Վաղարշապատի համայնքապետարանի չարաշահումների հետեւանքով պետությանը 590 մլն դրամի վնաս է հասցվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վաղարշապատի համայնքապետարանում եւ դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում արձանագրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ,  ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ մի շարք խախտումներ են արձանագրվել Վաղարշապատի տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում։

Մասնավորապես՝ պարզվել է, որ Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում 2015-2018թթ. ընթացքում գնումների գործընթացն իրականացվել է ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումներով, ինչի արդյունքում գործարքներ են կնքվել նախկին քաղաքապետին փոխկապակցված որոշ ընկերությունների հետ եւ պայմանագրերի սկզբնական արժեքները, մի շարք դեպքերում առանց համապատասխան հիմնավորումների, ավելացվել են 20 տոկոսով՝ համայնքապետարանին պատճառելով էական վնաս: Խախտումներ են արձանագրվել նաեւ հողի աճուրդային կարգով օտարումների գործընթացում։

ՊՎԾ-ի կողմից փաստաթղթերի ընտրանքային ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ աճուրդներին մասնակցելու հայտ են ներկայացրել միայն երկու մասնակից, աճուրդը կայացված է համարվել աճուրդային երկու քայլից հետո, իսկ մեկնարկային գինը սահմանվել է հողի կադաստրային արժեքից մի քանի անգամ պակաս։ Արդյունքում՝ հողերը վաճառվել են դրանց կադաստրային արժեքի 50%-ից պակաս արժեքով՝ էական վնաս պատճառելով համայնքապետարանին: Համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2013-2018թթ. պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել՝ համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվությունների եւ այդ գործունեության համար նախատեսված տուրքերը գանձելու ուղղությամբ: Բացի այդ, չարաշահումներ են ի հայտ եկել նաեւ համայնքապետարանին եւ ենթակա հիմնարկներին պատկանող տրանսպորտային միջոցների համար հատկացվող գազի տնօրինման գործընթացում. ընտրանքային կարգով չափագրման արդյունքում պարզվել է, որ գազի ծավալի ծախսի գերագնահատումից համայնքի կրած վնասը կազմել է մոտ 71.864.000 ՀՀ դրամ, իսկ գնի գերագնահատումից՝ շուրջ 13.542.000 ՀՀ դրամ:

Խախտումներ են արձանագրվել նաեւ թիվ 2 երաժշտական դպրոցի շինարարական աշխատանքներում. տեղազննության արդյունքներով պարզվել է, որ կատարողական ակտերով ներկայացված աշխատանքների համեմատ առկա են էական անհամապատասխանություններ եւ այս դեպքում եւս առանց հիմնավորման պայմանագրային արժեքն ավելացվել է 20 տոկոսով: Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ համայնքապետարանը պատշաճ միջոցներ չի ձեռնարկել նաեւ՝ ապօրինի շինարարությունը կասեցնելու, (հայտնաբերվել է նման 5 դեպք), անհրաժեշտության դեպքում վարչական տույժ նշանակելու ուղղությամբ: Բացի այդ, համայնքապետարանին ենթակա «Բարեկարգում» ԲՀ-ում, «Բնակ-Կոմունալ» ԲՀ-ում տարբեր հաստիքներում 2015-2018թթ. ընթացքում գրանցվել են տարբեր անձինք, ովքեր փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անունով հաշվարկվել եւ վճարվել է աշխատավարձ: Արձանագրված խախտումների հետեւանքով համայնքապետարանին պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, ընդհանուր առմամբ կազմում է 590 մլն. ՀՀ դրամ։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են Վաղարշապատի համայնքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով պետության շահերին էական վնաս պատճառելու, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու ուղղությամբ միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եւ յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու վերաբերյալ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 315.2-րդ հոդվածով։ Մշակվել է քննչական պլան եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Տպել
873 դիտում

«Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա Մոսկվա-Երեւան չարտերային թռիչք կազմակերպվելու թույլտվություն

Մեքենավարման պարապմունքներ են անցկացվել 1-ին զորամիավորումում. ՊՆ

Անտառամուտի բնակիչն ապօրինաբար 5 կանգուն ծառ է կտրել եւ տեղափոխել իր տան բակ

ՀՊՏՀ-ում անհրաժեշտության դեպքում առցանց կանցկացվի դիպլոմայինի պաշտպանությունը, իսկ ԵՊՀ-ում հարցը կորոշեն ֆակուլտետները

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ցույց տվեց նոր կառուցված մոդուլային ընդունարանները (տեսանյութ)

Կսահմանվի հատուկ՝ Կրթական սակագին. ԿԳՄՍ-ն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել

Լոռու մարզի 4 համայնքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 դեպք, մեկուսացածների մեջ բուժաշխատողներ էլ կան

Արցախում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ 7 քրեական գործ է հարուցվել

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի այրվածքային բաժանմունքը տեղափոխվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Քաղաքաշինության կոմիտեն միացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աջակցության ծրագրին

«Պարենային շտապ օգնություն»-ը Գյումրիում ծանրոց է հասցրել 50 ընտանիքի, 25-ը տրվել է «Թռչունյան տան» նախկին սաներին

Հետախուզման մեջ գտնվող 36-ամյա տղամարդը փորձել է հաշփտակել Հալաբյան փողոցի վճարային տերմինալներից մեկը (տեսանյութ)

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը

Արցախն այդպիսի ընտրությունների արժանի չէ. քաղաքագետի համոզմամբ՝ խաղից դուրս մնացածներն ու 2-րդ փուլ անցածները կբանակցեն

Անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման գործնական պարապմունքներ մարտական հերթափոխի մեկնող զինծառայողների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է կատարած աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին

Վրաստանը բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց է հրապարակել. ՊԵԿ

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը

Կորոնավիրուսի հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 864664835.7 դրամ