Կյանքից հեռացել է մի մարզիկ, որը ստիպել է ոտքի կանգնել հազարավոր երկրպագուների. նախարար

Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

«Ցավով տեղեկացա, որ ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է լեգենդար ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանը: 

Կյանքից հեռացել է մի մարզիկ, որը ստիպել է ոտքի կանգնել հազարավոր երկրպագուների, ում ցանկացել են նմանվել եւ ընդօրինակել բազմաթիվ երիտասարդ մարզիկներ, ում մարզական ձեռքբերումներով հպարտացել է հայ ժողովուրդը: 

Յուրի Վարդանյանը 43 համաշխարհային ռեկորդների հեղինակ է, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի եւ Խորհրդային Միության քառակի չեմպիոն: Նա իր մարզական կյանքում նվաճել է ավելի քան 100 ոսկե մեդալ եւ այն մարզիկն է, որը դեռ երկար տարիներ օրինակ է ծառայելու շատ ու շատ ծանրորդների համար: 

Մեծ եւ անդառնալի է հայկական սպորտի կորուստը: Ես ցավակցում եմ Յուրի Վարդանյանի ընտանիքին, հարազատներին եւ բարեկամներին, մաղթում եմ նրանց հոգու արիություն եւ համբերություն»:

Տպել
1383 դիտում

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է․ կա զոհ

Անցյալի եւ ապագայի առջեւ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք. մահացել է 21 մարդ

Մշակույթի գործիչները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն

Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին. ՄԻՊ

Զինված ավազակային հարձակում Արարատի մարզում. թալանել են բենզալցակայանը

Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Ազատության հրապարակից մեկնարկել է մտավորականների և արվեստագետների երթը դեպի ՌԴ դեսպանատուն

«Աստղիկ» ԲԿ-ում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգ է եղել

2020 թվականի դիվանագիտական ձախողումը հենված է բանակցային ողջ նախորդ ժամանակաշրջանի դիվանագիտական ձախողումների վրա

Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է, Սյունիքի մարզում ձյուն է տեղում

Հրդեհ Վերին Անտառային փողոցում․ կան տուժածներ, այդ թվում՝ 8 ամսական եւ 3 տարեկան երեխաներ

Վարչապետը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներին

2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում. վարչապետ

Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել դեկտեմբերի 7-ին Մոսկվա կատարելիք այցի շուրջ

Կարևոր է միջազգային ասպարեզում արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրումը. ՀՀ, ԱՀ ԱԳ նախարարներ

ՃՏՊ Գյումրիում․ կա տուժած

Պատերազմում ոտքերից զրկված կամավորականին չի հաջողվում հաշմանդամության կարգ ստանալ․ ԲՍՓ աշխատակիցները կայցելեն նրանց տուն