկայացուցիչներից՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողներից, ինչպես նաեւ կառավարության ու կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչներից:

Խորհրդի կազմի համապատասխան հատվածը բուհն արդեն ներկայացրել է: Մեր տեղեկություններով՝ քննարկվում է կառավարության ու ԿԳ նախարարության ներկայացուցիչների ցանկը: Սպասվում է, որ վերջնական կազմը պատրաստ կլինի ու կներկայացվի վարչապետի հաստատմանը մինչեւ այս տարեվերջ, որովհետեւ օրացուցային տարին ավարտվում է, եւ խորհուրդը հերթական նիստը պետք է հրավիրի:

Առայժմ Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդի նախագահը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանը: Կազմում ընդգրկված են մնում Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Դավթյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի նախկին տեղակալ Արսեն Քարամյանը, Նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը:

Տպել
2599 դիտում

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար